
ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի տեղեկացմամբ` մայիսի 9-ին Բեյրութում` ՀՅԴ կենտրոնում, տեղի է ունեցել հայ ավանդական քաղաքական կուսակցությունների` Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը` պայմանավորված Լիբանանում վերջերս վերսկսված քաղաքացիական բախումներով։
«Երկիր»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Շ. Գանտահարյանն ասաց նաեւ, որ երեք կուսակցությունները լիբանանյան եւ լիբանանահայ մամուլում տպագրել են հայտարարություն, որում հակամարտող կողմերին կոչ են անում` վերադառնալ երկխոսության սեղանի շուրջ եւ դադարեցնել արյունահեղ բախումները։ «Այդ հայտարարությունը լավ տպավորություն է թողել համայնքի վրա, քանի որ դրանով ի ցույց դրվեց համայնքի միասնականությունը` գաղութի անվտանգությունը առաջնահերթ համարելու նախանձախնդրությունը նկատի ունելով»,- ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։
Հեռախոսազրույցի ընթացքում նա ներկայացրեց նաեւ իր տպավորությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Այս վերջին 5-6 օրերին Լիբանանում տեղի ունեցած բախումները հիշեցնում են Լիբանանի քաղաքացիական պատերազմի տեսարանները։ Հիմնականում կառավարամետ եւ ընդդիմադիր ուժերի միջեւ են բախումներ տեղի ունենում։ Նախ` Արեւմտյան Բեյրութի կարեւոր թաղամասերում սկսված քաղաքացիական անհնազանդությունը եւ հետագայում զինյալ բախումները հանգեցրին նրան, որ ընդդիմադիր ուժերն իրենց ամբողջական տիրապետության տակ են առել այդ թաղամասը։ Շուտով նման իրավիճակ ստեղծվեց նաեւ Հյուսիսային Լիբանանում։ Իրավիճակը սրվել է Լեռնային Լիբանանում, եւ այս պահի դրությամբ` այստեղ նույնպես ընդդիմադիր ուժերը առավելության են հասել։
Բախումներից անմիջապես հետո լիբանանյան բանակը նախ տարածվել է Արեւմտյան Բեյրութում, իսկ երեկ եւ այսօր` նաեւ Լեռնալիբանանում։ Սիրիայի սահմանամերձ շրջաններում նույնպես տեղի են ունենում միջադեպեր, եւ հաճախակի փակ է լինում դեպի Դամասկոս տանող ճանապարհը։ Հյուսիսային Լիբանանում առայժմ համեմատաբար հանգիստ իրավիճակ է, բայց չի կարելի ասել, որ այնտեղ ընդհանրապես անհանգստանալու խնդիր չկա»,- պատմեց Շ. Գանտահարյանը` ավելացնելով, որ առաջին իսկ օրից ընդդիմադիր ուժերը փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհները, հետաձգված են բոլոր թռիչքները։
Երեկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները թեեւ հայտարարել էին, որ զինյալ երեւույթները կվերացնեն հատկապես Արեւմտյան Բեյրութի թաղամասերում, այնուհանդերձ, ըստ Շ.Գանտահարյանի, դեռ շարունակվում են քաղաքացիական անհնազանդության շարժումները։ Ինչ վերաբերում է հայկական համայնքում տիրող իրավիճակին, Շ. Գանտահարյանը նշեց, որ քաղաքի քրիստոնյա թաղամասերում չծավալվեցին ռազմական գործողությունները, քանի որ այդ թաղամասերն ավելի կտրված են։
«Հայկական թաղամասերը մնացել են անվտանգ։ Փակվել են նաեւ Մեքքայի շրջանի ճանապարհներ, միջադեպեր են տեղի ունեցել, բայց այդտեղ գտնվող հայկական գյուղը` Անճարը, որեւէ կերպ այդ գործողությունների թատերաբեմ չի դարձել»,- ասաց նա։ Նա նշեց նաեւ, որ վերջերս «Արմավիա» ընկերությունը թռիչքներ էր իրականացնում դեպի Բեյրութ, բայց այդ թռիչքները նույնպես դադարեցվել են։
«Այս առումով մեր գաղութը հայտնվել է նոր իրավիճակում, քանի որ կային բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր պատրաստվում էին Հայաստան այցելել։ Այցերը հետաձգվել են։ Բնականաբար, հետաձգվել են նաեւ գաղութային մակարդակի զանազան միջոցառումներ, ինչի արդյունքում հնարավոր չեղավ լիարժեք ձեւով տոնել Շուշիի ազատագրման տարեդարձը։ Բայց մինչ այս դեպքերի զարգացումը ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների եւ կոմիտեների մակարդակով հնարավոր է եղել որոշ միջոցառումներ կազմակերպել եւ նշել այդ տոնը։ Հետաձգված են նաեւ մշակութային եւ միութենական միջոցառումների այլ ծրագրեր»,- ասաց Շ. Գանտահարյանը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է բանակցությունների միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալ, Շ. Գանտահարյանը պատասխանեց, որ տարբեր կողմերից կան բանակցության սեղանին վերադառնալու կոչեր, ստեղծվել են միջնորդական առաքելություններ, բայց իրականում դեռեւս որեւէ լուրջ տեղաշարժ չկա, քանի որ կան նաեւ նախապայմանային հարցեր, ինչը դժվարացնում է քաղաքական երկխոսության միջավայր ստեղծելը։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 9-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեն Լյուքսեմբուրգյան պալատում ընդունեց պաշտոնական այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպումն անցավ առանձնահատուկ ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ-նորվեգական ADC (Armenian Dataco Company) ընկերությունը սկսել է Հայաստանի տվյալների փոխանցման միջազգային երրորդ ելքի-մուտքի օպտիկամանրաթելային կապուղու կառուցման եւ մեկ այլ միջազգային ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԻՐԱՔՈՒՄ ՔՈՒՐԴ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Թուրքական օդուժը կիրակի երեկոյան վերստին ռմբակոծման Է ենթարկել Իրաքում գործող քուրդ զինյալների ճամբարները: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդել Է թուրքական NTV հեռուստաընկերությունը` ...ԵԲՐԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Եբրայական համալսարանում նշվել է Հայոց ցեղասպանության տարելիցը, որին Իսրայելից մասնակցել են հոգեւորականներ ու աշխարհականներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1,5 մլն հայերի հիշատակին, ...ՄԱՐՏԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՒ ԻՇԽԱՆԱՄԵՏ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Երեւան (Երկիր) - Ինչպես հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը, Բեյրութից հետո Լեռնալիբանանը դարձավ ամենաբուռն մարտերի թատերաբեմը ընդդիմադիր եւ իշխանամետ զինյալների միջեւ: Մայիսից 7-ից ...ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի տեղեկացմամբ` մայիսի 9-ին Բեյրութում` ՀՅԴ կենտրոնում, տեղի է ունեցել հայ ավանդական քաղաքական կուսակցությունների` ...ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թեեւ 2007 թվականը խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ նախագահական ընտրություններին նախապատրաստման տարի էր, արձանագրվել է բյուջեի եկամտային մասի 33% աճ: Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ
5Երեւան (Երկիր) - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական ...ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀՐԿԻԶՎԵԼ Է «ՍԵՒԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Լիբանանում վերջերս տեղի ունեցած բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Լիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի խոսքերով` ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 8-12-ը Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու Կոստանցիայի միտրոպոլիտությունը` Վասիլիոս արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ, կազմակերպել էր Սբ Եպիփան Կիպրացուն նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին ...
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է»
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ` ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

