
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, ում ասվում է. «Հասարակության ամենափոքր անդամների կրթությունից մինչեւ քաղաքացիների լիովին հանրային ներգրավվածությունն իրենց քաղաքական առաջնորդությամբ, տեղեկատվության մատչելիությամբ` մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս վերափոխել մեր կյանքն ու համայնքները:
Այնպես, ինչպես ջուրն է կարեւոր կյանքի համար, գիտելիքն էլ նպաստում է մեր պատկերացնելու եւ փոխելու ունակությանը: Երբ տեղեկատվությունն ազատ տարածվում է, մարդիկ զինվում են իրենց կյանքը կառավարելու միջոցներով: Երբ տեղեկատվության հոսքը խոչընդոտվում է, լինի դա քաղաքական, թե տեխնոլոգիական պատճառներով, մեր գործելու ունակությունը կասեցվում է:
Վաթսուն տարի առաջ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախագծողները Հոդված 19-ում հռչակեցին, որ յուրաքանչյուրի համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը ներառում է «համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից»:
Քանի որ գլոբալիզացիայի արագ տեմպը հզորացրել է ազատ, բազմակարծիք, անկախ եւ պրոֆեսիոնալ լրատվության զարգացումը, այս իրավունքի կարեւորությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել: Տեխնոլոգիաների զարգացումը խթանել է լրատվության ու տեղեկատվության գրագիտությունը որպես բոլորի հավասար մատչելիության իրավունք:
Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ամենի, ինչը Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտպանում է: Հետեւաբար, գնալով ես ավելի եմ անհանգստանում, որ ամբողջ աշխարհում լրագրողներն աստիճանաբար թիրախ են դառնում, եւ վհատվում եմ, երբ նման հանցագործությունները մանրազնին չեն ուսումնասիրվում եւ դատական կարգով հետապնդվում:
Մամուլի ազատության այս օրը եւ այս տարի, երբ նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-րդ տարեդարձը, կոչ եմ անում բոլոր խավերին ջանք չխնայել լրագրողների վրա հարձակվողներին արդարադատության առաջ կանգնեցնելու համար: Հարգանքներիս հավաստիքը բոլոր նրանց, ովքեր աշխատում են դժվարին եւ վտանգավոր պայմաններում` մեզ ազատ, անաչառ տեղեկատվությամբ ապահովելու համար: Եվ ես մեզանից յուրաքանչյուրին կոչ եմ անում` ամենուր աշխատել մամուլի ազատության եւ ապահովության համար»:
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Մայիսի 3-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, ում ասվում է. «Հասարակության ամենափոքր անդամների կրթությունից մինչեւ ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - Մայիսի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Երեւան (Երկիր) - Մայիսի 5-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշների հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԻ ՔԱՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆԴԱՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի 2008թ. վերսկսված կազմակերպչական նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի հետեւյալ կառույցներին. - Վիճակագրական հանձնաժողով, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ` ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Երեւան (Երկիր) - 2008թ. ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էրնյո Կալլայի հովանավորությամբ` Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» ...ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին Բուենոս Այրեսում ամեն տարի կազմակերպվող Գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդեսի շրջանակներում, Հայաստանի դեսպանության եւ Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի ...ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին, Եգիպտոսի բարձրագույն կրթության նախարարի հովանավորությամբ, Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել հայ-արաբական հարաբերություններին ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱՍՊԻՆՁԱՅԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՄԱԼԱ ԳՅՈՒՂԻ ՍԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ, վերաօծվեց Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին, տեղեկացնում ...ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Մայիսի 4-ի գիշերը զինված հարձակում է իրականացվել «Ենի Շաֆաք» թերթի` Ստամբուլում գտնվող խմբագրատան վրա: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», «Ենի Շաֆաք»-ի տարածած հաղորդագրության համաձայն` ...ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունը հայտարարում է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն` 9 անվանակարգերում, այդ թվում` գեղարվեստական գրականություն,երաժշտություն, քանդակագործություն, ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապի հանձնախմբի նախաձեռնությամբ` ապրիլի 30-ին Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Արմենակ Տեր-Պետրոսյան» սրահում տեղի ունեցավ հրապարակային ...ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 28-ին Բուենոս Այրեսում Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը հանդիպում ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի եւ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ «ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Երեւան (Երկիր) - Մայիսի 6-ին` ժամը 13:00-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կայցելի «Բյուրակն» կրթահամալիր։ Փորձարարական այս դպրոցում նախարարը կծանոթանա ուսուցման նոր եւ յուրահատուկ ...ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ սեպտեմբեր կավարտվեն Երեւանում իրականացվող մի շարք ճանապարհատրանսպորտային հանգույցների շինարարական աշխատանքները: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մայիսի 5-ի ասուլիսում հայտնեց Երեւանի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, ...ՄԱՅԻՍԻ 29-30-Ը ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 29-30-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կանցկացվի Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) համաժողովը, որը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 90-ամյակին ...
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼՂՀ ԱԳՆ-Ի 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԺԴՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ ՏԵՂԱԿԱՅԵԼ
2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՎՐԱ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱԶԱՏՎԱԾ ՄՆԱԼ ԱԱՀ-Ի ՎՃԱՐՈՒՄԻՑ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՑՈՒՅՑԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԵԼ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

