
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԵՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Փարիզում կայացել Է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպումն անցել Է առանձնահատուկ ջերմ մթնոլորտում:
Շնորհավորելով Է. Նալբանդյանին նշանակման կապակցությամբ եւ կարեւորելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նրա ավանդը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում` Բ.Կուշները վստահություն Է հայտնել, որ նա կշարունակի գործել երկու երկրների մերձեցման ուղղությամբ: Իր հերթին, Է. Նալբանդյանը ջերմորեն է արտահայտվել Ֆրանսիայում անցկացրած կարեւոր իրադարձություններով հարուստ այդ շրջանի մասին, որի ընթացքում երկուստեք ջանքերով միջպետական կապերում վերելք է գրանցվել բոլոր ուղղություններով:
Կարեւորելով Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների միջեւ ամենաբարձր մակարդակով ծավալվող երկխոսությունը եւ փոխըմբռնումը, որն ամուր հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների զարգացման համար` նախարարները պատրաստակամություն են հայտնել ամենայն ջանքեր գործադրել` ապահովելու սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ եվրոպական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:
Է. Նալբանդյանը Բ.Կուշներին ներկայացրել Է նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված լայն կոալիցիոն կառավարության գործունեության առանցքային ուղղությունները եւ առաջնային անելիքները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ: Այդ առումով առանձին ուշադրություն Է բեւեռվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցերի վրա:
Է. Նալբանդյանը հայտնել Է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա` բարձր գնահատելով միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել Է, որ իր երկիրը շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:
Ընթացիկ տարվա երկրորդ կեսից ԵՄ-ում սկսվում է Ֆրանսիայի նախագահությունը, այդ լույսի ներքո նախարարներն անդրադարձել են ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ավելի խորացման հարցերին: Զրույցի ընթացքում անդրադարձ Է կատարվել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի:
Հանդիպան ավարտին Է. Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին հրավիրել Է Երեւան, որը սիրով ընդունել Է այն:
Հանդիպումից անմիջապես հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղի Է ունեցել երկու նախարարների մամուլիս ասուլիսը:
Վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ եւ բանակցային միջոցներով կարգավորելու` Հայաստանի պատրաստակամությունը` Էդվարդ Նալբանդյանը հայտարարել Է. «Այսօր կողմերի միջեւ փոխվստահություն հաստատելու եւ բանակցությունների համար կառուցողական միջավայր ստեղծելու հստակ պահանջ կա: Այսօր հստակ պահանջ կա կրկին հաստատելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ եւ բանակցային լուծմանն այլընտրանք չկա: Վաղը Ստրասբուրգում ես հանդիպելու եմ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ եւ հույս ունեմ, որ կշարունակենք կառուցողական երկխոսությունը` միջնորդների օգնությամբ հարցին լուծման ուղիներ գտնելու համար»:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել Է, թե երկու ժողովուրդների ներկա սերունդն անցյալից ծանր ժառանգություն է ստացել եւ, այդ սեւ էջը շրջելու համար քաղաքական ղեկավարները ամենայն պատասխանատվությամբ պետք է միմյանց ընդառաջ գնան: «Մենք առաջարկում ենք հարաբերությունները վերահաստատել առանց որեւէ նախապայմանի, որից կշահի ամբողջ տարածաշրջանը, կշահեն մեր ժողովուրդները»,- հայտարարել Է Է. Նալբանդյանը։
Նույն օրը երեկոյան Է. Նալբանդյանը մեկնել Է Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Մայիսի 6-ին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ ճանապարհորդների ակումբի (National Geographic Traveler Club) բացումը եւ կազմակերպվեց «National Geographic Traveler Armenia» ամսագրի լուսանկարների ցուցահանդես: ...«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԽԱՉՔԱՐ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պատմության պետական թանգարանը Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանին երկարատեւ ցուցադրության համար տրամադրել է 909 կգ կշռող մի խաչքար, որը ներկայումս Միացյալ ...ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ»
Երեւան (Երկիր) - «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կունենա ճանաչողական բնույթ, այդուհանդերձ, մենք դրանից լավ արդյունք ենք ակնկալում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ HSBS բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԵՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Փարիզում կայացել Է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում ...ԿՈԼՈՐԱԴՈ ՆԱՀԱՆԳՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Երեւան (Երկիր) - Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլ Ռիտերը հռչակագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Կոլորադո նահանգը միանում է Ամերիկայի ...ԿԵՆՏՈՒԿԻՆ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ 41-ՐԴ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՀԱՆԳԸ
Երեւան (Երկիր) - Կենտուկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի ...ԵՄ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՏԵՒԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵԶՐԻՆ»
Երեւան (Երկիր) -Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին, հայտարարում են Եվրամիության ներկայացուցիչները: «Տարբեր քաղաքական կուսակցությունների պայքարը Թուրքիայի ապագա զարգացման համար ընկղմում ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՎԱՏԻԿԱՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Նորին սրբություն Բենեդիկտոս ԺԶ պապի հրավերով մեկնեց Վատիկան` երկու եկեղեցիների ...ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
1Երեւան (Երկիր) - Շուշիի ազատագրման բացառիկ ռազմական օպերացիան իրականացվել է առանց Հայաստանի բարձրագույն իշխանության հավանության, քանի որ ռազմաճակատի այդ հատվածում տեղակայված հայկական զորքերի քանակը գրեթե ...ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Բուրջ Համուդի «Երեւանյան» կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել աշակերտական խորհրդաժողով` նվիրված Արցախի ազատագրական պայքարի 20-ամյակին: Ինչպես հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ «ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Երեւան (Երկիր) - «Վերջին երեք-չորս ամիսների ընթացքում ես եղել եմ Հայաստանի մոտ 40-50 գյուղական համայնքներում, որոնց դպրոցների մեծ մասում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ (կապված դպրոցներում աշակերտների ոչ բավարար ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ` Ազգային ժողովում մայիսի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Քննարկվել են ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական ...
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ
ԸՍՏ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱԶԱՏՎԱԾ ՄՆԱԼ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԻՑ
ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

