
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍՏԱՏԱԾ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը մայիսի 15-ին մի օրինագիծ է ներկայացրել, որը Միացյալ Նահանգների նախագահին եւ արտաքին գործերի նախարարին կոչ է անում` հորդորել եւ հարկադրել Թուրքիային, որ վերջ դնի Հայաստանի դեմ իրականացվող 15-ամյա տնտեսական շրջափակմանը, տեղեկացնում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի գրասենյակը։ Օրինագիծը նաեւ եզրագծում է որոշակի քայլեր, որոնք այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն ամերիկյան վարչակազմի կողմից։
«Հայաստանի դեմ Թուրքիայի հաստատած շրջափակման վերացման մասին» օրինագծում շեշտվում է, որ «Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակումը չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանն ու բարօրությանը, ինչի հետեւանքով վնաս է հասցվում Միացյալ Նահանգների կարճաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքական նպատակներին»։
Վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տվյալները` օրինագիծը նշում է, որ Թուրքիայի հաստատած շրջափակումը պատճառ է դարձել Հայաստանի փոխադրագների բարձրացմանը 30-35 տոկոսով, ինչի հետեւանքով ծանր կացության է մատնվել Հայաստանի առեւտուրն ու տնտեսությունը։
Օրինագիծը, Թուրքիայի կողմից շրջափակման վերացումից բացի, հանձնարարում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին ներկայացնի մի զեկույց, որը պետք է ուրվագծի այն քայլերն ու ծրագրերը, որոնք օրինագծի ընդունումից 30 օրվա ընթացքում պետք է կիրառվեն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի դեմ Թուրքիայի հաստատած տնտեսական շրջափակմանը վերջ դնելու համար։
«Մենք պետք է սաստկացնենք ճնշումը Թուրքիայի վրա, որպեսզի այն վերացնի Հայաստանի դեմ հաստատած դաժան շրջափակումը եւ թույլ տա, որ Հայաստանի գործարար ոլորտը կարողանա լիարժեքորեն մասնակցել համաշխարհային տնտեսությանը, այդպիսով նպաստել Եվրոպային Հայաստանի միավորմանը»,- օրինագծի ներկայացման ժամանակ հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացնում է Գլենդել, Բըրբանք, Հարավային Փասադենա հայաշատ քաղաքներն ու հարակից շրջանները։
ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
15Երեւան (Երկիր) - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989թ., (2007թ.-ի 1-ին զորակոչ, ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներից ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ...ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 21-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն Հայաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժություններ: Այս մասին, ըստ ...ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՀԸԶԲՈԼԱՀ»-Ի ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Լիբանանի կառավարությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել «Հըզբոլահ»-ի դեմ ձեռնարկված միջոցառումները, որոնք կատաղի զինված բախումների պատճառ էին դարձել կառավարող կոալիցիայի կողմնակիցների ...ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ
Երեւան (Երկիր) - Լիբանանի կառավարող արեւմտամետ կոալիցիան եւ ընդդիմությունը պայմանավորվել են Արաբական պետությունների լիգայի միջնորդությամբ հաշտեցման երկխոսություն սկսել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի 7-ին` Սանկտ Պետերբուգում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 15-ին հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍՏԱՏԱԾ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը մայիսի 15-ին մի օրինագիծ է ներկայացրել, որը Միացյալ Նահանգների նախագահին եւ արտաքին գործերի նախարարին կոչ է անում` հորդորել եւ ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՍԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱՑԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտնում է իր մտահոգությունը եւ վրդովմունքը հայկական Սբ Նորաշեն եկեղեցու եւ հարակից տարածքների նկատմամբ Վրաց Ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել ...ՔԱՌՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 9-12-ը Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնը, Սուրեն սրկ. Գեւորգյանի ղեկավարությամբ, կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն Հայաստանի զանազան թեմեր եւ պատմական սրբավայրեր: ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՆ ՄԻԱՆՈՒՄ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԱԿՑԻԱՅԻՆ
Երեւան (Երկիր) - Ֆրանսիայի թանգարանների տնօրենների նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ կազմակերպվող «Թանգարանային գիշեր» ակցիային միանում են նաեւ Հայաստանի բոլոր թանգարանները: Եվրոպական ամենահարուստ ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՔԻՑ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՕԳՏԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ի նիստում 227 «կողմ» եւ 196 «դեմ» ձայներով հաստատել Է իրաքյան պատերազմի ֆինանսավորման մասին բյուջետային օրինագծի ուղղումը, որը պահանջում ...ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ԿԱՏԱՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 16-ի երեկոյան Կատարի մայրաքաղաքում նախատեսվում է հատուկ նիստ, որին մասնակցելու են Լիբանանի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ Կատարում բանակցությունները ...ՊՂԾՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱԼԱՆՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի լույս 15-ի գիշերը բարբարոսները պղծել են Ֆրանսիայի Վալանս քաղաքում կանգնեցված` Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող ...ԳՆԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերով` թեեւ գազի, հետեւաբար նաեւ այլ էներգակիրների թանկացումները տեղի են ունենում նաեւ միջազգային շուկայում, սակայն Հայաստանում գների նման ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 15-ի կարգադրությամբ` Արմեն Աբելյանը եւ Սեւակ Լալայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: Հանրապետության նախագահի նույն օրվա այլ ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՆԻՍՏԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստը կնախագահի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տարեկան նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը ...
ԸՍՏ «FORBES»-Ի` ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ
«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՑՈՒՑԱԲԵՐՎԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԵԹԵ ՀԱՅԵՐԸ ՉՏԵՂԱՀԱՆՎԵԻՆ` ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԿԱՆԳՆԵՐ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՒ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋԻՄ ԿՈՍՏԱՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՐՑԵՐ Է ՈՒՂՂԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԿԱՐԾԻՔՆ ԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՎԱՆԱ ԼԻՃԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ Է
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

