
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ` ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008թ. ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էրնյո Կալլայի հովանավորությամբ` Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային միության կողմից Բուդապեշտում անցկացվել է Հայկական մշակութային շաբաթ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, բազմաբնույթ մշակութային միջոցառումներով հագեցած շաբաթը սկսվել է ապրիլի 17-ին մամուլի ասուլիսով եւ Տրանսիլվանիայի հայ նկարիչների ցուցահանդեսով: Այնուհետեւ Հունգարացիների տանը բացվել է Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես:
Հաջորդ օրերի միջոցառումներն ընդգրկում էին հայկական ֆիլմերի ցուցադրում, տրանսիլվանյան հայերի պատմությունը, գեղանկարչական ցուցահանդեսներ, երգչախմբային համերգ եւ տրանսիլվանյան հայ ազգագրական երգերի կատարումներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, թատերականացված բեմադրություն, Բուդապեշտի հայ կաթողիկե եկեղեցու պատմությանը նվիրված դասախոսություն եւ այլն:
Ապրիլի 24-ին միության անդամները, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ծաղկեպսակներ են դրել Բուդապեշտի կենտրոնում գտնվող հայկական խաչքարի մոտ: Միության ղեկավար Շառոլտա Իշեկուցը հանդես է եկել Ցեղասպանության մասին հակիրճ ելույթով եւ դատապարտել նույն օրը վանդալների կողմից խաչքարի պղծման բարբարոսական արարքը: Միության ջանքերով երեկոյան Բուդապեշտի «Ուրանիա» թատրոնում ցուցադրվել է «Մուսա լեռան 40 օրը» կինոնկարը:
Մշակութային շաբաթը եզրափակվել է ապրիլի 25-ին ամբողջովին հայկական թեմաների նվիրված հունգարերեն «Լատո» գրական ամսագրի եւ միության ղեկավար Շ. Իշեկուցի հեղինակած «Տրանսիլվանյան հայկական խոհանոց» գրքի շնորհանդեսներով եւ Հունգարիայում ճանաչված հայ ջազային ակորդեոնիստ Դավիթ Ենգիբարյանի համերգով:
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, ում ասվում է. «Հասարակության ամենափոքր անդամների կրթությունից մինչեւ ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Մայիսի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԻ ՔԱՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆԴԱՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի 2008թ. վերսկսված կազմակերպչական նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի հետեւյալ կառույցներին. - Վիճակագրական հանձնաժողով, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ` ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008թ. ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էրնյո Կալլայի հովանավորությամբ` Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» ...ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին Բուենոս Այրեսում ամեն տարի կազմակերպվող Գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդեսի շրջանակներում, Հայաստանի դեսպանության եւ Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի ...ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին, Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի հովանավորությամբ, Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել հայ-արաբական հարաբերություններին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱՍՊԻՆՁԱՅԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՄԱԼԱ ԳՅՈՒՂԻ ՍԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ, վերաօծվեց Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին, տեղեկացնում ...ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Մայիսի 4-ի գիշերը զինված հարձակում է իրականացվել «Ենի Շաֆաք» թերթի` Ստամբուլում գտնվող խմբագրատան վրա: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», «Ենի Շաֆաք»-ի տարածած հաղորդագրության համաձայն` ...ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունը հայտարարում է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն` 9 անվանակարգերում, այդ թվում` գեղարվեստական գրականություն,երաժշտություն, քանդակագործություն, ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի հանձնախմբի նախաձեռնությամբ` ապրիլի 30-ին Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Արմենակ Տեր-Պետրոսյան» սրահում տեղի ունեցավ հրապարակային ...ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 28-ին Բուենոս Այրեսում Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը հանդիպում ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի եւ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ «ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Երեւան (Երկիր) - Մայիսի 6-ին` ժամը 13:00-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կայցելի «Բյուրակն» կրթահամալիր։ Փորձարարական այս դպրոցում նախարարը կծանոթանա ուսուցման նոր եւ յուրահատուկ ...ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ սեպտեմբեր կավարտվեն Երեւանում իրականացվող մի շարք ճանապարհատրանսպորտային հանգույցների շինարարական աշխատանքները: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 5-ի ասուլիսում հայտնեց Երեւանի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, ...ՄԱՅԻՍԻ 29-30-Ը ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 29-30-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացվի Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) համաժողովը, որը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 90-ամյակին ...
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ
ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ԿԱՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ԾԻՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱԶԱՏՎԱԾ ՄՆԱԼ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԻՑ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՑՈՒՅՑԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԵԼ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

