
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ-նորվեգական ADC (Armenian Dataco Company) ընկերությունը սկսել է Հայաստանի տվյալների փոխանցման միջազգային երրորդ ելքի-մուտքի օպտիկամանրաթելային կապուղու կառուցման եւ մեկ այլ միջազգային օպերատորի կապուղու հետ դրա համակցման շուրջ բանակցությունները: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց ընկերության կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը:
Նրա խոսքերով` նոր մայրուղային կապուղին կընձեռի ընկերության կապուղիների ցանցը Հայաստանի բոլոր մարզերը հասցնելու հնարավորություն: Առաջնային է դիտարկվում հյուսիսային ուղղությունը, քանի որ հանրապետության արդյունաբերական եւ հանգստի հիմնական գոտիները, խոշոր քաղաքները հիմնականում գտնվում են երկրի հյուսիսում եւ ունեն ինտերնետի լրացուցիչ հզորությունների կարիք: ADC-ի ցանցը ներկայումս ծածկում է ամբողջ Երեւանը, գործում է նաեւ Աբովյանում:
Նշվեց, որ ADC-ն ներկայումս օգտվում է «Ֆայբերնետ» ընկերության միջազգային մայրուղային ելքուղուց: «Սակայն մենք հասկանում ենք, որ վարձակալված կապուղու օգտագործումը երկար ժամանակ չի կարող շարունակվել: Մենք տեսնում ենք, որ «ԱրմենՏել»-ի եւ «Ֆայբերնետ»-ի միջազգային ելքուղիները դեռեւս բավարար չեն միջազգային հեռահաղորդակցության շուկային երկրի ինտեգրումն ապահովելու համար»,- նշեց Ա.Քալանթարյանը:
Ըստ նրա` Հայաստանի բոլոր պրովայդերները դժգոհում են իրենց մատուցվող ծառայությունների որակից: Նոր մայրուղային կապուղու կառուցումից հետո մատուցվելիք ինտերնետ հասանելիության ծառայության սակագների եւ այլ շաղկապված հարցերը արդեն քննարկվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
Ա.Քալանթարյանի խոսքերով` նախատեսվում է, որ նոր կապուղու միջազգային համակցման կետը կլինի եվրոպական օպերատորի կապուղու հետ, այլ ոչ թե վրացական կամ ռուսական, ինչը կընձեռի միջանկյալ օպերատորների կողմից ծառայության վերավաճառքի, առաջացած խնդիրներից (վնասվածքներ, տատանումներ, խափանումներ) խուսափելու հնարավորություն: Նա նաեւ հավելեց, որ ներկայումս ընկերության` Երեւանում եւ Աբովյանում գործող ցանցի կառուցման ժամանակ ներդրվել է 200 գիգաբիթ/վրկ. փոխանցման հզորություն, այն դեպքում, երբ 2007թ.-ի վերջի դրությամբ «Արմենտել»-ը կարող էր ապահովել 1 գբիթ/վրկ. հզորություն: «Այդ իսկ պատճառով, որպեսզի կարողանանք բավարարել մեր բաժանորդների աճող պահանջները, նոր կապուղին պետք է լինի մեր ցանցին համարժեք հզորության»,- նշեց ADC-ի կոմերցիոն տնօրենը:
Նշվեց, որ իր գործունեությունը 2007թ.-ի առաջին կիսամյակում սկսած ընկեությունը լայնաշերտ ինտերնետին հասանելիության ծառայության մատուցման պայմանագրեր է ստորագրել Երեւանի եւ Աբովյանի մի քանի հարյուր կորպորատիվ հաճախորդների հետ, որոնց պատվերներով ընկերությունը կատարում է հաճախորդների միմյանցից հեռու գտնվող գրասենյակների միջեւ կապուղիների կառուցման եւ դրանցով տվյալների հաղորդման ծառայություններ: Ա.Քալանթարյանի տվյալներով` նման կապուղիների թիվը շուտով կանցնի 1000-ից:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 9-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեն Լյուքսեմբուրգյան պալատում ընդունեց պաշտոնական այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպումն անցավ առանձնահատուկ ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆ
Երեւան (Երկիր) - Հայ-նորվեգական ADC (Armenian Dataco Company) ընկերությունը սկսել է Հայաստանի տվյալների փոխանցման միջազգային երրորդ ելքի-մուտքի օպտիկամանրաթելային կապուղու կառուցման եւ մեկ այլ միջազգային ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԻՐԱՔՈՒՄ ՔՈՒՐԴ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Թուրքական օդուժը կիրակի երեկոյան վերստին ռմբակոծման Է ենթարկել Իրաքում գործող քուրդ զինյալների ճամբարները: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդել Է թուրքական NTV հեռուստաընկերությունը` ...ԵԲՐԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Եբրայական համալսարանում նշվել է Հայոց ցեղասպանության տարելիցը, որին Իսրայելից մասնակցել են հոգեւորականներ ու աշխարհականներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1,5 մլն հայերի հիշատակին, ...ՄԱՐՏԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՒ ԻՇԽԱՆԱՄԵՏ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Երեւան (Երկիր) - Ինչպես հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը, Բեյրութից հետո Լեռնալիբանանը դարձավ ամենաբուռն մարտերի թատերաբեմը ընդդիմադիր եւ իշխանամետ զինյալների միջեւ: Մայիսից 7-ից ...ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի տեղեկացմամբ` մայիսի 9-ին Բեյրութում` ՀՅԴ կենտրոնում, տեղի է ունեցել հայ ավանդական քաղաքական կուսակցությունների` ...ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ
Երեւան (Երկիր) - Թեեւ 2007 թվականը խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ նախագահական ընտրություններին նախապատրաստման տարի էր, արձանագրվել է բյուջեի եկամտային մասի 33% աճ: Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ
5Երեւան (Երկիր) - ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական ...ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀՐԿԻԶՎԵԼ Է «ՍԵՒԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Լիբանանում վերջերս տեղի ունեցած բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Լիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի խոսքերով` ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 8-12-ը Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու Կոստանցիայի միտրոպոլիտությունը` Վասիլիոս արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ, կազմակերպել էր Սբ Եպիփան Կիպրացուն նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին ...
ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է»
ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ

ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

