
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին սկսվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա:
Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարները նշեցին, որ հայ-գերմանական հարաբերություններն ունեն ջերմ եւ բարեկամական բնույթ, երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է լայն իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը:
Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի` Եվրամիության հիմնադիր եւ առաջատար երկրներից մեկի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումը եւ ամրապնդումը, հավաստիացրեց, որ Հայաստանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: ՀՀ արտգործնախարարը գոյունակությամբ նշեց, որ Գերմանիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է եւ հիմնական աջակից երկրներից մեկը:
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին զարգացումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ այդ ուղղությամբ հայկական կողմից իրականացվող քայլերը:
Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրներին:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություները: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանում կարեւորում են գերմաներեն լեզվի ուսուցման ընդլայնումը եւ հայտնեց հայկական կողմի ակնկալիքը Երեւանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչության բացման կապակցությամբ:
Հանդիպմանը հետեւեց երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որին ներկա էին գերմանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ նաեւ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի, արտաքին գործերի պետքարտուղար Ռայնհարդ Զիլբերբերգի, Գերմանական ավետարանական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Վոլֆգանգ Հյուբերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրեց ԱԳՆ համակարգում Սփյուռքի կոմիտեի ստեղծման եւ ս.թ. հոկտեմբերից Սփյուռքի հարցերով նախարարության կազմավորման հետ կապված ակնկալիքները:
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Հունիսի 30-ին սկսվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիա: Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի ...ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի պնդմամբ` նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում դատախազության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեր երկիր ժամանած մի շարք պետությունների` ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, ...ՊԱՐԳԵՒՆԵՐ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ «ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ»
Երեւան (Երկիր) - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախմբի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը հուլիսի 1-ին «Ուրբաթ» ակումբում հրավիրված ...
ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ»

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԷ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՈՂԱԿՏՈՐ Է ՍՏԱՑԵԼ ԴՊՐՈՑ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՔՔՈԹԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

