
«ԱԶԴԱԿ». ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երեւան (Երկիր) - Բեյրությում լույս տեսնող «Ազդակ» թերթի մայիսի 14-ի համարի խմբագրականը անդրադառնում է ներլիբանանյան իրադարձություններին հայ համայնքին իրազեկելու առումով թերթի խմբագրակազմի կատարած աշխատանքին: Խմբագրականի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:
Եթե լիբանանահայ գաղութը ձեռք է բերել դիմադրողականություն երկրի քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ճգնաժամային պայմանները հաղթահարելու, լիբանանահայ մամուլը, իր հերթին, վարժվել է նման պայմաններում իրադարձություններին արձագանքելու հատուկ տեղեկատվական համակարգ ստեղծելու եւ արտակարգ դրությամբ աշխատելու համար։
Այդպես է մեր օրաթերթի պարագայում։ Խմբագրակազմը օրաթերթի խմբագրական աշխատանքներին զուգահեռ, ակտիվացրել է արագ լրատվության բաժինը եւ լրահոսն իրականացնում է առավոտից մինչեւ գիշերվա ժամերը։
Աշխատանքային նման հեւքի պահերին դիտարժան են դառնում մի շարք երեւույթներ։ Նախ, անշուշտ, կտրուկ աճում է կայքէջի այցելուների թիվը։ Սա, իհարկե, միայն նոր միացողների առկայությամբ չի բացատրվում։ Քանի որ լուրերը թարմացվում են շտապ կարգով, նույն այցելուն օրվա ընթացքում հաճախակի շարունակում է այցելել կայքէջ` այլ լրատվամիջոցներին զուգահեռ հետեւելու նաեւ հայկական սկզբնաղբյուրի լրատվական թողարկումներին։ Սակայն դա չէ էականը։ Գլխավորն այն է, որ նման ճգնաժամերի պայմաններում նկատելիորեն բազմապատկվում են արձագանքները, հարցերը, հեռախոսազանգերը, զորակցության արտահայտությունները։
«Ազդակն» իր խոսքն է ասում հատկապես գաղութային մակարդակում արձանագրվող իրողությունների մասին համայն հայությանը տեղեկացնելու առումով։
Արեւմտյան եւ հատկապես ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները ժլատ են ներլիբանանյան իրադարձությունների մասին իրենց լսարաններին իրազեկելու եւ լուսաբանելու աշխատանքում։ Դա, լրագրողականից բացի, անկասկած ունի քաղաքական նկրտումներ եւ առնվազն հարցերի տեղիք է տալիս։ Այսուհանդերձ, աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր ոք հազար միջոց ունի հետեւելու լիբանանյան զարգացումներին։
Մեր ընթերցող լսարանը, սակայն, փնտրում է այդ սահմաններից դուրս գտնվող այլ տարածք։ Հայկական տարածք, հայկական միջավայրի մասին տեղեկատվություն։ Եվ այսօր այնքան բնական է, որ թե՝ լրագրողական շրջանակների եւ թե՝ ընթերցող հասարակության (Հայաստանից մինչեւ սփյուռքյան յուրաքանչյուր գաղութ) հետաքրքրության կիզակետը լիբանանահայ համայնքն է ու նրա դիմագրաված դժվարությունները։ «Ազդակն» այսօր հիմնականում այդ մասին է շարունակում լուսաբանել հայաստանյան ու սփյուռքյան զանգվածային լրատվամիջոցների տարբեր ներկայացուցիչներին։ Լիբանանահայ համայնքի զարկերակի հետ տրոփող ամեն մի մտահոգություն, հարց, զորակցություն պարտավորեցնում է մեզ։ Պետք է առաջնահերթ համարել լիբանանահայ համայնքի ճիշտ, առողջ ու շրջահայաց դիրքորոշումը, զուսպ լրատվությունը, ապատեղեկատվությունն ու տեղեկատվությունը իրարից արագ սահմանազատելու լրագրողական հմտության կայացումը, զգայացունց լուրերով աղմուկ բարձրացնելու փորձությունից հեռու մնալը։ Այլ խոսքով` շարունակել հավատարիմ մնալ դաշնակցական մամուլի ավանդույթներին։
Այս պահին հստակ չէ, թե որքան կտեւի լիբանանյան ներկա ճգնաժամը։ Մենք բոլոր պատճառներն ունենք գիտության ընձեռած միջոցների լիարժեք օգտագործմամբ հավատարիմ մնալու մեր մամուլի ավանդական վարքագծին։ Հուսանք` պատվով դուրս կգանք արտակարգ դրության աշխատաոճի պարտադրած պայմանների այս կարեւոր հանգրվանից։
«ԱԶԴԱԿ»
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԻ ԳԱՆՁԵԼՈՒ ՈՐՈՇ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻ ԽՈՍԵԼԱՎԱՐՁԵՐԸ
1Երեւան (Երկիր) - «ԱրմենՏել»-ը որոշում է կայացրել չգանձել հունվար-մարտին ֆիքսված հեռախոսից բջջային հեռախոսներին կատարված որոշ զանգերի խոսելավարձերը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 14-ի ասուլիսում ...ՀՈՒՆԻՍԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ DIGITEC BUSINESS ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Հունիսի 26-27-ը Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի գործարարության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը նվիրված DigiTec Business համաժողովը, որին սպասվում ...ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Հայկական դրամատիկական արվեստի միությունը հրապարակել է «Վիլյամ Սարոյան» դրամատուրգիայի մրցույթի երեք մրցանակակիրների անունները` Լիլի Թոմասյան` «Նադիա», Քրիստեն Լազարյան` «Միս եւ քնքշություն» ...ԸՍՏ ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆԻ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԱԶԴԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Այցով Անկարայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդական, պատգամավոր Պիեռ Լելուշը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ...ԿԻՊՐՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - «Տանգո պարելու համար երկու հոգի են հարկավոր, իսկ մինչ այժմ Կիպրոսի նախագահ Դեմետրիս Կրիստոֆիասը մենակ է պարել», - մայիսի 12-ին` Աթենքում, Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասի հետ հանդիպումից ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 61-Ի
Երեւան (Երկիր) - Կոնգրեսական Բրեդ Շերմանը միացել է Ներկայացուցիչների պալատի` Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող 102-րդ բանաձեւին աջակցողներին: Այսպիսով, բանաձեւի աջակիցների թիվը դարձել է 61: Կոնգրեսական ...ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախարար Էդվարդ Նալբանդյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որի ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ ՏԷՐ ԻՍՐԱՅԷԼԻ, Ա-ՅՈՒՆՈՒԱՐ»
Երեւան (Երկիր) - «Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից է, որը պարունակում է տարվա ընթացքում հիշատակելի սրբերի վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաեւ տերունական տոների մասին հոդվածներ: ...2007-ԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՏ 30 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ Է
Երեւան (Երկիր) - 2007թ.-ին ՀՀ պետբյուջեով կրթության եւ գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է մոտ 32%-ով կամ 22,9 մլրդ դրամով: Մայիսի 14-ին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ 2007թ.-ի բյուջեով մշակույթի բնագավառին նախատեսված 16,7 մլրդ դրամն օգտագործվել է գրեթե ամբողջությամբ: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 14-ին Ազգային Ժողովում հայտնեց ՀՀ գլխավոր ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 10-ՈՎ
Երեւան (Երկիր) - Համաշխարհային տնտեսական ֆորումի` պետական կառավարման եւ տնտեսության տարբեր ոլորտներում ՏՏ կիրառման համաթվով Հայաստանը զբաղեցնում է 106-րդ տեղն աշխարհում, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Թավրիզի բժշկական համալսարանի հրավերով Իրան էր այցելել Հայաստանի կրթական տարբեր ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որը գլխավորում էր ՀՀ կրթության ...ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՆՇԵՑ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը ԼՂՀ միջազգային ...ՎԱՆԱ ԼԻՃԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ Է
Երեւան (Երկիր) - Վանա լիճը, որը մեծությամբ հինգերորդն Է Եվրոպայում, աստիճանաբար ցամաքում Է: Ինչպես հայտարարել Է Թուրքիայի ջրային միջավայրի պաշտպանության ընկերակցությունը, չնայած ձեռնարկված միջոցներին, ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Օրերս Թբիլիսիում սկսվեց քաղաքի հին թաղամասերից մեկում` Լեսելիձե փողոցում (նախկինում` Հայկական շուկա) գտնվող հայկական Նորաշեն Աստվածամոր Ավետման եկեղեցու «վրացականացման» վերջին փուլը, ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՐԵՒՈՐՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - «Արաբական լիգայի միջնորդական առաքելության հետ բանակցությունների արդյունքում Լիբանանի կառավարությունը երեկ չեղյալ է հայտարարել իր երկու որոշումները, որոնք ընդդիմության դժգոհության առիթ ...ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի 28 թաղամասերի, մասնավորապես` Արմենակյան փողոցի, Կորյունի 23 հասցեի, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Շենգավիթ ...ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ 3 ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ
Երեւան (Երկիր) - Մայիսի 14-23-ը անցկացվող Կաննի կինոփառատոնին մասնակցում են երեք հայ ռեժիսորներ` Ատոմ Էգոյանը` Կանադայից, Դիանա Մկրտչյանը` Ռուսաստանից եւ Արման Թադեւոսյանը` Հայաստանից: Ինչպես տեղեկացնում ...ՀՀ ԱԳՆ. «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ՈՐԵՒԷ ԿՈՐՈՒՍՏ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ»
Երեւան (Երկիր) - Լիբանանում տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով լիբանանահայերը որեւէ կորուստ չեն կրել, եւ այս պահին նրանց վտանգ չի սպառնում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 15-ի ասուլիսում ...ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐԸ ԿԱՎԵԼԱՑՎԻ
Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության` մայիսի 15-ի նիստում, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, որոշում է կայացվել Հայրենական մեծ պատերազմի ...ԱԺ ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ` ՓՈԽԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Երեւան (Երկիր) - Օրեր առաջ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի միջնորդությամբ, 500 հազար դրամ գրավի դիմաց դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել նկարիչ Տիգրան Բաղդասարյանը: Լիլիթ Գալստյանը նաեւ միջնորդել ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանի համոզմամբ` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ապրիլի 17-ի բանաձեւը իշխանությունների կողմից անպայման կիրականացվի: ...ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀԱԿԱԶՐՊԱՐՏՉԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Մասաչուսեթսի պալատի Կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել պարգեւատրել Նյուտոնի քաղաքացի Դավիթ Բոյաջյանին` Հայոց ցեղասպանությունը ժխտող Հակազրպարտչական լիգայի (ADL) դեմ պայքարում ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԼՂ-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - «Լեռնային Ղարաբաղումմշակութային հուշարձանների պահպանությունը կարեւոր խնդիր է»,- Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԼՂՀ իշխանությունների եւ ՌԴ Հասարակական կապերի զարգացման միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ ԼՂՀ եւ Հայաստան ժամանած ՌԴ ...«ԱԶԴԱԿ». ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երեւան (Երկիր) - Բեյրությում լույս տեսնող «Ազդակ» թերթի մայիսի 14-ի համարի խմբագրականը անդրադառնում է ներլիբանանյան իրադարձություններին հայ համայնքին իրազեկելու առումով թերթի խմբագրակազմի կատարած աշխատանքին: ...ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Երեւան (Երկիր) - Մայիսի 14-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը ԶՈւ շփման գծում` Աղդամի եւ Ֆիզուլիի հատվածում, գնդակոծվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել ...
ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԵԹԵ ՀԱՅԵՐԸ ՉՏԵՂԱՀԱՆՎԵԻՆ` ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍՕՐ ԿԿԱՆԳՆԵՐ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՒ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋԻՄ ԿՈՍՏԱՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՐՑԵՐ Է ՈՒՂՂԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԿԱՐԾԻՔՆ ԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՎԱՆԱ ԼԻՃԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ Է
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

