
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին «Հայելի» ակումբում երիտասարդները քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները: Ակումբի հյուրերն էին ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Բանավեճն ընթանում էր թեժ մթնոլորտում` հաճախ շեղվելով դեպի ներքաղաքական հարաբերություններ:
Խոսելով ապրիլի 24-ին` ավանդական դարձած ջահերով երթի ընթացքում, Թուրքիայի դրոշն այրելու արարողության մասին` Իշխան Սաղաթելյանը նշեց, որ դրանով հայ երիտասարդները արտահայտում են իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: «Եվ վառելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Մենուա Հարությունյանը, ներկայացնելով իր կարծիքը, նշեց, որ բնական է համարում երիտասարդության «հեղափոխական, ագրեսոր, հստակ պահանջատեր լինելը», սակայն պետական քաղաքականությունն այլ է. երիտասարդները կարող են, դրոշ այրելով, արտահայտել իրենց վերաբերմունքը, իսկ, օրինակ, երկրի արտգործնախարարը` ոչ:
Կարեն Կարապետյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են միայն Հայաստանին ու Թուրքիային. բոլոր կնճռոտ հարցերը պետք է լուծվեն առանց երրորդ կողմի միջամտության, որը, որպես կանոն, այդ խնդիրները շահարկում է հօգուտ իրեն:
Այն հարցին, թե գուցե թուրքերը փոխվել են, Եվրոպան նրանց քաղաքակրթել է եւ արդեն հնարավոր է բանակցել նրանց հետ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Թուրքերը չեն փոխվել: Կյանքը ցույց տվեց, որ չեն փոխվել: 1915 թվականին կոտորեցին մեզ, Ադրբեջանն իրականացրեց Սումգայիթ: Գուրգեն Մարգարյանը, Հրանտ Դինքը, Ջուղայի դեպքերը... Հենց այսօր մեր պատմամշակութային կոթողները ոչնչացվում են: Ու կան մարդիկ, ովքեր կոչ են անում` թուրքերը մեր եղբայրներն են, եկեք նստենք մի սեղանի շուրջ ու փորձենք կարգավորել մեր հարաբերությունները: Իսկ թուրքերին հարցրե՞լ եք, նրանք ձեզ եղբա՞յր են համարում, թե՞ թշնամիներ»:
Նա նաեւ նշեց, որ կան թուրք մտավորականներ, իհարկե, նրանց «մատների վրա կարելի է հաշվել», ովքեր հասկանում են, թե որքան կարեւոր է ընդունել պատմական ճշմարտությունը, սակայն նրանք էլ հետապնդումների են ենթարկվում Թուրքիայում: Իշխան Սաղաթելյանը ուրախ կլինի, որ Թուրքիան փոխվի, եւ դրա լավագույն ապացույցը, ըստ նրա, կլինի այն, որ նա ընդունի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը:
Մ. Հարությունյանի կարծիքով` Թուրքիան փոխվել է, դարձել է ավելի ուժեղ, ավելի հզոր: Այլ բան է, որ թուրքերը չեն փոխվել, որովհետեւ յուրաքանչյուր թուրք պանթուրքական քաղաքականության հետեւորդ է: Եվ, ըստ նրա, ժամանակն է հստակ ձեւակերպելու, թե որն է մեր պահանջատիրությունը: Այդ խնդրի վերաբերյալ Հայաստանում եւ Սփյուռքում, բոլոր կուսակցությունները պետք է ունենան միասնական, հստակ մոտեցում:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 29-ին վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը ...ԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՄ ԵՌՅԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Լյուքսեմբուրգում կայացել է ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության եռյակի հանդիպում, որի ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում` Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում: Ինչպես տեղեկացնում ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԱՐԴԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Մոսկվայում` Կրեմլի պալատում, տեղի ունեցավ «Արդար Ռուսաստան» կուսակցության երրորդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաեւ 26 կուսակցությունների ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Դեսպանն ասել ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում գործելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին «Հայելի» ակումբում երիտասարդները քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները: Ակումբի հյուրերն էին ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով` 65-ի դիմաց, խորհրդարանականներն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ երկակի չափորոշիչների ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ` Շուշի, ըստ PanARMENIAN.Net-ի` հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ 2012 թվականը Հայաստանը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Խորհրդարանն ապրիլի 30-ին 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական միջոցառման ժամանակ բանախոսելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույց է տվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 29.04.2008
Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ...
ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾԵԼ ԿԱՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԺԴՀ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՌՉԱԿԵՑ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

