
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԱՎԱՐՏԵՑ ԱՅՑԸ ՎԱՏԻԿԱՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու պետ Նորին սրբություն Բենեդիկտոս ԺԶ պապին, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Այցի ընթացքում Վեհափառ հայրապետը չորս օր անցկացրեց Վատիկանում: Մայիսի 7-ի առավոտյան Ամենայն Հայոց հայրապետն այցելեց Սուրբ Պողոսի տաճարի տակ գտնվող` երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապի շիրիմին, ուր աղոթեց նրա հոգու հանգստության համար: Նորին սրբությունն այցելեց նաեւ Սուրբ Պետրոսի բակում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորչի հրապարակ, ուր Հովհաննես Պողոս Բ պապի օրոք տեղադրվել էր Հայ եկեղեցու հավատքի հոր արձանը:
Այնուհետեւ պատվիրակության անդամները մասնակցեցին Սուրբ Պետրոսի հրապարակում կազմակերպված հանդիպմանը, որը նախագահում էին Բենեդիկտոս ԺԶ պապը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Երկու հովվապետերը ողջույնի խոսքեր փոխանակեցին եւ ողջագուրվեցին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Մայր տաճարի դիմացի հարթակում` ավելի քան 35 հազար հավատացյալների առջեւ:
Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Սալեզիանի պապական համալսարան, ուր հանդես եկավ բանախոսությամբ: Ի գնահատություն քրիստոնեական դաստիարակության եւ երիտասարդության կրթությանն ուղղված գործունեության` Նորին սրբությունը պարգեւատրվեց պատվավոր դոկտորի աստիճանով: Պարգեւատրման արարողությանը ներկա էին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն եւ Քրիստոնեական միության աջակցման քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Վալտեր Կասպերը:
Մայիսի 8-ին Ամենայն Հայոց հայրապետը Արեւելյան եկեղեցիների հարցերով Վատիկանի խորհրդի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ իր պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Հռոմի Պապական արեւելյան ինստիտուտ եւ իր օրհնությունն ու ողջույնները փոխանցեց Հայոց Սրբազան Պատարագի արարողությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին: Հայր Ռոբերտ Թաֆթի ջանքերով կազմակերպված գիտաժողովին զեկույցներով հանդես եկան հայ եւ կաթոլիկ գիտնականներ Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից:
Մայիսի 9-ի առավոտյան հայկական պատվիրակությունն ուղեւորվեց Վատիկանի Առաքելական պալատ, ուր մասնակցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Բենեդիկտ ԺԶ պապի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում երկու հովվապետերը կրկին ողջույնի եւ եղբայրական սիրո ջերմ խոսքեր փոխանակեցին, անդրադարձան Հայ Առաքելական եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սերտ կապերին եւ համագործակցությանը: Երկու առաջնորդների նախագահությամբ տեղի ունեցավ կարճ աղոթք, այնուհետեւ հավատացյալները մոտեցան Հայոց հայրապետին եւ Հռոմի պապին` նրանց աջերը համբուրելու եւ օրհնություն ստանալու համար: Հանդիպման ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Բենեդիկտոս ԺԶ պապն առանձնազրույց ունեցան, որի ընթացում քննարկեցին երկու եկեղեցիներին հուզող մի շարք խնդիրներ:
Նույն օրը կեսօրին Վատիկանի հյուրանոցում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսի հետ, ով նույնպես գտնվում էր Վատիկանում: Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսը վերհիշեցին 2007 թ. սեպտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած նրա եղբայրական այցը, ինչպես նաեւ անդրադարձան Անգլիկան եկեղեցու Լամբեթի գալիք ժողովին եւ քույր եկեղեցիների հետ ներկայիս հարաբերություններին:
Այցի ավարտին Սուրբ Պողոսի տաճարում` Պողոս առաքյալի շիրիմի մոտ, տեղի ունեցավ էկումենիկ աղոթքի արարողություն` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, որին մասնակցում էին Հռոմեակաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ եւ այլ հոգեւորականներ:
Պաշտոնական այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին նաեւ հայ եւ կաթոլիկ եկեղեցիներ ու սրբատեղիներ:
Մայիսի 10-ի առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ նրան ուղեկցող բարձրաստիճան հոգեւորականները մեկնեցին Միլան, ուր Նորին սրբությունը հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ, նախագահեց Միլանի Սուրբ Քառասուն մանուկների հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները:
Մայիսի 11-12-ը Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալվեց Վենետիկում` Սուրբ Ղազար կղզում, ուր հանդիպում ունեցավ Մխիթարյան միաբանության հետ:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՖԱՐՈՒԿ ՇԱՐԱԱՅԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության փոխնախագահ Ֆարուկ Շարաայի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋԻՄ ԿՈՍՏԱՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՐՑԵՐ Է ՈՒՂՂԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԿԱՐԾԻՔՆ ԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան նամակ է հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` խնդրելով վերջինս պատասխանել 1915-1923 Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՃԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊԱՀՈՎԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - 2007թ.-ին ՀՀ պաշտպանության համակարգի պահպանման համար նախատեսված հատկացումները կատարվել են ամբողջությամբ: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում այս ...ԱՄՆ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԹԵՄԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ «ՀԱՎԱՏԻՆ ՁԵՒ ՀԱՂՈՐԴԵԼ. ԱՐՎԵՍՏ ԵՒ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմը առաջիկայում կկազմակերպի «Հավատին ձեւ հաղորդել. արվեստ եւ Մայր տաճար» անվճար ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 20 եւ 21-րդ դարերի ամերիկահայ հայտնի ...ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ
2Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի` ապրիլի 24-ի ուղերձը` բնութագրելով այն որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ...ՀԱՅ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՆՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ
Երեւան (Երկիր) - Հայ ինտերնետային հանրակցությունը նշեց Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրը համապատասխան ակցիայով: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, տոնական օրերին հարյուրից ավելի ...ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի տեղեկացմամբ` այս պահի դրությամբ ռազմական բախումների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա, իրավիճակը Լիբանանում ...ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՄԵԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ
Երեւան (Երկիր) - Օրեր առաջ Հայաստան այցելած թուրք զբոսաշրջիկները մեծ տպավորություններով վերադարձել են Թուրքիա: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական աղբյուրները, Fest Turizm գործակալության ...ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԿՀԱՍՏԱՏՎԵՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի հեռախոսային ծառայությունների մատուցման նոր կանոնները: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 13-ին հեռահաղորդակցության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի ընտրության մրցութային կանոնները դեռեւս հաստատված չեն: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 13-ին հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող ...ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանը շուտով կտեղափոխվի Հայաստան: «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանը կկանգնեցվի Գյումրիի կենտրոնական հրապարակում: ...«ՋԱՎԱԽՔ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ 2-4 ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Երեւան (Երկիր) - Վրաստանի նոր խորհրդարանում, որի ընտրություններն անցկացվելու են մայիսի 21-ին, կընտրվի 2-4 հայազգի պատգամավոր: Ըստ «Նոյյան տապանի»` մայիսի 13-ի ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց ՀՀ Ազգային ...ԸՍՏ ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն բան անում է խնդրի բարեհաջող լուծման իրական պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԱՎԱՐՏԵՑ ԱՅՑԸ ՎԱՏԻԿԱՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու պետ Նորին սրբություն Բենեդիկտոս ԺԶ պապին, վերադարձավ ...ՍԴ-Ն ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՉԵՑ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՒ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Երեւան (Երկիր) - «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53 հոդվածի երրորդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ՀՀ Սահմանադրական դատարանի մայիսի 13-ի որոշմամբ ...
ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՒ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՔԱՆԱՔԵՌԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ «ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ»
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋԻՄ ԿՈՍՏԱՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՐՑԵՐ Է ՈՒՂՂԵԼ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՐԱ ԿԱՐԾԻՔՆ ԻՄԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

