
ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությւնից, հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ մարտյան իրադարձություններից հետո կատարված մի քանի քայլերի. նշվեց, որ ՀՀ նախագահը ստեղծել է աշխատանքային խումբ, որին անդամակցում են նաեւ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ պատգամավորներ, որը ուսումնասիրելու է միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանին առաջադրված խնդիրները` դրանց լուծումներ առաջարկելու նպատակով:
Ազգային ժողովում մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀԻՄ-ի փորձագետների հետ քննարկվել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունները եւ ձեռք բերված համաձայնությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր: Ապրիլի 25-ին փորձագետներին ուղարկվել է օրենքի փոփոխությունների հուշագրի հիման վրա մշակված նախագիծը եւ մինչեւ մայիսի 25-ը ակնկալվում է փորձագետների եզրակացությունը, որն ստանալու դեպքում` մայիսի 19-ին սկսվող քառօրյայում նախագիծն առաջին ընթերցմամբ կարող է ընդունվել, իսկ հունիսի 9-ի քառօրյայում` երկրորդ ընթերցմամբ` օրենքը լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին:
ԱԺ նախագահը իրազեկեց նաեւ, որ Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ` ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային եւ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների ուսումնասիրման եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվեց, որ խմբում ընդգրկված են ԱԺ խմբակցությունների պատգամավորները, աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ ԿԸՀ-ի, ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական եւ մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկություններ կունենան:
Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ մինչեւ հունիսի կեսերը դրանք կամփոփվեն եւ արդեն սեպտեմբերից` ձեւավորված առաջարկությունները հնարավոր կլինի քննակել նաեւ միջազգային փորձագետների հետ: Բացի այդ` Աժ խմբակցությունների հետ քննարկվել է նաեւ հեռուստաընկերությունների կողմից խորհրդարանի աշխատանքների հետագա լուսաբանման հարցը: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւին, որով առաջարկվում է վերանայել հեռուստառադիոընկերության ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգը, եւ տարակուսանք հայտնեց այդ առիթով, որովհետեւ հանձնաժողովի ձեւավորման կարգն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որը արժանացել է Եվրախորհրդի բարձր գնահատականին:
Նշելով, որ հավանական է ոչ ճշգրիտ ձեւակերպում, ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հանձնաժողովի անդամների կեսին նշանակում է ՀՀ նախագահը, կեսին` Ազգային ժողովը, եւ տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությամբ նախատեսվում է ԱԺ-ի կողմից նշանակվելիք անդամների ընտրության կարգի ամրագրում:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին հետաքրքիր եւ կարեւոր համարելով ԱԺ նախագահի հաղորդած լուրերը` նշեց, որ Եվրամությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ընտրական ու հետընտրական գործընթացները Հայաստանում եւ կարեւորում է քաղաքական գործունեության պատճառով կալանավորված անձանց ազատ արձակումն ու հանրահավաքների սահմանափակման վերացումը, երկրում բեւեռացման թուլացման նպատակով հասարակության տարբեր շահագրգիռ խմբերի միջեւ երկխոսությունը:
Իսկ քաղաքական բանավեճի կայացման համար պարոն Սեմնեբին անհրաժեշտ համարեց հիմքերի ստեղծումը` որպես այդպիսին նշելով մարտի 1-ի եւ դրան հաջորդած դեպքերի անկախ հետաքննության անցկացումը, որի շուրջ տարբեր առաջարկություններ են հնչել` թե Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներգրավման առնչությամբ: ԵՄ հատուկ ներկայացուցչի կարծիքով` Ազգային ժողովը մեծ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն այդ հարցում, այլեւ` երկխոսության կայացման, թեպետ քաղաքական որոշ ուժեր, որ երկխոսությանը պիտի մասնակցեն, խորհրդարանից դուրս են: Պարոն Սեմնեբին, որ հանդիպել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, նշեց, որ իր տպավորությամբ` անցած հանդիպման համեմատ որոշակի փոփոխություններ են եղել` պատրաստակամություն կա ներգրավվել բուն քաղաքական գործընթացներում: Նրա գնահատականով` շատ կարեւոր է, որ երկխոսությունը կայանա քաղաքական մեծամասնության հետ:
Պարոն Սեմնեբիի խնդրանքով` ԱԺ նախագահը ներկայացրեց իր տեսակետները, նշելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների փոփոխությունը երեւաց նաեւ կոնգրեսի ժամանակ, եւ դա բնական է, որովհետեւ որոշակի ժամանակ է անցել, այնուհանդերձ` նրա ելույթն ակնհայտ դարձրեց, որ նա չգիտի, թե հետո ինչ է անելու: Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա կարելի էր նկատել, որ գնահատականների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել. նա մեղադրում է բոլորին` սկսած Հայաստանի իշխանություններից, վերջացրած եվրոպական կառույցներով, շարունակում է նենգափոխել ակնհայտ փաստերը եւ այլն:
Ի պատասխան ԵՄ հատուկ ներկայացուցչի մյուս հարցադրումների` Աժ նախագահը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի քաղաքական գործունեության համար ձերբակալություն, դա լավ գիտեն իրավապահ մարմինները, եւ եթե գործերի հետաքննության արդյունքում պարզվի, որ մարդիկ քաղաքական հայացքների համար են ձերբակալվել, կպատժվեն իրավապահները: Անդրադառնալով երկխոսության կայացմանը` ԱԺ նախագահը կարեւորեց, որ այն չլինի վերացական եւ հստակ սահմանվի` ովքե՞ր ու ի՞նչ խնդրի շուրջ պիտի բանակցեն, բացի այդ` երկխոսությունը չի կարող նախապայմաններ ունենալ: Անկախ հետաքննության անցկացման առնչությամբ նշվեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցից հետո ակնհայտ է նրա տեսակետը հարցի վերաբերյալ, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու տարբերակը դեռ քննարկվում է Աժ քաղաքական ուժերի հետ:
ԱԺ նախագահը համաձայնեց, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են ԱԺ-ում ներկայացված, բայց նաեւ հիշեցրեց, որ Սահմանադրության բարեփոխումների նպատակով ԱԺ-ում դարձյալ ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցում էին այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ` Ազգային ժողովը մշտապես բաց է ցանկացած կազմակերպության հետ քննարկումների համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՐՑԱՆԱԿԸ
Երեւան (Երկիր) - Առաջխաղացման եւ կրթության օժանդակության խորհուրդը հայտարարել է իր հեղինակավոր` «Աչքի ընկնող ծառայության համար» մրցանակակիրների անունները: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», Նյու Յորքի ...ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՆԱԻՐԻ ԻՐԻՑՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 2-ին Ախալքալաքի Մունիցիպալիտետի բյուրոյի նիստում Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ է միաձայն ընտրվել Նաիրի Իրիցյանը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Ա-ինֆո»-ն: ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիր Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԵԽ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշելով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է ժողովրդավարության ...ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի հանձնախմբի նախաձեռնությամբ` մայիսի 7-ին Գլենդելի Սբ Աստվածածին եկեղեցու «Արմենակ Տեր-Պետրոսյան» սրահում տեղի ունեցավ հրապարակային ...ՄԱՐԱՏ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդում է ...ՀՈՒԼԻՍԻՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Հուլիսի 9-13-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու բարձր նախագահությամբ, տեղի կունենա Համազգային հայ եկեղեցասեր ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ
Երեւան (Երկիր) - Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հայտնաբերել եւ վնասազերծել են «Սամսունգ» ֆիրմայի բջջային հեռախոսի տուփի մեջ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք: ...ՀՀ ԶՈՒ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՌԱԲԼՈՒՐ ԵՒ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳԻ
Երեւան (Երկիր) - Մայիսի 9-ին` ժամը 9:40-ին, ՀՀ զինված ուժերի Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի կապակցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Այնուհետեւ` ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 5600 ՎԵՏԵՐԱՆ
Երեւան (Երկիր) - Հայաստանում ներկայումս ապրում է Հայրենական մեծ պատերազմի 5600 վետերան, այդ թվում` 1500 մասնակից եւ 4100 հաշմանդամ: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՆԵՑԱՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, Արձանագրություն են ստորագրել ՀՀ եւ Լիխտենշտեյնի Իշխանապետության ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻ ԵՒ ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին ՀՀ ԱԳախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի, ապա` ԵԽ Մարդու իրավունքների Եվրոպական ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 10-ին Երեւանի "Հաղթանակ" զբոսայգում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում է մրցույթներ: ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Երեւան (Երկիր)- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Գույքի ...ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ. «ՉՊԵՏՔ Է ՏԱՐՎԵԼ ԳԵՐԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
Երեւան (Երկիր) - ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի կարծիքով, կառավարության գործունեության ծրագիրն ունի մի շարք դրական կողմեր, եւ նա առաջին հերթին կարեւորում է մարդկային գործոնի խնդիրը։ «Կառավարությունը ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 7-ին Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցել է Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը: Խորհրդաժողովը տեղի ...ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մայիսի 7-ին Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին ժամանել է Ստեփանակերտ` մասնակցելու Հաղթանակի օրվա, ԼՂՀ Պաշտպանության բանակի ծննդյան եւ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին ...Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Շուշիի ազատագրման ռազմական գործողություններին ողջ հայ ժողովուրդն էր մասնակցում, հայեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից: Միայն զենքով կռիվ գնացողը չէր, որ մասնակցում էր, այլ բարոյապես ...
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵՌԼԻՆ ԵՒ ՀԵԼՍԻՆԿԻ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՈՍԱՆՋԵԼԵՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱԶԱՏՎԱԾ ՄՆԱԼ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԻՑ
Գ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ` ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՎԵԼ 188 ՄԱՐԴՈՒ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

