
ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՐԵՑ
Երեւան (Երկիր) - Բրյուսելի հայկական առաքելական եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 93-րդ տարելիցին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, պատարագին մասնակցում էին Բելգիայի սենատի պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն, Բելգիահայերի կոմիտեի նախագահ Միշել Մահմուրյանը, Բրուսելում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հայ համայքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Պատարագից հետո սկսվեց երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը: Երթին միացան նաեւ բելգիացի պաշտոնյաներ, հրեական եւ թութսիների համայնքների ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ հոգեւոր հայրերը կատարեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Միշել Մահմուրյանի եւ Ռոելան դյու Վիվիեի ելույթները: Վերջինս լիազորված էր հայտնել Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի զորակցությունը հիշյալ ոճրագործությունների զոհ դարձած ժողովուրդների ներկայացուցիչներին:
Խաչքարի մոտ ծաղկեպսակ դրվեց, որից հետո ներկաները ուղեւորվեցին դեպի Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն, որի առջեւ տեղի ունեցավ ցույց:
Նույն օրը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք ներառված էին ապրիլի 23-25-ը Բրյուսելում մեկնարկած «Երկար ժամանակ, կարճ ժամանակ. Արեւմուտքն ու Արեւելքը խոսում են արդի աշխարհի մասին» խորագրով միջոցառումների շարքում: Այն կազմակերպվել էր «Պողոսյան» հիմնադրամի կողմից: Զեկուցողների թվում էին ֆրանսախոս համայնքի մշակույթի նախարարը, Լիբանանի մշակույթի նախարարը, ԱՄՆ նախկին գլխավոր քարտուղարի օգնականը, հայտնի գրողներ եւ պետական գործիչներ:
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ Լյուվենի համալսարանի ռեկտոր, հայագետ Բերնար Կուլին, որն ամփոփ կերպով ներկայացրեց հայ ժողովրդի անցած պատմական փուլերը, զավթիչների դեմ մղած պայքարը: Պարոն Կուլիի ելույթին հաջորդեց երիտասարդ ջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Հրաչյա Ավանեսյանի համերգը: Միջոցառումները սահմանափակվեցին Ռոբերտ Գեդիկյանի «Հայաստան կատարած ճանապարհորդություն» ֆիլմի ցուցադրմամբ: Երեկոյին ներկա էին բելգիացի պաշտոնյաներ, հասարակական հայտնի գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, Հայաստանում Բելգիայի դեսպան Շառլ Գիլենը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:
ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵ. «ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ»
Երեւան (Երկիր) - «Մեր բոլոր հույսերը կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ստրասբուրգի հանդիպման հետ»,- հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ըստ «Նոյյան ...ԱՄԵՐԻԿԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԸ ՑՈՒՅՑ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկաբնակ հայերը ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անադոլու» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՆԱՄԱԿՆԵՐՈՎ ՈՒ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության փաստի դեմ պայքարել էլեկտրոնային նամակներով եւ խտասկավառակներով: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ...ԼՈՆԴՈՆԻ ՀԱՅԵՐԸ ՑՈՒՅՑ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ մի խումբ հայեր ցույց էին կազմակերպել Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, ...ՅՈՒՍՈՒՖ ՀԱԼԱՉՕՂԼՈՒ. «ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ ԷՐ»
Երեւան (Երկիր) - ««Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը մեծ հարված էր»,- «Հուրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, ...ԹՈՒՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ «ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՏՈՐՎԱԾ ԹՈՒՐՔԵՐԻ» ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Երեւան (Երկիր) - Թուրքերը պատրաստվում են Էրզրումի Քյոփրյուքյոյ շրջանում տեղադրել «հայերի կողմից ջարդի ենթարկված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձան: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական ...2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ
1Երեւան (Երկիր) - ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հավանության է արժանացել «ՀՀ միգրացիայի համակարգի եւ ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգի ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՊԿ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Երեւանում կայացավ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը, որը վարեց ...ԿՈՒԲԱՆԻ ՍԼԱՎՅԱՆՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ին եւ 24-ին Կուբանի Սլավյանսկ քաղաքում (Կրասնոդարի երկրամաս) կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՀԱՅԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակույթի ընկերության տարածքում անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ԿԻՊՐՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը վերահաստատել է պալատի աջակցությունը` 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայ ժողովրդի պահանջին: Հայոց ցեղասպանության ...ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՆՇԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Արգենտինայում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկիզբ առան ապրիլի 20-ին Բուենոս Այրեսի «Նարեկի Տիրամայր» հայ կաթողիկե մայր եկեղեցում` Ցեղասպանության նահատակների ...ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՒ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՐԵՑ
Երեւան (Երկիր) - Բրյուսելի հայկական առաքելական եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 93-րդ տարելիցին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԱՇԱՏ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Բուլղարիայում ապրող հայերը Հայոց ցեղասպանության 93-րդ տարլիցին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացրել Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում եւ մյուս հայաշատ քաղաքներում, հայտնում ...ԱՐԱ ՍԱՐԱՖՅԱՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ԱՆԿԱԽ ԹՈՒՐՔ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»
Երեւան (Երկիր) - Հայկական հարցը կարելի է լուծել անկախ թուրք մտավորականների հետ համատեղ աշխատելու հնարավորության առկայության դեպքում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Միլիյեթ» օրաթերթը, հայտարարել ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանությունում եւ դրան հարող տարածքում տեղի է ունեցել Եղեռնի զոհերի ոգեկոչման հատուկ արարողություն, որը դեսպանության ...ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում առաջին միջոցառումը գերմանահայ համայնքը կազմակերպել էր ապրիլի 20-ին` Պոտսդամ քաղաքում, որտեղ է գտնվում հայ ժողովրդի ...ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՈԳԵԿՈՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն: Ելույթներով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 20-23-ը, Հայոց Բերիո թեմի հովանավորությամբ, «Քրիստափոր» ուսանողական միությունը Հալեպի պետական համալսարանում կազմակերպել է հայկական մշակութային շաբաթ: Մշակութային շաբաթվա միջոցառումների ...ԲԵԼԱՌՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մինսկի Սբ Ալեքսանդր Նեւսկի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված սգո հանրահավաք: Եկեղեցու սպասավորների կողմից ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրեսում ապրիլի 23-ին նշվել է Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: Եղեռնի զոհերի հիշատակի ավանդական արարողությունը կազմակերպվել էր Կոնգրեսի հայանպաստ խմբի, ՀՀ դեսպանության եւ ամերիկահայ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ապրիլի 26-ին Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ...ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՑՈՒՅՑԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԵԼ
Երեւան (Երկիր) - Ամերիկաբնակ թուրքերի` Նյու Յորքում Հայոց ցեղասպանության փաստի դեմ կազմակերպած բողոքի ակցիան պսակվել է անհաջողությամբ` ցույցի նկատմամբ տեղի թուրքերի ցուցաբերած անտարբերության պատճառով: ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ՎԻՐԱՊ ԵՒ ՆՈՐԱՎԱՆՔ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Երիտասարդաց կենտրոնը կազմակերպել էր ուխտագնացություն, որին մասնակցում էին Երեւանի մի շարք համալսարանների (Երեւանի Խաչատուր Աբովյանի ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԿՆՇՎԻ ԵՐԵՒԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - Երեւանի քաղաքապետարանը այս տարի մեծ հանդիսությամբ կնշի Երեւանի հիմնադրման 2790-ամյակը: Ինչպես ապրիլի 28-ի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի երիտասարդության, մշակույթի եւ սպորտի ...
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԵԼՈՒ ԵՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

