
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիր Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության քաղաքական գծով պատասխանատու Սիլվի Բավելարը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը հյուրերին ներկայացրել է Հայաստանի եւ նրա նորակազմ կառավարության առջեւ կանգնած հիմնախնդիրներն ու առաջիկա մարտահրավերները, դրանց դիմակայման եւ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում նա նշել է հատկապես սոցիալական լուրջ խնդիր դարձած գների աճի հետեւանքների մեղմման, հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման ու այդ համակարգերի բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, կառավարության ծրագրի իրականացման գործընթացում ընդդիմությանը եւս մասնակից դարձնելու, ձեռնարկվող միջոցառումների հնարավորինս լայն հրապարակայնության ապահովման հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին: Կարեւորվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության զարգացումը եւ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի շարունակումը:
Վարչապետը նշել է, որ գնաճի խնդիրը կառավարությունը այս օրերին քննարկում է նաեւ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի հնարավորինս արագ որոշակի ծրագրեր իրականացվեն:
Խոսելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին` Տիգրան Սարգսյանը վերահաստատել է նախկինում ասված իր տեսակետը, որ եթե ցանկանում ենք պատասխանատու եւ կառուցողական ընդդիմություն ունենալ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու կառավարություն: «Մենք մեզնից պետք է սկսենք եւ առաջընթացի ապահովման ակտիվ քայլեր իրականացնենք, որպեսզի ժողովուրդը մեզ հավատա: Համոզված եմ, որ առկա խնդիրների այն լուծումները, որ մենք առաջարկում ենք, ավելի լավ լուծումներ են, քան որեւէ մեկը Հայաստանում կարող է առաջարկել: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդիկ պատրաստ են մեզ հետ համագործակցել դրանց իրականացման հարցում, ապա մենք մեկնել ենք համագործակցության մեր ձեռքը: Երկար չենք կարող սպասել, որ այդ ձեռքը սեղմեն: Խնդիրները շատ են, իսկ ժամանակը` քիչ, եւ մենք արդեն սկսել ենք քայլեր իրականացնել»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով մարտի 1-ի եւ դրան հաջորդած դեպքերին ու վկայակոչելով նաեւ ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումը, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները շահագրգռված են տեղի ունեցածի անաչառ, համակողմանի քննությամբ:
ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՐՑԱՆԱԿԸ
Երեւան (Երկիր) - Առաջխաղացման եւ կրթության օժանդակության խորհուրդը հայտարարել է իր հեղինակավոր` «Աչքի ընկնող ծառայության համար» մրցանակակիրների անունները: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», Նյու Յորքի ...ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՆԱԻՐԻ ԻՐԻՑՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 2-ին Ախալքալաքի Մունիցիպալիտետի բյուրոյի նիստում Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ է միաձայն ընտրվել Նաիրի Իրիցյանը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Ա-ինֆո»-ն: ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիր Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԵԽ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշելով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է ժողովրդավարության ...ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի հանձնախմբի նախաձեռնությամբ` մայիսի 7-ին Գլենդելի Սբ Աստվածածին եկեղեցու «Արմենակ Տեր-Պետրոսյան» սրահում տեղի ունեցավ հրապարակային ...ՄԱՐԱՏ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդում է ...ՀՈՒԼԻՍԻՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 9-13-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու բարձր նախագահությամբ, տեղի կունենա Համազգային հայ եկեղեցասեր ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ
Երեւան (Երկիր) - Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հայտնաբերել եւ վնասազերծել են «Սամսունգ» ֆիրմայի բջջային հեռախոսի տուփի մեջ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք: ...ՀՀ ԶՈՒ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՌԱԲԼՈՒՐ ԵՒ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳԻ
Երեւան (Երկիր) - Մայիսի 9-ին` ժամը 9:40-ին, ՀՀ զինված ուժերի Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի կապակցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Այնուհետեւ` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 5600 ՎԵՏԵՐԱՆ
Երեւան (Երկիր) - Հայաստանում ներկայումս ապրում է Հայրենական մեծ պատերազմի 5600 վետերան, այդ թվում` 1500 մասնակից եւ 4100 հաշմանդամ: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՆԵՑԱՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, Արձանագրություն են ստորագրել ՀՀ եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ԵՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԳախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի, ապա` ԵԽ Մարդու իրավունքների Եվրոպական ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 10-ին Երեւանի "Հաղթանակ" զբոսայգում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում է մրցույթներ: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Երեւան (Երկիր)- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Գույքի ...ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ. «ՉՊԵՏՔ Է ՏԱՐՎԵԼ ԳԵՐԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի կարծիքով, կառավարության գործունեության ծրագիրն ունի մի շարք դրական կողմեր, եւ նա առաջին հերթին կարեւորում է մարդկային գործոնի խնդիրը։ «Կառավարությունը ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցել է Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը: Խորհրդաժողովը տեղի ...ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մայիսի 7-ին Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին ժամանել է Ստեփանակերտ` մասնակցելու Հաղթանակի օրվա, ԼՂՀ Պաշտպանության բանակի ծննդյան եւ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին ...Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Շուշիի ազատագրման ռազմական գործողություններին ողջ հայ ժողովուրդն էր մասնակցում, հայեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից: Միայն զենքով կռիվ գնացողը չէր, որ մասնակցում էր, այլ բարոյապես ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱԶԱՏՎԱԾ ՄՆԱԼ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԻՑ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

