
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական միջոցառման ժամանակ բանախոսելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Ալիք» օրաթերթին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
- Պարոն Հովհաննիսյան, հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք 93-րդ տարին թեւակոխած հայոց պահանջատիրության այսօրյա շրջափուլը:
- Ես կարծում եմ` ընդհանրապես, այս 93 տարիները պետք է բաժանել մի քանի փուլի. իհարկե, դա պատմաբանների գործն է: Հայաստանի ժողովուրդը եւ պետությունը, տվյալ ժամանակահատվածում անկախություն չունենալով, Ցեղասպանությունից վերապրողների մեծ մասը Ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդել չէր կարող ո'չ քաղաքական եւ հասարակական, եւ ո'չ էլ պետական մակարդակով: Սակայն կար Սփյուռքը եւ կար Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնք, փաստորեն, այդ տասնամյակների ընթացքում համահայկական ջանքերը փոխարինում էին իրենց ջանքերով:
Հենց այդ տարիներին ստեղծվեցին Դաշնակցության Հայ Դատի գրասենյակները, ստեղծվեցին տարբեր լոբբիստական կազմակերպություններ, հարցը դարձավ օրակարգային տարբեր միությունների համար, ոչ միայն` դաշնակցական: Բոլորս ակնկալում էինք, իհարկե, որ անկախացման հետ միասին` պետությունը կստանձնի ղեկավար եւ ուղղորդող դեր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի ժամանակ, ինչպես հիշում եք, Ցեղասպանության մեջ մեղադրվում էր ով ասես, բացի Թուրքիայից, թե՝ ինքը` հայությունը, թե՝ քաղաքական կազմակերպությունները` Դաշնակցությունը, թե՝ օտարերկյա տերությունները, բայց ոչ` Թուրքիան: Սա, իհարկե, հիասթափեցնող էր, բայց մեր ժողովրդի կամքը բացարձակապես չկոտրեց:
Եվ առանձնացնել է պետք վերջին 10 տարին, երբ մասնակի իշխանափոխությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Նա այս հարցում Հայաստանի պետական քաղաքականությունը փոխեց: Պետական քաղաքականությունը սատար կանգնեց հայ ժողովրդի պահանջին եւ ճիշտ ձեւակերպումով դարձավ համաժողովրդական պահանջ. չէ՞ որ կային եւ մինչեւ հիմա էլ կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, թե Ցեղասպանության հարցի հետապնդումը սփյուռքահայության գործն է, Հայաստանը եւ արեւելահայությունը այդ հարցի հետ գործ չունեն, ինչը ոչ միայն քաղաքական տգիտություն է, այլ նաեւ վտանգավոր եւ հանցավոր մոտեցում:
Ինչեւէ, վերջին 10 տարիներին դժվարություններով, սխալներով, անշուշտ` որոշակի զգուշավորությամբ, բայց պետությունը իր քաղաքական օրակարգում ներգրավեց Ցեղասպանության ճանաչման հարցը, եւ վերջին 10 տարիների փորձը ցույց տվեց, որ դա ոչ թե թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, ոչ թե նոր մարտահրավերներ կանգնեցրեց մեր առջեւ, այլ հակառակը` ամրապնդեց մեր դիրքերը եւ մարտահրավերների լուծման ճանապարհներ բացեց: Հայաստանը սկսեց սեփական ճակատագրում գործոն դառնալ. սա է անկախ, ինքնուրույն պետության ճիշտ վարվելակերպը:
Հիմա մենք ունենք նոր նախագահ. հուսով եմ, որ քաղաքականությունը ոչ միայն չի փոխվի, այլեւ է՝լ ավելի հստակ կդառնա, է՝լ ավելի նպատակաուղղված: Վերը նշված պատճառով է, որ վերջին տարիներին Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը մի քանի անգամ աճեց, եւ Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը դրանց մեջ կազմում է գերակշռող մաս, ինչը ինքնին շատ հետաքրքիր է. տեսեք, Թուրքիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդուամենայնիվ, իր իսկ դաշնակիցներն այդ հարցը դնում են Թուրքիայի առջեւ:
- Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հատկապես` ցեղասպանների իրավահաջորդ պետության կողմից, ՀՀ-ի եւ հայության ազգային-պետական անվտանգության երաշխիքն է համարվում: Ըստ Ձեզ` որո՞նք կարող են լինել անվտանգության մյուս ստորոգելիները հայության եւ Հայաստանի շուրջ առկա աշխարհաքաղաքական աննպաստ պայմանները դիմագրավելու համար:
- Աշխարհում վաղուց արդեն ձեւակերպված բանաձեւ կա` երկրի անվտանգության բանաձեւը: Դա նույնիսկ թվային արտահայտում ունի, եւ այդ բանաձեւում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում երկրի վարած քաղաքականությունը, նրա միջազգային հարաբերությունները, դաշնային, պայմանագրային հարաբերությունները անվտանգության ասպարեզում` տարբեր երկրների հետ, բայց ամենակարեւոր գործոնը երկրի ներքին ամրությունն է, այսինքն` որքանո՞վ է հասարակությունը պատրաստ պաշտպանելու սեփական երկիրը եւ ինքնուրույնությունը: Սա կարեւորագույն գործոն է։
Իհարկե, այստեղ կան նաեւ շատ ուրիշ գործոններ եւս` տնտեսություն, տրանսպորտային ցանցի զարգացածության մակարդակ, կապի միջոցներ եւ այլն: Հազարավոր գործակիցներ ունի այս բանաձեւը, բայց բանաձեւի որեւէ տարր չի աշխատի, եթե հիմնականը չկա, եթե հասարակությունը պատրաստ չէ բոլոր ուժերով, բոլոր ուժերի լարումով պաշտպանելու սեփական ինքնուրույնությունը եւ անկախությունը: Իհարկե, որեւէ հասարակության մեջ այդ գործակիցը տատանվում է, որովհետեւ ժողովրդի ապրելու մակարդակից է դա հաճախ կախված, քաղաքական իրադարձություններից:
Ցավոք, վերջին ժամանակներում Հայաստանում պառակտողական գործունեությունը մի շարք քաղաքական ուժերի բերել է այն բանին, որ վստահությունը` սեփական ինքնուրույնության եւ անկախության նկատմամբ, վճռականությունը` այդ նվաճումները պաշտպանելու համար, որոշակի անկում են ապրում:
Այստեղ կարեւոր մի հանգամանք կա. ընդհանրապես, զարգացած, նորմալ հասարակարգում, հասարակության մեջ քաղաքական ուժերը վիճում են ազգային նպատակին հասնելու ճանապարհների մասին, այսինքն` հասարակության որոշ շերտերը` ծայրահեղական լուսանցքային ուժերը չհաշված, հասարակության բոլոր առողջ ուժերը` սոցիալիստ կամ լիբերալ, տարբեր հոսանքներ, ի վերջո, որոշակի ներքին համաձայնություն ունեն երկրի զարգացման նպատակների մասին, որոնք պետք է արտահայտված լինեն երկրի անվտանգության, երկրի զարգացման հայեցակարգում:
Երբ բոլորի համար այս հայեցակարգն ընդունելի է, այսինքն` երկիրը, ժողովուրդը, ազգը ուր են գնում, իրենց առջեւ ինչ նպատակ են դնում, հետո սկսում են վեճերը` ինչ ճանապարհով դրան հասնելը ավելի ճիշտ կլինի: Ձախակողմյան ուժերը մի ճանապարհ են առաջարկում, աջակողմյանները` մի այլ, վերջապես, ժողովրդի որոշմամբ ու ընտրությամբ, բանավեճերի միջոցով գտնվում է ինչ-որ` բոլորին քիչ թե շատ բավարարող ձեւ, ճանապարհ:
Հայաստանի հասարակության մեջ, ցավոք, վեճը գնում է ոչ այնքան այդ ճանապարհների մասին, որքան բուն նպատակի: Մինչեւ հիմա կան ուժեր, որոնց թիկունքում Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանգնած, որոնք համարում են, թե Հայաստանի զարգացումը անհնարին է` առանց Արցախը զիջելու, որ Հայաստանի բարեկեցիկ կյանքը, առաջընթացը հնարավոր չէ առանց Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու եւ այլն:
Այսպիսի վտանգավոր հոսանքներ կան. մենք հիմա, օրինակ, տեսնում ենք նույնիսկ բոլորովին անընդունելի երեւույթներ, ինչպես վերջին նախագահական ընտրություններից հետո կայացած հանրահավաքների ժամանակ: Հանրահավաքների որոշ բանախոսներ, անգամ բանակը եւ ոստիկանությունը, այսինքն` ազգային անվտանգության հենարանները, կազմալուծելու փորձեր էին անում` բանակի ծառայողներին, զինծառայողներին կոչ անելով լքել իրենց դիրքերը, միանալ ժողովրդին, այսինքն` հանրահավաքի մասնակիցներին տվյալ դեպքում, որովհետեւ նրանք մեծամասնություն չէին: Եվ նրանց ելույթները ոչնչով չէին տարբերվում 1920 թվականի մայիսյան ապստամբության բոլշեւիկների կոչերից, որոնք կազմալուծեցին բանակը եւ Հայաստանը թիրախ ու հեշտ զոհ դարձրին թուրք-բոլշեւիկյան ագրեսիայի: Ինչո՞վ է, օրինակ, այն ժամանակվա բոլշեւիկյան հռետորներից տարբերվում, ասենք, նման ելույթը մեր օրերում, ոչնչով, եւ ես կարծում եմ, թե սա բոլորովին անընդունելի է, եւ մեր հասարակությունը պետք է սա գիտակցի:
Միեւնույն ժամանակ, իհարկե, պետք է ասել, որ փոխկապակցված աշխարհում, երբ ոչ մի ազգ եւ պետություն մեկուսացման մեջ չեն ապրում, դու չես կարող միայն ու միայն ներքին ամրության, ներքին զարգացման գործոնների վրա հենվել: Այդպիսի ճանապարհով գնացող պետություններ էլ ունենք. որպես օրինակներ` Հյուսիսային Կորեան` իր չու-չխե գաղափարներով, կամ Կուբան, որոնք ամբողջ աշխարհից մեկուսացման մեջ իրենց անվտանգությունը փորձում են ապահովել` միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելով։ Դա շատ կարեւոր է, բայց եթե դա չի համադրվում միջազգային հարաբերությունների եւ կապերի հետ, բերում է բավականին վտանգավոր հետեւանքների:
Ուստի Հայաստանի համար շատ կարեւոր են միջազգային կապերը. մեր անվտանգությունը պետք է ապահովված լինի մեր միջազգային հարաբերությունների մի ամբողջ ցանցով, եւ չեմ համարում, որ մենք պետք է ամբողջությամբ միակողմանի կողմնորոշում ունենանք: Մենք խաղաղասեր երկիր ենք, որեւէ մեկի վրա հարձակվելու նպատակ, մտադրություն չունենք: Սեփական շահերը, սակայն, պետք է պաշտպանենք ամեն գնով, իսկ դա նշանակում է, որ մեր շահերը պետք է հասկանալի, ճանաչելի եւ ձեռնտու լինեն ոչ միայն մեզ համար, եւ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, լինելով Ռուսաստանի կողմից կառուցված անվտանգության համակարգի մաս, միաժամանակ որեւէ ճնշման չենթարկվել եւ մեր կապերը չխզենք այլ անվտանգության համակարգերի հետ:
ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը, կարծում եմ, պետք է զարգանա, առաջ գնա, մեր ուղղակի կապերը անվտանգության համակարգում այնպիսի, նույնիսկ իրար հակադրված ուժերի, կենտրոնների հետ, ինչպիսին են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը, պետք է զարգանան: Սա նշանակում է հմուտ, ճկուն դիվանագիտություն ունենալ եւ սեփական շահերի ամբողջ համալիրը դարձնել մատչելի, հասկանալի եւ ընդունելի ու ձեռնտու նաեւ ուրիշների համար: Ես կարծում եմ, թե սա պետք է լինի մեր գերխնդիրն այսօր:
- Հայ Դատի հաղթական ավարտը, ինչ խոսք, պայմանավորված է ներազգային ճակատի ամրակայմամբ: Ձեր կարծիքով` արդյոք ամո՞ւր կարելի է համարել այդ ճակատը, հատկապես հայաստանյան հետընտրական քաղաքական իրադարձությունների լույսի ներքո:
- Այստեղ ես կարող եմ հակիրճ պատասխանել։ Իհարկե, որոշ իմաստով այս ճակատին մեր ազգային միասնությանը, այսպես ասենք` բավական ուժեղ հարված հասցվեց: Մենք որոշ դիրքեր կորցրինք մի կողմից միջազգային ատյաններում, մյուս կողմից` սեփական հասարակության մեջ. Հայաստան կամ Սփյուռք, միեւնույն է, առաջացան լարումներ, պառակտումներ, փոխադարձ անվստահության մթնոլորտ:
Մենք պետք է այս ամենը կարողանանք վերականգնել: Սակայն պետք է ասեմ, որ ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հարցին, Հայ Դատի հարցի հետապնդմանը` ընդհանրապես դրանում ներառելով Լեռնային Ղարաբաղի հարցը, կարծում եմ, թե մեր հանրության միասնականությունը, այնուամենայնիվ, խնդրո առարկա չէ:
- Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում ՀՀ-ի դեմ որդեգրել է հոխորտանքի, սպառնալիքի ոճը` ռազմական բյուջեները մի քանի անգամ ավելացնելով: Որքանո՞վ են իրական այդ սպառնալիքները, թե՞ դրանք ներքին սպառման կոչեր պետք է համարել:
- Մենք սա կարող էինք ներքին սպառման կոչեր համարել մի քանի տարի առաջ, սակայն հիմա, երբ Ադրբեջանը ակտիվորեն փորձում է կազմալուծել Մինսկի խումբը, Մինսկի խմբի հանախագահների աշխատանքը խոչընդոտել եւ, փաստորեն, անընդհատ խանգարիչ հանգամանքներ է առաջ բերում, Մինսկի խմբի բանակցային պրոցեսի ընթացքում ընդհանրապես նորանոր խոչընդոտներ է ստեղծում, իհարկե, արդեն պետք է ավելի լուրջ վերաբերվենք այս սպառնալիքներին:
Սա նշանակում է, որ մենք պետք է, ինչպես միշտ եմ անհրաժեշտ համարել, ապրենք հին լատինական սկզբունքի համաձայն` ուզում ես խաղաղություն լինի` պատրաստվիր պատերազմի, այսինքն` մենք պետք է պատրաստ լինենք հակահարված տալ որեւէ պարագայում: Ի դեպ, Ադրբեջանի գրողները, ադրբեջանցի-թուրք գրողները Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոչ միայն սահմանափակվեցին այս անգամ միջազգային ատյաններում բանաձեւերի առաջարկումով, այսինքն` հրապարակախոսական գրոհներով, ագրեսիվ հայտարարություններով, այլ ուղղակի հարձակվեցին հյուսիսային Արցախում` Մարտակերտում:
Իհարկե, մեր բանակն անմիջապես դաս տվեց ագրեսորին, հետ շպրտեց նրան, սակայն սա արդեն նշանակում է, որ Ադրբեջանում լուրջ են վերաբերվում սեփական ռազմական բյուջեին: Բայց այստեղ հայությանը միայն մի բան ունեմ ասելու` Սփյուռքում կամ Հայաստանում. իսկ այդ ե՞րբ Ադրբեջանի բյուջեն մերից մի քանի անգամ ավելի չէր: Նրանք միշտ մեզանից քանակով շատ են եղել, նրանք միշտ զենք ավելի շատ են ունեցել: Չմոռանանք, որ Սովետական Միությունը Հարավային Կովկասից հեռացավ, ռազմական բազաների իր ամբողջ զինամթերքի եւ զենքի գերակշռող մեծամասնությունը մնաց ադրբեջանցիներին, ոչ թե մեզ:
Եվ նրանց բյուջեն արդեն այն ժամանակներից մի քանի անգամ ավելի մեծ էր, բայց նրանք ջախջախիչ պարտություն կրեցին պատերազմում, որովհետեւ, ինչպես ամենասկզբում ասացի, անվտանգության բանաձեւում ամենակարեւորը ժողովրդի, հասարակության պատրաստակամությունն է` պաշտպանելու սեփական անկախությունը, նվաճումները եւ ինքնուրույն ապրելու իրավունքը: Մենք սրա վրա պետք է աշխատենք. բյուջեն էլ կարեւոր է. մենք պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, հետ չմնանք եւ այլն, բայց ինչ անենք` նավթ չունենք:
Ուրեմն` պետք է ասիմետրիկ պատասխան տանք, ուրիշ ասպարեզներում ուժեղ լինենք նրանցից` կազմակերպվածության բարձր տեխնոլոգիաների իմացությամբ, մեր տնտեսության զարգացման նոր հիմքեր որոնելու առումով։ Կարծում եմ` այս նոր կառավարությունը ձեռնամուխ կլինի ավելի խորացնելու այդ աշխատանքը:
- ՀՀ-ի անդամակցումը ԱՊՀ-ին կամ ՀԱՊԿ-ին ինչքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը ռազմական հարձակման դեպքում: Արդյոք այդ կազմակերպությունները պատշաճ պաշտպանություն կձեռնարկե՞ն անդամակից երկրի դեմ հարձակումը կանխելու համար:
- Պետք է ասել, որ ԱՊՀ-ն` որպես միջազգային կազմակերպություն` քաղաքական բովանդակությամբ, ես չեմ համարում ամբողջությամբ կայացած եւ ազդեցիկ։ Ցավոք, դա անել չհաջողվեց, որովհետեւ ԱՊՀ անդամ ձեւականորեն մնացին պետություններ, որոնք մի կողմից ստեղծեցին իրենց սեփական կազմակերպությունը` ՎՈՒԱՄ-ը, մյուս կողմից` մնալով ԱՊՀ-ի մեջ, ամեն կերպ խոչընդոտեցին ԱՊՀ-ի զարգացումը եւ ազդեցիկ առաջընթացը: Եվ պետք է հիշել, որ ԱՊՀ-ն ռազմականացված կազմակերպություն չէ, այլ քաղաքական խորհրդատվական բնույթի, որի ազդեցիկությունը, իմ կարծիքով, բավական ցածր է:
Ինչ վերաբերում է մյուսին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա սա թեեւ անվտանգությունը ապահովելու համար մասնագիտացված հատուկ ստեղծված կազմակերպություն է, բայց չեմ համարում, թե ամբողջությամբ կայացած է, որովհետեւ այն դեռ շատ կարճ ժամանակահատված է գործում, դեռ պայմանագրի բազմաթիվ կետեր ճշտման կարիք ունեն փոխադարձ պարտավորությունների կատարման իմաստով, բացի դրանից, ի տարբերություն ԱՊՀ-ի, այս կազմակերպությունը գրեթե բոլորովին քաղաքական բովանդակությունից է զրկված: Այսինքն` նրա հիմնական ուղղվածությունը հակատեռորիստական միջոցառումներն են եւ այլն, եւ այլն, բայց ոչ ամբողջական անվտանգության պահպանություն, որովհետեւ այս կազմակերպության մեջ էլ մտնում են պետություններ, որոնք մնացածի նկատմամբ քաղաքական պարտավորություններ չեն կրում:
Ասենք, օրինակ, Ղազախստանը, որ այս կազմակերպության անդամ է, միջազգային տարբեր-տարբեր ֆորումներում քվեարկում է Հայաստանի դեմ` հօգուտ Ադրբեջանի, այսինքն` Ադրբեջանը այս կազմակերպության անդամ չէ, բայց Ղազախստանի օգնության եւ հովանավորության բոլոր ձեւերից կարողանում է օգտվել: Մենք Ղազախստանի հետ նույն կազմակերպության մեջ ենք, բայց չենք կարողանում օգտվել. նա մեր դեմ է քվեարկում:
Քաղաքական բաղադրիչ, քաղաքական բովանդակություն այս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների մեջ դեռեւս չկա. սա պետք է զարգացվի: Այսինքն` ասածս այն է, որ, իհարկե, կարեւոր է այս կազմակերպություններին մեր անդամակցությունը, բայց շատ կարեւոր է ուրիշ կազմակերպությունների հետ նորմալ զարգացող հարաբերություններ ունենալ եւ, մյուս կողմից` փորձել այդ անհրաժեշտ բովանդակությունը ներմուծել նաեւ այն կազմակերպությունների մեջ, որոնցում մենք կանք հենց մեր պահանջներով: Բայց երրորդ կողմը, իհարկե, այն է, որ մենք ցանկացած պարագայում պետք է իմանանք, որ մեր հիմնական պաշտպանը մեր սեփական բանակը պետք է լինի եւ մեր ժողովրդի կամավոր պատրաստակամությունը` պաշտպանելու սեփական հայրենիքը:
Մենք ուրիշ խնդիր էլ ունենք, որը զուտ առարկայական է. մենք այս երկու կազմակերպությունների հետ ցամաքային սահման չունենք: Այսինքն` օրինակ, ՀԱՊԿ-ը ունի երեք ուղղություն. կենտրոնը Ռուսաստանն է, արեւմտյան ուղղություն` Ռուսաստան-Բելառուս, հարավարեւելյան ուղղություն` Ռուսաստան-միջինասիական պետություններ, եւ հարավային ուղղություն` Ռուսաստան-Հայաստան: Այս ուղղություններից միայն մերում է, որ ցամաքային կապի բացակայություն կա. մենք Ռուսաստանի հետ ցամաքային կապ չունենք: Ուստի, իհարկե, շատ հույսեր կապելով եւ կարեւորելով մեր մասնակցությունը այս կազմակերպություններին` այնուամենայնիվ, համարում եմ, որ մեր անվտանգությունն ապահովելու համար միայն սրանով բավարարվելը ճիշտ չէ:
- Եվ վերջում` ակնհայտ է, որ Հայաստանի, այսպես ասած` արմատական ընդդիմությունը նպատակադրել է շարունակել նոր ձեւավորվող իշխանությունների դեմ բողոք-ակցիաները: Ըստ Ձեզ` ինչո՞վ կամ ո՞ր հանգամանքներով են պայմանավորված այդ ընդդիմության հետեւողականությունն ու հատկապես երկխոսությունից կտրականապես հրաժարումը:
- Բանն այն է, որ քարոզչական այն արշավը, որ տարան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, սոցիալական, տնտեսական, քաղաքական բովանդակությունից բացարձակապես զուրկ էր: Ո'չ կառուցողական ծրագրեր էին առաջարկում, ո'չ կոնկրետ խնդիրների լուծումներ: Նրանք կառուցում էին իրենց քարոզարշավը միայն ու միայն զգացականության եւ ատելության վրա:
Հիմա, փաստորեն, երբ նախագահ է ընտրվել, կառավարություն է ձեւավորվել, Հայաստանը կանգնած է խնդիրների լուծման առջեւ. խնդիրներ, որոնք կային առաջ կամ առաջացան վերջին ամիսներին: Այս խնդիրների լուծման մեջ կառավարության որեւէ դրական եւ ազդեցիկ քայլ պակասեցնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բանակը: Սա, իհարկե, մտահոգություն է առաջացնում նրա եւ նրա կողմնակիցների շրջանում, ուստիեւ նրանք փորձելու են սեւացնել եւ, փաստորեն, վարկաբեկել ու նենգափոխել որեւէ նախաձեռնություն: Սա մեզ համար ակնհայտ է, սակայն կարծում եմ, թե մենք չպետք է դրանից վհատվենք, այլ հակառակը` պետք է նպատակաուղղված կերպով ժողովրդին ցույց տանք, որ այն հարցերը, որ մտահոգում են մեր հասարակությանը, մտահոգում են նաեւ կառավարությանը, նաեւ կառավարությանը հենարան հանդիսացող քաղաքական ուժերին:
Մի քանի դրական բարեփոխումներից հետո, եթե դրանք սկսվեն կամ երբ դրանք սկսվեն, ես վստահ եմ, որ նույնիսկ պրոլեւոնական քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ անհրաժեշտ կհամարեն բանակցությունների մեջ մտնել, որովհետեւ նրանք կտեսնեն, որ սկսվում է մի գործընթաց, որում շատ կարեւոր է, որ հնչի իրենց խոսքը, որպեսզի այդ գործընթացը նրանց համար ինչ-որ չափով առնվազն ձեռնտու լինի: Վերջապես, Հայաստանի նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմության համար պետք է դաս լինեն, չէ՞, նախորդ ընդդիմության սխալները: Երբ նրանք բոյկոտում էին խորհրդարանը, արդյունքում խորհրդարանի ընտրությունների ժամանակ բոլորը պարտվեցին:
Հիմա նույնը կարող է սպասել այս ծայրահեղական ընդդիմությանը, եթե այն ծայրահեղականությունից չհրաժարվի: Ծայրահեղականությունն է, որ խնդիրներ է ստեղծում. ընդդիմադիր լինելը ոչ միայն նորմալ է, այլեւ նույնիսկ ողջունելի է. եթե նրանք այդքան ծայրահեղական չլինեին, որեւէ խնդիր չէր լինի, բայց հենց որ դու խնդիրներ լուծելու ժամանակ որդեգրում ես ամեն գնով նպատակին հասնելու աշխատելաոճ, հայտնվում ես ծուղակում, որտեղ այդ «ամեն գինը» վճարում է հասարակությունը` թուլացնելով նաեւ քո պետությունը:
- Կցանկանա՞ք վերջում որեւէ բան ավելացնել:
- Ես, ցավոք, շատ վաղուց Իրանում չէի եղել. հիացած եմ այս դժվար պայմաններում, իսկապէս դժվար պայմաններում իրանահայության տոկունությամբ, լավատեսությամբ եւ վճռականությամբ: Իրանահայությունը մեր ժողովրդի այն հատվածն է, որ երբեք չի դադարել Հայաստանի քաղաքացի զգալուց եւ Հայաստանի քաղաքացու պետական մտածելակերպի լավագույն դասեր է տվել։ Պատահական չէ, որ աշխարհով մեկ սփռված տարբեր քաղաքական հոսանքների, միությունների մեջ իրանահայերի ակտիվությունը միշտ էլ ակնառու է: Ու նաեւ հիմա էլ` Հայաստանում:
Ես նաեւ կարող եմ ցանկանալ` միայն այս տոկունությամբ շարունակել` մինչեւ բոլորս միավորված հայրենիքում հավաքվելու, բովանդակվելու հնարավորություն կունենանք, եւ վստահ լինենք, որ այդ օրը հեռու չէ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 29-ին վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը ...ԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՄ ԵՌՅԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Լյուքսեմբուրգում կայացել է ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության եռյակի հանդիպում, որի ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում` Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում: Ինչպես տեղեկացնում ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԱՐԴԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Մոսկվայում` Կրեմլի պալատում, տեղի ունեցավ «Արդար Ռուսաստան» կուսակցության երրորդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաեւ 26 կուսակցությունների ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Դեսպանն ասել ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում գործելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին «Հայելի» ակումբում երիտասարդները քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները: Ակումբի հյուրերն էին ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով` 65-ի դիմաց, խորհրդարանականներն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ երկակի չափորոշիչների ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ` Շուշի, ըստ PanARMENIAN.Net-ի` հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ 2012 թվականը Հայաստանը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Խորհրդարանն ապրիլի 30-ին 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական միջոցառման ժամանակ բանախոսելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույց է տվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 29.04.2008
Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ...
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ
ՆԱՏՕ-Ն ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿՎԵՐԱԲԵՐՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԲԱՑ ԵՒ ԱՆԱՉԱՌ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՒ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

