
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
Երեւան (Երկիր) - Շուշիի ազատագրման բացառիկ ռազմական օպերացիան իրականացվել է առանց Հայաստանի բարձրագույն իշխանության հավանության, քանի որ ռազմաճակատի այդ հատվածում տեղակայված հայկական զորքերի քանակը գրեթե անհնարին էր դարձնում նման բարդ գործողության իրականացումը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, Ղարաբաղյան պատերազմի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպիչ եւ հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) մայիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում էին, որ ռազմական արվեստի բոլոր կանոնների համաձայն` եղած միջոցներով նման գործողության կազմակերպումը կարող է մեծ կորուստների պատճառ լինել:
«Շուշիում ադրբեջանցիներն ունեին 2500 զինվոր, իսկ 40 կմ երկարությամբ ճակատում մենք ունեինք ընդամենը 3500 զինվոր, այնինչ հարձակվող կողմը պետք է ունենա պաշտպանվող կողմից նվազագույնը 3 անգամ շատ զինվոր: Մեզ պետք էր նվազագույնը 7500 մարդ, իսկ Շուշիի օպերացիայի համար` 10.000, այնպես որ, մենք պատրաստ չէինք Շուշին ազատագրելուն: Հայաստանի իշխանությունները դա գիտակցում էին, եւ այդ իսկ պատճառով չցանկացան ռիսկի դիմել»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Սակայն Շուշիի ազատագրումը կյանքի եւ մահվան խնդիր էր, քանի որ այդ հենակետից էր թշնամին ամեն օր ռմբակոծում Ստեփանակերտը: Այդ իրավիճակում, Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքերով, բարձր ռիսկայնության ռազմական օպերացիայի իրականացումը պահանջում էին իր հրամանատարության տակ գտնվող զինվորականները` մոտ 80 ջոկատների հրամանատարները:
«Շուշիի ազատագրումը նրանց ձեռքբերումն է, նրանց հերոսության արդյունքն է, քանզի նրանց ճնշման ներքո ես դիմեցի ԼՂՀ պաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանին, որը հրամայեց իրականացնել գործողությունը»,- ավելացրեց լեգենդար Կոմանդոսը:
Ա.Տեր-Թադեւոսյանը նկատեց, որ Շուշիի ազատագրման ժամանակ ոչ մի ռազմական հայտնագործություն չի կատարվել. ամեն ինչ արվել է ռազմական գիտության կանոնների համաձայն` երբեմն դիմելով նաեւ խորամանկությունների:
Քննարկում
hayuhi գրել է:
<<Շուշիի ազատագրման բացառիկ ռազմական օպերացիան իրականացվել է առանց Հայաստանի բարձրագույն իշխանության հավանության>>.
Verjapes Komandos@ haytararec ayn inch petq er...
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ ճանապարհորդների ակումբի (National Geographic Traveler Club) բացումը եւ կազմակերպվեց «National Geographic Traveler Armenia» ամսագրի լուսանկարների ցուցահանդես: ...«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պատմության պետական թանգարանը Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանին երկարատեւ ցուցադրության համար տրամադրել է 909 կգ կշռող մի խաչքար, որը ներկայումս Միացյալ ...ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ»
Երեւան (Երկիր) - «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կունենա ճանաչողական բնույթ, այդուհանդերձ, մենք դրանից լավ արդյունք ենք ակնկալում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ HSBS բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԵՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Փարիզում կայացել Է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում ...ԿՈԼՈՐԱԴՈ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Երեւան (Երկիր) - Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլ Ռիտերը հռչակագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Կոլորադո նահանգը միանում է Ամերիկայի ...ԿԵՆՏՈՒԿԻՆ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ 41-ՐԴ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՀԱՆԳԸ
Երեւան (Երկիր) - Կենտուկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի ...ԵՄ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՏԵՒԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵԶՐԻՆ»
Երեւան (Երկիր) -Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին, հայտարարում են Եվրամիության ներկայացուցիչները: «Տարբեր քաղաքական կուսակցությունների պայքարը Թուրքիայի ապագա զարգացման համար ընկղմում ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՎԱՏԻԿԱՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Նորին սրբություն Բենեդիկտոս ԺԶ պապի հրավերով մեկնեց Վատիկան` երկու եկեղեցիների ...ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
1Երեւան (Երկիր) - Շուշիի ազատագրման բացառիկ ռազմական օպերացիան իրականացվել է առանց Հայաստանի բարձրագույն իշխանության հավանության, քանի որ ռազմաճակատի այդ հատվածում տեղակայված հայկական զորքերի քանակը գրեթե ...ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Բուրջ Համուդի «Երեւանյան» կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել աշակերտական խորհրդաժողով` նվիրված Արցախի ազատագրական պայքարի 20-ամյակին: Ինչպես հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ «ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Երեւան (Երկիր) - «Վերջին երեք-չորս ամիսների ընթացքում ես եղել եմ Հայաստանի մոտ 40-50 գյուղական համայնքներում, որոնց դպրոցների մեծ մասում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ (կապված դպրոցներում աշակերտների ոչ բավարար ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ` Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Քննարկվել են ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական ...
ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ 3 ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է»
ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱԶԱՏՎԱԾ ՄՆԱԼ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԻՑ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՒ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ 500 ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

