
ԳՆԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով` թեեւ գազի, հետեւաբար նաեւ այլ էներգակիրների թանկացումները տեղի են ունենում նաեւ միջազգային շուկայում, սակայն Հայաստանում գների նման աճը պայմանավորված է մրցակցային հարաբերությունների բացակայությամբ։
Ինչպես «Ուրբաթ» ակումբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատգամավորը, նորմալ չէ, երբ մեկ հրամանով գազի սակագինը օրերի տարբերությամբ կարող է բարձրանալ եւ իջնել։ «Մեկ օրվա ընթացքում, իհարկե, հնարավոր չէ մեկ հրամանով գազալիցքավորման կայաններում գինը իջեցնել կամ բարձրացնել։ Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը ազատական ռեժիմ չունի։ Սա վարչահրամայական ռեժիմ էլ չէ։ Եթե այդպես լինի, ապա դրա տերը կլինի պետությունը։ Հետեւաբար մեր տնտեսությունը չունի բավարար մրցակցային կարգավիճակ, որպեսզի այդ տատանումները շուկայում արագ արձագանքման հնարավորություն ստեղծեն։ Մեզ մոտ ապրանքների գնագոյացումը թափանցիկ չէ, եւ շատ ներկրողներ չարաշահում են իրենց դիրքեր»,- ասաց Ա. Մինասյանը։
Նրա կարծիքով` գազի գնի բարձրացումը բացասական ազդեցություն է ունենալու բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների վրա։ «Երկրում չկա որեւէ ապրանքատեսակ կամ ծառայություն, որն իր վրա անուղղակիորեն կամ ուղղակիորեն չկրի այդ թանկացման ազդեցությունը, որովհետեւ մեր երկրում կախվածությունը գազից եւ էներգակիրներից բավականին մեծ է։ Եվ փոքր իսկ տատանումը բերելու է թանկացմանը»,- ասաց Ա. Մինասյանը։
Նրա խոսքերով` մասնավորապես գազի ոլորտում, սկսած ներկրողներից, վերջացրած ցանկացած սպառողական կետով, որն ապահովում է գազի իրացումը, շղթան փակ է։ «Եթե մենք խոսում ենք բենզինի ներկրման մասին, ապա չգիտենք, թե ինչ գնով է ներկրվում, չգիտենք նաեւ այն անձին, ով ներկրում է, եւ արդյո՞ք նա համարժեք ձեւով է ցույց տալիս ներկրման ծավալները եւ գները։Իսկ նման իրավիճակներին հակազդեզու համար կառավարության կողմից սոցիալական նպատակային եւ ճկուն քաղաքականություն պետք է լինի»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` եկամտաստեղծ գործունեության ոլորտում անհրաժեշտ է խրախուսել քաղաքացիների նախաձեռնությունները, որպեսզի նրանք կարողանան ավելի մեծ եկամուտներ ունենալ, իսկ սոցիալական այն շերտերին, ովքեր ի վիճակի չեն եկամուտներ ստեղծել, նրանց համար պետք էբյուջետային ուղղակի ֆինանսավորում ապահովել։ Եթե անգամ բարձրանում են կենսաթոշակները, ապա միաժամանակ բարձրանում են գները, եւ բնականաբար, փոխհատուցում չի լինում։
Միաժամանակ, պատգամավորը գտնում է, որ կառավարության կողմից եղել են որոշակի քայլեր, բայց կառավարությունը պետք է նաեւ նոր քայլեր ձեռնարկի։ Օրինակ` պաշարների հավաքագրում կամ անցում կտրոնային համակարգի, որը ներկայումս կիրառվում է ՌԴ-ում. սոցիալապես խոցելի խմբերին կտրոններ են բաժանվում։ Իսկ մեզ մոտ դրամայնացման` նպաստների համակարգն է կիրառվում։
«Եթե կազմակերպությունը գտնվում է գերիշխող դաշտում` նրա նկատմամբ պետք է սահմանվի պահանջ. նա մեկ տարվա կտրվածքով պետք է ունենա իր ապրանքների գնագոյացման համակարգը եւ ապրանքային պաշարներ։ Սա մի կողմից հնարավորություն է տալիս կառավարությանը կանխատեսելի դարձնել իր քաղաքականությունը, մյուս կողմից` տեսանելի դարձնել, թե ինչպիսի գնաճ կարող է տեղի ունենալ»,- ասաց ԱԺ պատգամավորը։ Նրա խոսքերով` այս հարցադրումները ԱԺ ՀՅԴ խմբակցությունը միշտ բարձրացնում է կառավարության առաջ։
ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
15Երեւան (Երկիր) - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989թ., (2007թ.-ի 1-ին զորակոչ, ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներից ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ...ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 21-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն Հայաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժություններ: Այս մասին, ըստ ...ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՀԸԶԲՈԼԱՀ»-Ի ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Լիբանանի կառավարությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել «Հըզբոլահ»-ի դեմ ձեռնարկված միջոցառումները, որոնք կատաղի զինված բախումների պատճառ էին դարձել կառավարող կոալիցիայի կողմնակիցների ...ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ
Երեւան (Երկիր) - Լիբանանի կառավարող արեւմտամետ կոալիցիան եւ ընդդիմությունը պայմանավորվել են Արաբական պետությունների լիգայի միջնորդությամբ հաշտեցման երկխոսություն սկսել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի 7-ին` Սանկտ Պետերբուգում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 15-ին հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍՏԱՏԱԾ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը մայիսի 15-ին մի օրինագիծ է ներկայացրել, որը Միացյալ Նահանգների նախագահին եւ արտաքին գործերի նախարարին կոչ է անում` հորդորել եւ ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՍԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱՑԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտնում է իր մտահոգությունը եւ վրդովմունքը հայկական Սբ Նորաշեն եկեղեցու եւ հարակից տարածքների նկատմամբ Վրաց Ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել ...ՔԱՌՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 9-12-ը Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնը, Սուրեն սրկ. Գեւորգյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն Հայաստանի զանազան թեմեր եւ պատմական սրբավայրեր: ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՆ ՄԻԱՆՈՒՄ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԱԿՑԻԱՅԻՆ
Երեւան (Երկիր) - Ֆրանսիայի թանգարանների տնօրենների նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ կազմակերպվող «Թանգարանային գիշեր» ակցիային միանում են նաեւ Հայաստանի բոլոր թանգարանները: Եվրոպական ամենահարուստ ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՔԻՑ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՕԳՏԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ի նիստում 227 «կողմ» եւ 196 «դեմ» ձայներով հաստատել Է իրաքյան պատերազմի ֆինանսավորման մասին բյուջետային օրինագծի ուղղումը, որը պահանջում ...ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ԿԱՏԱՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 16-ի երեկոյան Կատարի մայրաքաղաքում նախատեսվում է հատուկ նիստ, որին մասնակցելու են Լիբանանի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ Կատարում բանակցությունները ...ՊՂԾՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱԼԱՆՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի լույս 15-ի գիշերը բարբարոսները պղծել են Ֆրանսիայի Վալանս քաղաքում կանգնեցված` Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող ...ԳՆԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով` թեեւ գազի, հետեւաբար նաեւ այլ էներգակիրների թանկացումները տեղի են ունենում նաեւ միջազգային շուկայում, սակայն Հայաստանում գների նման ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 15-ի կարգադրությամբ` Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: Հանրապետության նախագահի նույն օրվա այլ ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՆԻՍՏԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստը կնախագահի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տարեկան նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը ...
ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԵԹԵ ՀԱՅԵՐԸ ՉՏԵՂԱՀԱՆՎԵԻՆ` ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԿԱՆԳՆԵՐ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՒ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋԻՄ ԿՈՍՏԱՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՐՑԵՐ Է ՈՒՂՂԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԿԱՐԾԻՔՆ ԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ՎԱՆԱ ԼԻՃԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ Է
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

