
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անդրադառնալով մարտի սկզբին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին` ԱԺ նախագահը նշեց, որ դրանք ցնցող ազդեցություն են ունեցել բոլորի վրա: 1988-ից Հայաստանում բազմաթիվ հանրահավաքներ են եղել, բայց դրանցից ոչ մեկը նման ելք չի ունեցել: Ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել են աշխատավարձերը: Պարզունակ է նաեւ այն մոտեցումը, թե խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ուժ է կիրառել:
Նկարահանումները վկայում են, որ այնտեղ ոչ միայն խաղաղ ցուցարարներ կային, այլեւ մետաղե ձողերով ու մոլոտովյան կոկտեյլներով զինվածներ, կիրառվել են նռնակներ, հանրահավաքի վայրից մինչեւ մեկ կիլոմետրի վրա թալանվել եւ ավերվել են խանութներ:
ԱԺ նախագահը կարեւորեց հունիսի սկզբին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը` ԵԽԽՎ 1609 բանաձեւի համաձայն, որի ուսումնասիրությունները պետք է տան այդ եւ մյուս հարցերի պատասխանները: ԱԺ նախագահն իրազեկեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է նաեւ աշխատանքային խումբ` ընտրական գործընթացների բարելավման նպատակով, ինչպես նաեւ` աշխատանքներ են տարվում ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքի բարելավման նպատակով, որպեսզի հնարավոր լինի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանել օրենքով:
Նշվեց նաեւ, որ առաջին ընթերցումով արդեն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած «Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցումով, իսկ հունիսյան քառօրյայում` կընդունվի երկրորդ ընթերցումով` լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Անդրադառնալով ԵԽԽՎ 1601 բանաձեւին` ԱԺ նախագահը նշեց, որ ընդդիմության լիազորությունները 27 նշված կետերից 21-ով արդեն իսկ ապահովված են: Եվս 3-4-ը կստեղծվեն Աժ կանոնակարգի փոփոխությամբ:
Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, ապա ԱԺ նախագահը նշեց, որ որդեգրվել է հետեւյալ մոտեցումը. յուրաքանչյուրը, ով կատարել է ծանր քրեական հանցագործություն, պետք է պատժվի անվերապահորեն, որեւէ մեկը չպետք է հետապնդվի իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման արտահայտման համար:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը շնորհակալություն հայտնեց տիկին Բոյեր-Բուքիքիոյի` Հայաստան այցի ընթացքում նրան ցուցաբերած աջակցության եւ լիարժեք տեղեկատվության տրամադրման համար: ԵԽ գլխավոր քարտուղարը համաձայնեց, որ ծանր հանցագործություններ կատարածները անպայման պիտի պատժվեն եւ որեւէ մեկը չպիտի հետապնդվի իր քաղաքական հայացքների համար:
Պարոն Դեւիսը ողջունեց մարտյան իրադարձությունների ուսումնասիրման համար հանձնաժողովի ստեղծումը` միաժամանակ նշեց, որ հանձնաժողովը չի կարող դառնալ միակ պատասխանատուն կատարվածի պատճառները բացահայտելու հետ կապված: Մասնավորապես` չափազանց կարեւոր է գործի քննությունը իրավապահների կողմից եւ զոհերից յուրաքանչյուրի մահվան պատճառների բացահայտումը ու մեղավորների պատժումը: Պարոն Դեւիսը ողջունեց նաեւ 1609 բանաձեւի իրականացման նպատակով արված մյուս քայլերը:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ: ԱԺ նախագահը շնորհավորեց նրան բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ եւ վստահություն հայտնեց, որ երկու երկրների ու խորհրդարանների բարեկամական հարաբերությունները հետագա զարգացման շատ լավ հեռանկարներ ունեն:
ԱԺ նախագահը նշեց, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերից բացի, համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ է առաջացրել Կիպրոսի անդամակցությունը Եվրամիությանը, առավել եւս, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունն է: Այդ առումով կարեւորվեց նաեւ կիպրական փորձի ուսումնասիրումը: Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման շրջագծում պարոն Թորոսյանը կիպրոսցի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը կխորանա: Նրա գնահատականով` երկու երկրներն ունեն ընդհանուր մտահոգություններ եւ շահեր: Պարոն Գարոյանը, հիշատակելով իր հայկական արմատները, նշեց, որ դրանք եւս կօժանդակեն հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, քննարկվեց նաեւ միջկուսակցական համագործակցության հնարավորության հարցը: Պարոն Գարոյանը, ընդունելով Հայաստան այցելելու ԱԺ նախագահի հրավերը, նշեց, որ Կիպրոսում եւս սիրով սպասում են բարեկամ երկրի խորհրդարանի նախագահին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի ...ՎԱՌՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀՌՉԱԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Երեւան (Երկիր) - Բուլղարական Վառնա քաղաքի խորհուրդը հռչակագիր է ընդունել, որում դատապարտում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով The Sofia ...ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` մայիսի 22-ի նիստում քննարկվել է «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ արդարադատության ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ` ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ԿՆՇՎԻ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԵՒ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 90-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության որոշմամբ` Բաշ-Ապարանի հերոսամարտի 90-ամյակը պաշտոնապես կնշվի մայիսի 25-ին, Ղարաքիլիսայի հերոսամարտինը` մայիսի 27-ին, Սարդարապատի հերոսամարտինը` մայիսի 27-28-ը: Ինչպես, ...ԸՍՏ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՎԱՂ Է ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ
Երեւան (Երկիր) - «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից դեռ վաղ է որեւէ արդյունք ակնկալել»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ «Նոյյան տապանի»` հաղորդում ...ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեւան (Երկիր) - Մայիսի 20-ին, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, անցկացվեց մամուլի ասուլիս «Վրաստանի պարտավորություններն ...ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Երեւան (Երկիր) - 1928 թվականի մայիսի 28-ին Կահիրեում մի խումբ նվիրյալներ հիմնեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը` նպատակ ունենալով թեւութիկունք կանգնել Մեծ Եղեռնը վերապրած, Հայաստանի ...ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ «ԿՈՄԻՏԱՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ
Երեւան (Երկիր) - Նոր Ջուղայի մանկական արվեստի դպրոցի «Կոմիտաս» երգչախումբը մայիսի 22-26-ը Լեհաստանի Հայնովկա քաղաքում կմասնակցի հոգեւոր երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնին: Ինչպես հաղորդում է «Ալիք» ...ՆՅՈՒ ՀԵՄՓՇԻՐ ՆԱՀԱՆԳԻ ՄԱՆՉԵՍՏԵՐ ՔԱՂԱՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 20-ին Նյու Հեմփշիր նահանգի Մանչեստեր քաղաքի ղեկավար Ֆրենկ Գինտը հռչակագիր է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ...ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՄՊԱԿՏ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՀՂԻ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Մեսխեթցի թուրքերի վերադարձը հայերի կոմպակտ բնակության վայրեր Վրաստանի համար հղի է հեռուն գնացող բացասական հետեւանքներով: Այդ մասին, ըստ PanARMENIAN.Net-ի, Երեւանում ընթացող «Կովկաս-2007» ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՆՍԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 22-ի երեկոյան ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ...ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ ՆՈՐԱՇԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐՑԸ ՇՈՒՏՈՎ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Վրաստանում մայիսի 24-30-ը կայանալիք մի շարք միջոցառումների ժամանակ մտադիր ենք հայ եւ վրացի գրողների քննարկմանը ներկայացնել Թբիլիսիի հայկական Սբ Նորաշեն եկեղեցու շուրջը վրացական կրոնական ...ԸՍՏ ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՀԱՅԵՐԻ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԽՈՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱՎՈՐՎԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ը, հայ ժողովրդի պետականացման վերածննդի օրն է, որը բացառիկ արժեք ունի հայոց պատմության մեջ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 23-ի ասուլիսում ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՄԻՆՉԵՒ 2009-Ի ՀՈՒՆԻՍ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ
Երեւան (Երկիր) - Երեւանում խմելու ջրի սակագինը մինչեւ 2009թ. հունիսի 1-ը կմնա անփոփոխ: Նման որոշում մայիսի 25-ի նիստում կայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տեղեկացնում է «Նոյյան ...ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Մայիսի 24-30-ը հայ գրողների պատվիրակությունը կմեկնի Վրաստան` մասնակցելու Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի հիմնադրած «Վերնատան» 110-ամյակին նվիրված միջացառումներին, Սուրբ Գեւորգ հայկական ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԹԵՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՊՈՆՏՈՍԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 19-ին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւելյան թեւի գործադիր տնօրենը մասնակցել է Պոնտոսի ցեղասպանության 89-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: ...ԸՍՏ ECONOMIST ԹԵՐԹԻ` ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ամեն վայրկյան կարող են սկսվել ոչ պաշտոնական բանակցություններ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Իսկ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» ...
ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ՎՃՌԱԿԱՆ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ՀԱՂԹԱԿԱՆ

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ` ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԸՍՏ ECONOMIST ԹԵՐԹԻ` ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻ` ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ 500 ՀԱԶԱՐ ՀԱՅ Է ԲՆԱԿՎՈՒՄ
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

