
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 29.04.2008
Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ,
խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում միակ ընդունելի ուղին,
խիստ վտանգավոր համարելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանման նպատակ հետապնդող` Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական ռազմատենչ, հայատյաց քարոզչությունը եւ դրա կապակցությամբ միջազգային հանրության արտահայտած մտահոգության անհասցեականությունը եւ անհետեւողականությունը,
դատապարտելով ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները, մասնավորապես, մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման փորձը,
նկատի ունենալով Ադրբեջանի անթաքույց քայլերը` հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացը խափանելու, նավթային ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու եւ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու ուղղությամբ, Ադրբեջանի կողմից կարգավորման գործընթացի տապալման ակնհայտ փորձ որակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ իրականացվող շանտաժը` անվստահություն արտահայտելու եւ խնդրի կարգավորման քննարկումներն այլ կազմակերպություններ տեղափոխելու վերաբերյալ սպառնալիքների ուղեկցությամբ,
վտանգավոր համարելով Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման սկզբունքների հատվածական hրապարակումները` որպես տարատեսակ շահարկումների հնարավորություն, անսակարկելի եւ միջազգային իրավունքի սահմաններում անթերի համարելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը եւ այդ սկզբունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը խնդրի կարգավորման ժամանակ`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
Հայաստանի Հանրապետության նախագահին եւ կառավարությանն առաջարկում է`
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ.
- ակտիվացնել եւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերը` այդ նպատակով ներգրավելով համահայկական ներուժը, հնարավորություններն ու միջոցները.
- միջազգային իրավունքի շրջանակներում մշակել այն իրավական հիմքերը, որոնք կապահովեն առավել արդյունավետ համագործակցություն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորի, հնարավորություն կտան ապահովելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը.
- բանակցությունների արդյունավետության ապահովման նպատակով ամեն ջանք գործադրել` վերականգնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը այդ գործընթացին` որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ.
- նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման այլընտրանքային հնարավորություններ, որոնք պետք է գործադրվեն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տապալման դեպքում:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 29-ին վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը ...ԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՄ ԵՌՅԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Լյուքսեմբուրգում կայացել է ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության եռյակի հանդիպում, որի ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում` Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում: Ինչպես տեղեկացնում ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԱՐԴԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Մոսկվայում` Կրեմլի պալատում, տեղի ունեցավ «Արդար Ռուսաստան» կուսակցության երրորդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաեւ 26 կուսակցությունների ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Դեսպանն ասել ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում գործելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին «Հայելի» ակումբում երիտասարդները քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները: Ակումբի հյուրերն էին ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով` 65-ի դիմաց, խորհրդարանականներն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ երկակի չափորոշիչների ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ` Շուշի, ըստ PanARMENIAN.Net-ի` հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ 2012 թվականը Հայաստանը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Խորհրդարանն ապրիլի 30-ին 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական միջոցառման ժամանակ բանախոսելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույց է տվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 29.04.2008
Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ...
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԱՄՆ-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

