
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Երեւան (Երկիր)- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Հարգելի վետերաններ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում։ Հայության բոլոր հատվածներն իրենց զգալի դերակատարությունն ունեցան այդ հաղթանակը մոտեցնելու գործում` դաշնակիցների բանակներում, դիմադրության շարժումներում եւ հատկապես խորհրդային բանակի շարքերում։ Հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը մեր ժողովրդի համար բացեց ոչ միայն վերքերը բուժելու, այլեւ մեր երկիրը զարգացնելու նոր հորիզոններ։ Ներկայիս Հայաստանը շարունակությունն է այն հանրապետության, որ փրկվեց եւ բարգավաճեց` շնորհիվ հաղթանակը կերտողների սխրանքի։
1992 թվականից մայիսի 9ը մեզանում ձեռք է բերել կրկնակի խորհուրդ։ Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է։ Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաեւ փորձություններից պատվով դուրս գալու խորհրդանիշ:
Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մեր հերոսների հիշատակը միշտ վառ ենք պահելու:
Շնորհավորելով մայիսյան այս կրկնակի տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ մեր պատմական հաղթանակներին արժանի գործեր»։
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Երեւան (Երկիր)- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Հարգելի վետերաններ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ ...ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛հայրենակիցներ, Մայիսի 9-ը հաղթանակների օր է: 1992 թվականի այդ օրը արձանագրվեց ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Երեւան (Երկիր)- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Հարգելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի ...
ՀԱՅ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՆՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՔԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ՈՒՂԵՐՁԸ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

