
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարն իր ընդարձակ ելույթում դիվանագիտական կորպուսին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ մոտեցումները միջազգային քաղաքականության մի շարք արդի գործընթացների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, նաեւ շարունակելու է խորացնել հատուկ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության եւ համագործակցության խորացման ուղղությամբ: Նախարարի բնորոշմամբ` եվրոպական ուղղությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը:
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանը` նախարարը նշեց, որ զարգանալու է համագործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Ըստ նախարարի` Հայաստանը կարեւորում է կապերն այն անմիջական հարեւան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ եւ պատրաստ է ամեն ջանք գործադրել` բարելավելու հարաբերություններն այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:
Նախարար Նալբանդյանը առանձին անդրադարձ կատարեց այն երկրների հետ հարաբերություններին, որոնք մշտական դիվանագիտական ներկայություն ունեն Հայաստանում:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ որպես հիմնական գերակայություն: Նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները:
Անդրադարձ կատարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` նախարար Նալբանդյանը վերահաստատեց առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու` Հայաստանի պատրաստակամությունը:
Եզրափակելով խոսքը` նախարար Նալբանդյանը կարեւորեց Սփյուռքի դերը Հայաստանի եւ այլ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու գործում:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 29-ին վավերացրեց «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը, որը ...ԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՄ ԵՌՅԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Լյուքսեմբուրգում կայացել է ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության եռյակի հանդիպում, որի ընթացքում կողմերը նաեւ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում` Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում: Ինչպես տեղեկացնում ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ ...ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԱՐԴԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Մոսկվայում` Կրեմլի պալատում, տեղի ունեցավ «Արդար Ռուսաստան» կուսակցության երրորդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաեւ 26 կուսակցությունների ...ԼԻՏՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Գեդրյուս Ապուոկասին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Դեսպանն ասել ...ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում գործելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 30-ին «Հայելի» ակումբում երիտասարդները քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները: Ակումբի հյուրերն էին ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Երեւան (Երկիր) - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման խոստացել է շարունակել ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով` 65-ի դիմաց, խորհրդարանականներն ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ երկակի չափորոշիչների ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ` Շուշի, ըստ PanARMENIAN.Net-ի` հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Մինչեւ 2012 թվականը Հայաստանը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Խորհրդարանն ապրիլի 30-ին 88 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆ Է»
Երեւան (Երկիր) - Հայոց Մեծ Եղեռնի 93-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական միջոցառման ժամանակ բանախոսելու նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույց է տվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 29.04.2008
Արտահայտելով իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ, խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորումը համարելով հակամարտության կողմերի ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԱՍՏԱՆԱ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԵԼՍԻՆԿԻ
ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԱՀԱՐՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՊԾ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

