
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 22-ի երեկոյան ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Մինչ նիստը ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել վրացի իր գործընկերոջ` Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Լադո Գուրգենիձեին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դա լուրջ քայլ կլինի ժողովրդավարական ուղով առաջ ընթանալու եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
Վրաստանի վարչապետը հավաստել է, որ միջազգային դիտորդների գնահատականները եւս վկայում են ընտրությունների հաջող անցկացման մասին` երկրի համար դա համարելով լուրջ եւ կարեւոր քայլ:
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի նորակազմ կառավարությունն ու արդեն հաստատված կառավարության ծրագրով նախատեսված գերակայությունները:
Զրույցի ընթացքում վարչապետները երկուստեք ընդգծել են կառավարությունների ղեկավարների մակարդակով գործող Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարեւորությունը` երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման ու համագործակցության զարգացման տեսանկյունից: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել գլխավորել հանձնաժողովի աշխատանքն ու մոտ ապագայում, մասնավորապես` հուլիսին գումարել հանձնաժողովի նիստ, ինչը, վարչապետների համոզմամբ, նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար:
Տիգրան Սարգսյանը եւ Լադո Գուրգենիձեն խոսել են համագործակցության ընթացիկ ծրագրերի ու առկա խնդիրների մասին: Էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը համարելով բավականին արդյունավետ` զրուցակիցները կարեւորել են ֆինանսաբանկային եւ այլ ոլորտներում փոխադարձ ներդրումների աշխուժացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերի շրջանակում գործակցությունը:
Օգտվելով հանդիպման պատեհ առիթից` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմին մտահոգող որոշ խնդիրներ եւ նրա միջամտությունը խնդրել դրանց լուծման հարցում: Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, խոսել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող բարձր սակագների ու դրանց ձեւավորման տրամաբանությանը հայկական կողմին եւս իրազեկ դարձնելու կարեւորության մասին:
Տիգրան Սարգսյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական եւ աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա, որոնք, ՀՀ վարչապետի համոզմամբ, լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության շրջանում: Նա հատկապես նշել է վերջերս Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելը եւ այդ դատապարտելի արարքով դեպի հեռուն գնացող մտադրությունները, որոնց մասին ապօրինությունն իրականացնողները նաեւ հրապարակավ հայտարարություններ են անում:
Վարչապետ Լադո Գուրգենիձեն դատապարտելի է համարել ծայրահեղական մոտեցումներն ու սադրիչ գործողությունները եւ խոստացել խնդրի էությանն առավել հանգամանորեն ծանոթանալ ու միջամտել:
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի ...ՎԱՌՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀՌՉԱԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Երեւան (Երկիր) - Բուլղարական Վառնա քաղաքի խորհուրդը հռչակագիր է ընդունել, որում դատապարտում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով The Sofia ...ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` մայիսի 22-ի նիստում քննարկվել է «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ արդարադատության ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ` ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԿՆՇՎԻ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԵՒ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության որոշմամբ` Բաշ-Ապարանի հերոսամարտի 90-ամյակը պաշտոնապես կնշվի մայիսի 25-ին, Ղարաքիլիսայի հերոսամարտինը` մայիսի 27-ին, Սարդարապատի հերոսամարտինը` մայիսի 27-28-ը: Ինչպես, ...ԸՍՏ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՎԱՂ Է ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ
Երեւան (Երկիր) - «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից դեռ վաղ է որեւէ արդյունք ակնկալել»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ «Նոյյան տապանի»` հաղորդում ...ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեւան (Երկիր) - Մայիսի 20-ին, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, անցկացվեց մամուլի ասուլիս «Վրաստանի պարտավորություններն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Երեւան (Երկիր) - 1928 թվականի մայիսի 28-ին Կահիրեում մի խումբ նվիրյալներ հիմնեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը` նպատակ ունենալով թեւութիկունք կանգնել Մեծ Եղեռնը վերապրած, Հայաստանի ...ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ
Երեւան (Երկիր) - Նոր Ջուղայի մանկական արվեստի դպրոցի «Կոմիտաս» երգչախումբը մայիսի 22-26-ը Լեհաստանի Հայնովկա քաղաքում կմասնակցի հոգեւոր երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնին: Ինչպես հաղորդում է «Ալիք» ...ՆՅՈՒ ՀԵՄՓՇԻՐ ՆԱՀԱՆԳԻ ՄԱՆՉԵՍՏԵՐ ՔԱՂԱՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 20-ին Նյու Հեմփշիր նահանգի Մանչեստեր քաղաքի ղեկավար Ֆրենկ Գինտը հռչակագիր է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ...ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՄՊԱԿՏ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՀՂԻ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Մեսխեթցի թուրքերի վերադարձը հայերի կոմպակտ բնակության վայրեր Վրաստանի համար հղի է հեռուն գնացող բացասական հետեւանքներով: Այդ մասին, ըստ PanARMENIAN.Net-ի, Երեւանում ընթացող «Կովկաս-2007» ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 22-ի երեկոյան ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ...ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ ՆՈՐԱՇԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐՑԸ ՇՈՒՏՈՎ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Վրաստանում մայիսի 24-30-ը կայանալիք մի շարք միջոցառումների ժամանակ մտադիր ենք հայ եւ վրացի գրողների քննարկմանը ներկայացնել Թբիլիսիի հայկական Սբ Նորաշեն եկեղեցու շուրջը վրացական կրոնական ...ԸՍՏ ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՀԱՅԵՐԻ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԽՈՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱՎՈՐՎԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ը, հայ ժողովրդի պետականացման վերածննդի օրն է, որը բացառիկ արժեք ունի հայոց պատմության մեջ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 23-ի ասուլիսում ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՄԻՆՉԵՒ 2009-Ի ՀՈՒՆԻՍ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ
Երեւան (Երկիր) - Երեւանում խմելու ջրի սակագինը մինչեւ 2009թ. հունիսի 1-ը կմնա անփոփոխ: Նման որոշում մայիսի 25-ի նիստում կայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տեղեկացնում է «Նոյյան ...ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Մայիսի 24-30-ը հայ գրողների պատվիրակությունը կմեկնի Վրաստան` մասնակցելու Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի հիմնադրած «Վերնատան» 110-ամյակին նվիրված միջացառումներին, Սուրբ Գեւորգ հայկական ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՊՈՆՏՈՍԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 19-ին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւելյան թեւի գործադիր տնօրենը մասնակցել է Պոնտոսի ցեղասպանության 89-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: ...ԸՍՏ ECONOMIST ԹԵՐԹԻ` ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ամեն վայրկյան կարող են սկսվել ոչ պաշտոնական բանակցություններ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Իսկ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» ...
ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ` ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԸՍՏ ECONOMIST ԹԵՐԹԻ` ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻ` ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ 500 ՀԱԶԱՐ ՀԱՅ Է ԲՆԱԿՎՈՒՄ
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

