
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛հայրենակիցներ, Մայիսի 9-ը հաղթանակների օր է: 1992 թվականի այդ օրը արձանագրվեց հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրումը: Այն բեկումնային եղավ Արցախյան ազատագրական պայքարում եւ կանխորոշեց հայության պատմական հաղթանակը: Հաղթանակով պսակված այս պայքարում մեր ժողովուրդը հանդես եկավ որպես միասնական նպատակ հետապնդող մեկ ամբողջություն:
Արցախյան ազատամարտը վկայեց հայության ըմբոստ ու ազատատենչ ոգու մասին եւ փաստեց, որ ժամանակն ու հանգամանքները ազգի նոր սերնդի հիշողությունից չեն ջնջել իր պատմական իրավունքներին տեր լինելու գիտակցությունն ու կամքը: Այս մեծագույն նվաճումը ձեռք բերվեց թանկագին զոհողությունների գնով, որոնց արժեքը ազատագրված Արցախն է եւ զոհի հոգեբանությունից ձերբազատվելու, ապագային ինքնավստահությամբ նայելու հնարավորությունը:
Հայրենակիցնե՛ր, մայիսի 9-ը մեր հիշողության մեջ անջնջելի է նաեւ որպես ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակի օր: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովուրդը տագնապով ընդունեց կայսերապաշտության ու մարդատյացության նոր դրսեւորումը: Աշխարհացրիվ հայության ավելի քան 600 հազար զավակներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, որոնց կեսը, ցավոք, տուն չվերադարձավ: Ցեղապաշտության դեմ ազգերի դիմակայության գործում զգալի եղավ հայության ներդրումը:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Արցախյան ազատամարտում եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակների առիթով: Հիշարժան օրվա կապակցությամբ խոնարհվում ենք բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Երկրորդ աշխարհամարտում եւ հայրենի Արցախի ազատագրման հերոսամարտում:
Միաժամանակ երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն վետերաններին, ովքեր, պատերազմների քուրայով անցնելով, ողջ մնացին եւ այսօր էլ մեր կողքին են: Արժանի լինենք հերոսների գործին` շենացնելով հայրենիքը եւ երբեք չնահանջելով այն ձեռքբերումներից, որ ունենք այսօր:
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին»:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Երեւան (Երկիր)- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Հարգելի վետերաններ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛հայրենակիցներ, Մայիսի 9-ը հաղթանակների օր է: 1992 թվականի այդ օրը արձանագրվեց ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Երեւան (Երկիր)- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Հարգելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի ...
ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՔԱՌՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

