
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին։
ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են` հայ անկախ պետականությունը` իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը։
Մեկնելով վերոնշյալից` ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ`
- Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ։ - Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ` Ադրբեջանի ծրագրերի չեզոքացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը արագացնելու ճանապարհով։ - Վրաստանի կազմում Ջավախքը զուրկ է ինքնակառավարման հնարավորությունից։ - Արեւմտահայաստանում, Թուրքիայի այլ տարածքներում Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները շարունակում են մնալ իրավունքներից զրկված։ - Սփյուռքը Հայաստանից վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի հետեւանքով նոր մարտահրավերներ է դիմագրավում:
Հայության ներկա կացության այս գնահատման հիման վրա ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կուսակցության գործունեության նորագույն հանգրվանը սահմանում է հետեւյալ տրամաբանությամբ:
Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ներկայանալով իր ցանկով եւ սեփական թեկնածուով` Հ Յ Դաշնակցությունը հաստատագրել է, որ անկախ, ինքնուրույն, միայն սեփական որոշումներով առաջնորդվող կուսակցություն է։
Հատկապես նախագահական ընտրություններից հետո ՀՅ Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք։ Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ։
Այդ պատասխանատվության գիտակցությամբ ՀՅ Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին` գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում։
Առ այդ` ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովը հայտարարում է, որ կուսակցությունը` Երկրի եւ Սփյուռքի իր շարքերով, հետեւելու եւ վերահսկելու է քաղաքական կոալիցիայի համաձայնագրի սկզբունքային դրույթների բծախնդիր գործադրությունը։ Կոալիցիայի կողմից այդ դրույթների հանձնառությունից հրաժարվելու կամ քաղաքական կամք չդրսեւորելու դեպքում ՀՅ Դաշնակցությունը իր ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական առաջադրանքները կարող է հետապնդել նաեւ կոալիցիայից դուրս` առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական ու քաղաքական իր սկզբունքներին։
ՀՅ Դաշնակցությունը գտնում է, որ քաղաքական կոալիցիան գործնական քայլերով առողջ ընդդիմության ձեւավորման դաշտ պետք է երաշխավորի, որպեսզի որեւէ իշխանությունից դժգոհ հասարակությունը իր պահանջները օրինական միջոցներով արտահայտելու հնարավորություն ունենա:
ՀՅ Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովը նաեւ վերահաստատում է Սփյուռքի ռազմավարական կարեւորությունը Հայաստանի Հանրապետության, հայության անվտանգության ու զարգացման համար եւ հայտարարում, որ կուսակցությունը մնում է հանձնառու նրա կազմակերպման, հզորացման, հայրենիքի հետ համարկման հրամայականներին։
Այս հետեւությամբ էլ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովը կոչ է ուղղում սփյուռքահայությանը` ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հայաստանի քաղաքացիություն ընդունելով` սփյուռքահայությունը կամրապնդի իր ազգային ինքնությունը, կշեշտի հանձնառությունը` հատկապես հայրենիքի զարգացմանը բերելիք ներդրումի առումով:
Հայրենիքի զարգացման գործում այս ներգրավմամբ կխրախուսվի հայրենադարձությունը եւ հայրենիքից արտագաղթը նվազեցնելու հիմքեր կստեղծվեն:
Կենսունակ, կազմակերպված, Հայրենիքի հետ մեկ ամբողջություն կազմող Սփյուռքը այսօր, առավել քան երբեք, անհրաժեշտ է` դիմագրավելու Թուրքիայի նախաձեռնությամբ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ընթացող հակահայ արշավի նոր հանգրվանը:
Կարեւոր է հատկապես վերջին տարիներին առաջընթաց արձանագրած` Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, արդար հատուցման պայքարի շարունակումը` որպես ուրացման թուրքական պետական քաղաքականության փորձերի չեզոքացման երաշխիք։
ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովը հաստատում է կուսակցության վճռական կամքը` անմնացորդ նվիրումով ծառայելու հայ անկախ պետականության հզորացմանը, հայության կազմակերպ միասնականության ապահովմանը, որի նպատակն է տարածաշրջանում` ազդեցիկ պետության, աշխարհում` հայության հաշվառելի գործոնի վերածվելը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողով Ծաղկաձոր, 26 մայիսի 2008
ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԿԻՐԸ ԵՄ-ՈՒՄ
Երեւան (Երկիր) - Սլովակիայի փոխվարչապետ եւ արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինը Սլովակիայի Ազգային խորհրդում 2004թ. ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հիման վրա առաջարկել է Ցեղասպանությունների ...ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007Թ. ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 26-ին տեղի ունեցավ 13 անվանակարգերում ՀՀ նախագահի 2007թ. մրցանակի 26 հաղթողներին մրցանակների հանձնման արարողությունը: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած ...ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿՆՇՎԻ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 300-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 8-15-ը Կալկաթայի հայ համայնքը մեկ տարի ուշացումով կնշի Սբ Նազարեթ եկեղեցու հիմնադրման 300-ամյակը: Եկեղեցին կառուցվել էր 1707 թվականին: Հայ եկեղեցու սպասավորների հովանավորությամբ ...ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ` ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Երեւան (Երկիր) - «Հայաստանի հետ երկխոսության բացակայության պատճառը հենց այդ երկրից բխող խնդիրներն են: Եվ քանի դեռ անլուծելի է մնում Ադրբեջանի հետ խնդիրը, ինչպես նաեւ որեւէ զարգացում տեղի չի ունենում Թուրքիայի ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 26-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինին, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ...ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 24-ին Բուլղարիայի Դանուբ քաղաքի շրջանային վարչական դատարանը մերժել է Քաղաքային խորհրդի` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարության ...ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԵՐԻՑԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ` ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Այս շաբաթ Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ շատ կարեւոր քայլ է ձեռնարկվել. Շոտլանդիայի երիցական եկեղեցու գլխավոր հանձնաժողովը կոչ է արել Միացյալ Թագավորության ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԲՐՅՈՒՍԵԼ
Երեւան (Երկիր) - Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոյին (նստավայրը` Մոսկվա): Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, կողմերը գոհունակություն ...ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Երեւան (Երկիր) - Հայաստանի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու ճանապարհին երկրի ֆինանսաբանկային համակարգի զարգացման տեմպերը գնահատելու համար պատասխանատուներից պահանջվելու են ցուցանիշների համեմատություններ ...ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԵՒ 27-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՆՈՒՄ Է ՍԲ ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԵՒ ՍԲ ԳԱՅԱՆՅԱՆ ԿՈՒՅՍԵՐԻ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 26-ին եւ 27-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է երկու նվիրական տոներ` Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերի հիշատակության տոները: Տոների կապկցությամբ Սբ Հռիփսիմե եւ Սբ Գայանե ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՒ ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մայիսի 28-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 26-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յասուո Սաիտոյին: Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի կառուցվածքային ...ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՐԵՔՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային ժողովը մայիսի 26-ի արտահերթ նիստում երկու ընթերցումներով քննարկեց եւ ամբողջությամբ ընդունեց քաղաքական կոալիցիայի կողմից ներկայացված օրինագիծը, որով փոփոխություններ են կատարվում ...ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Գրիգորի Սարգսյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում են ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ 24,9 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ
Երեւան (Երկիր) - Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը Երեւանի ջրամատակարման բարելավման համար կտրամադրի 24,9 մլն եվրոյի վարկ: Գումարի տրամադրման վերաբերյալ արձանագրությունը մայիսի 27-ին ստորագրեցին ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Երեւան (Երկիր) - Ամերիկահայ բարերար Ջաք Մազմանյանի հովանավորությամբ` Շուշիում օրերս բացվել է Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնը: Լուսավոր ու վերանորոգված սենյակներում տեղադրված են բիլիարդի, ...ԸՍՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ԲԱՆԱԼԻՆ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՆ Է
Երեւան (Երկիր) - ԼՂՀ կարգավորման հարցում իրական, շոշափելի առաջընթացի հնարավորություններն առայժմ մեծ չեն: Ըստ հայաստանի հանրային ռադիոյի` նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր ...ՀՅԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ՇԵՇՏԵԼՈՎ ՀԶՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 21-26-ը Հայաստանում իր աշխատանքներն իրականացրեց ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը` աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում գործող կուսակցական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: ...ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին։ ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Լիբանանի վարչապետ Ֆուատ Սինիորայի միջեւ մայիսի 23-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Վարչապետը նախ իր վրդովմունքն է հայտնեց օրեր առաջ հայ համայնքի ...
ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ

ԸՍՏ ECONOMIST ԹԵՐԹԻ` ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԸՆԴՈՒՆԵՑ 13 ՕՐԻՆԱԳԾԵՐՆ ՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻ` ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ 500 ՀԱԶԱՐ ՀԱՅ Է ԲՆԱԿՎՈՒՄ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ` ՄԵԶԱՆՈՒՄ ՄԱՐԳԱՐԵՆ ԴՐՍԻՑ Է»

- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

