
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ 2012 թվականը Հայաստանը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Խորհրդարանն ապրիլի 30-ին 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց կառավարության նոր ծրագիրը: Այս քվեարկությամբ, ըստ էության, նաեւ հաստատվեց այս կառավարության նկատմամբ վստահության հարցը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, պատգամավորները որոշեցին ավելացնել իրենց աշխատաժամանակը` ի հաշիվ իրենց հանգստի: Մեկ ժամանոց մեծ ընդմիջումը ընդամենը այսօրվա համար կրճատելով 30 րոպեով` պատգամավորները նպատակ ունեին ավարտին հասցնել կառավարության նոր ծրագրի` դեռեւս երեկ սկսված քննարկումն ու քվեարկությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է եւ խորհրդարանի քառօրյա աշխատանքի վերջին օրվա նիստերն այդ պատճառով չեն կայանալու, պատգամավորները գերադասեցին քննարկումների ընթացքն արագացնել, այլապես ստիպված էին լինելու տոնական օրերին նորից հավաքվել խորհրդարանում` արտահերթ նիստի` կառավարության ծրագիրը հաստատելու համար:
Խնդիրն այն է, որ կարգի համաձայն` ԱԺ-ը կառավարության ծրագիրը պետք է հաստատվի քննարկումից հետո հնգօրյա ժամկետում: Կառավարության նոր ծրագրի վերաբերյալ արտահայտվելու հերթն այսօր պատգամավորներինն էր: Ելույթների համար գրանցվել էր 16 պատգամավոր, որոնց մի մասը հրաժարվեց ելույթից, իսկ մյուս մասի բոլոր ելույթներից պարզ դարձավ, որ կառավարության նոր ծրագիրն արդեն ունի նաեւ բնութագրիչ բառ` «հավակնոտ-իրատեսական»:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 29-ին վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը ...ԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՄ ԵՌՅԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Լյուքսեմբուրգում կայացել է ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության եռյակի հանդիպում, որի ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում` Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում: Ինչպես տեղեկացնում ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԱՐԴԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Մոսկվայում` Կրեմլի պալատում, տեղի ունեցավ «Արդար Ռուսաստան» կուսակցության երրորդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաեւ 26 կուսակցությունների ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Դեսպանն ասել ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում գործելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին «Հայելի» ակումբում երիտասարդները քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները: Ակումբի հյուրերն էին ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով` 65-ի դիմաց, խորհրդարանականներն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ երկակի չափորոշիչների ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ` Շուշի, ըստ PanARMENIAN.Net-ի` հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ 2012 թվականը Հայաստանը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Խորհրդարանն ապրիլի 30-ին 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական միջոցառման ժամանակ բանախոսելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույց է տվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 29.04.2008
Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ...
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՂՐԻՄԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 650-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

