
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 24-ին այցելեց Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցավ քաղաքապետարանի կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ընդունելությանը, որին ներկա էին Ֆրանսիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական, հրեական եւ իսլամական կազմակերպությունների ղեկավարներ, հոգեւոր հարանվանությունների պետեր, մտավորականներ, ֆրանսահայեր:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Բերտրան Դելանոեին արդեն ավանդույթ դարձած այդ քաղաքացիական միջոցառման նախաձեռնման համար` ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց հետպատերազմյան Եվրոպայի ղեկավարների ցուցաբերած իմաստնությունը եւ քաղաքական խիզախությունը` հանուն խաղաղ եւ համերաշխ ապագայի հաշտեցնել պատերազմներից ու թշնամանքից ջլատված Եվրոպայի ժողովուրդներին:
«Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Քոլի խորհրդանշական կերպարները, ովքեր միասին գլուխ են խոնարհել 1870- 1945 ժամանակահատվածում տեղի ունեցած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի եւ գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Իրենց մեծ նախորդների` գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի նման նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտիքը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ»,- ասաց Է. Նալբանդյանը:
«Հույս ունեմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարհվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ, եւ անցյալի ծանր բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
«Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, եւ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային,- ասաց Է. Նալբադյանը: Ես հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների ու ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ լուծումներ գտնելու համար եւ հույս ունի, որ նույն մոտեցումը կցուցաբերի Թուրքիան: Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները»:
Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն հայտարարեց, որ, ընդհառաջելով Էդվարդ Նալբանդյանի առաջարկին, Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի արձանի շրջակա այգին անվանվելու է Երեւանի պուրակ:
Ստորեւ ներկայացնում են ՀՀ ԱԳ նախարարի ելույթի ամբողջական տեքստը:
Պարո'ն քաղաքապետ, սիրելի' բարեկամներ Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես մենք հավաքվել ենք Փարիզի քաղաքապետարանում` միասին կատարելու հիշողության մեր պարտքը Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ:
Ինձ համար սա եւս մեկ առիթ է` շնորհակալություն հայտնելու Փարիզի քաղաքապետարանին, անձամբ Ձեզ, պարո'ն քաղաքապետ, նախաձեռնելու համար հիշատակի այս արարողությունը եւ այն դարձնելու ավանդական:
Քսաներորդ դարի այս առաջին, սակայն, դժբախտաբար, ոչ վերջին ցեղասպանության ոգեկոչումը բոլորիս ընդհանրական պատասխանատվությունն է ապագա սերունդների առջեւ, որպեսզի մարդկության ապագան չմթագնվի նոր ոճիրներով, որպեսզի ցեղասպանությունները դատապարտվեն եւ կանխվեն` համաձայն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված համապատասխան բանաձեւերի, որին միացել են բազմաթիվ երկրներ:
Պատմությունը մեզ ցույց է տվել ազգերի ու պետական այրերի օրինակներ, որոնք ուժ եւ կարողություն են գտել հաշտվելու անցյալի հետ: Այդ փորձությունից նրանք դուրս եկան պատվով ու մեծությամբ: Այսօր արժանին է մատուցվում նրանց իմաստնությանը եւ խիզախությանը, ինչը նրանց ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու արժանապատվությունը եւ մեր մոլորակին վերադարձրեց ապահով ապագայի հույսը:
Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Քոլի խորհրդանշական կերպարները, ովքեր միասին գլուխ են խոնարհել 1870-1945 ժամանակահատվածում տեղի ունեցած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի եւ գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Պատմությունից լուրջ դասեր քաղելով` այս երկու ղեկավարները պարտքի խորը գիտակցությամբ օգնեցին իրենց ժողովուրդներին` հաղթահարել անցյալի ծանր փորձությունները, հաշտվել եւ միասին կառուցել խաղաղ եւ բարգավաճ ապագան: Նրանք քանիցս վճռականություն ցուցաբերեցին` գործելու ի շահ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հաշտեցման, ի շահ պատերազմներից եւ թշնամանքներից ջլատված եվրոպական բոլոր ազգերի հաշտեցման: Եվրոպական շինարարությունը դրա լավագույն օրինակն է: Իրենց մեծ նախորդների` գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի նման, նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտիքը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ:
Եղբայրասպան եւ մահաբեր պատերազմներից հետո վերածնվելու ուժ գտնելով եւ ժողովուրդների համար հաշտ ու միասնական ճակատագիր կերտելով` Եվրոպան ողջ մարդկության համար մեկ անգամ եւս դարձավ լույսի եւ իմաստնության աղբյուր: Նա բոլորիս ցույց տվեց այն ուղին, որը մեզ տանում է դեպի խաղաղություն, այն ուղին, որը ժողովուրդներին վերադարձնում է արժանապատվությունը եւ ապագայի նկատմամբ վստահությունը:
Հույս ունեմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարհվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ, եւ անցյալի բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա:
Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, իսկ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը` կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային:
Ես հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների ու ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ այնպիսի լուծումներ գտնելու, որտեղ հաշվի կառնվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը եւ կիրականան խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու` մեր ժողովուրդների իղձերը: Հուսով ենք, որ նույն մոտեցումը կցուցաբերի Թուրքիան:
Հարավային Կովկասի ռազմավարական կարեւորությունը պայմանավորված է ոչ միայն նրա բնական հարստություններով, այլեւ Հարավ-Հյուսիս եւ Արեւելք-Արեւմուտք կարեւոր առանցքների վրա ընկած աշխարհագրական դիրքով, որոնք կարող են լիարժեք օգտագործվել հակամարտությունների լուծվելուց եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվելուց հետո միայն: Դրանից կշահեն մեր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը այդ օրը մոտեցնելու համար:
Պարո'ն քաղաքապետ, սիրելի' բարեկամներ Առիթից օգտվելով` այսօր կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆրանսիական իշխանություններին, ֆրանսիացի ժողովրդին, բարեկամ Ֆրանսիային, որտեղ ինձ պատիվ է վիճակվել գրեթե տասը տարի ներկայացնել Հայաստանը: Երկիր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երկիր, որի հետ մեր հարաբերություններում վերջին տարիներին գրանցվեցին մեծ ձեռքբերումներ` հասնելով հայ-ֆրանսիական բարեկամության դարավոր պատմության մեջ ամենամեծ բարձունքներին:
Կցանկանայի ողջունել նաեւ ֆրանսահայերին, որոնք հավատարիմ մնալով Ֆրանսիական Հանրապետության արժեքներին` միաժամանակ կապված են մնում իրենց արմատներին: Այսպիսի բազմությամբ ձեր ներկայությունն այս սրահում դրա վկայությունն է:
Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել ֆրանսիական կենտրոնական եւ տեղական իշխանություններին, սենատորներին եւ պատգամավորներին, քաղաքական գործիչներին, գիտական եւ ստեղծագործական շրջանակների ներկայացուցիչներին, մշակույթի, մամուլի եւ հասարակական գործիչներին, հազարավոր ֆրանսահայերի, բոլոր նրանց, ովքեր ինձ աջակից եղան այս տարիների ընթացքում:
Պարո'ն քաղաքապետ, սիրելի' բարեկամներ Կրկին շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքապետարանին նման միջոցառում կազմակերպելու համար, որն ինձ հնարավորություն տվեց խոսել այս գեղեցիկ սրահում, այսպիսի անմոռանալի միջավայրում: Շնորհակալություն, Փարի'զ: Շնորհակալություն, Ֆրանսիա':
ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել ...ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՆՈՐ ՄԵԹՈԴԻԿԱ` ՀԱՅԵՐԵՆԸ, ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Հայագիտության զարգացման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակում է հայերենը, որպես օտար լեզու, դասավանդելու մեթոդիկա` սփյուռքահայ դպրոցականների համար: Այս մասին, ըստ ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2008 թվականին նախատեսում է ստեղծել Կրթության որակի ազգային ռեգիստր, որի գործունեության նպատակն է վերահսկել բուհական կրթական համակարգի համապատասխանեցումը ...ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հանրակրթական դպրոցների ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները անցկացվելու են բացարձակ թափանցիկության պայմաններում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 23-ի ասուլիսում ...ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Երուսաղեմի եբրայական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի ուսումնասիրության ինստիտուտի հայագիտական ծրագիրը ապրիլի 29-ին կկազմակերպի Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո ...ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի «Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկհատորյակի շնորհանդեսը: «Ձայն տառապելոց» վերնագրով գիրքը 1922-ին Լոնդոնում լույս ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի սկզբին կհանդիպեն Ստրասբուրգում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», «Թրենդ նյուսին» հայտնել ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՓԱՐԻԶ
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի պետական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 23-ին նա ...ՀՅԴ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՖՐԵԶՆՈՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԵԼ Է «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ԿՈՉՈՒՄԸ
1Երեւան (Երկիր) - ՀՅԴ Կալիֆոռնիայի Հայ Դատի հանձնախումբը Ֆրեզնոյի քաղաքապետ Ալան Օթրիին շնորհել է 2008 թվականի «Տարվա մարդ» կոչումը: Քաղաքապետի պատվին կազմակերպված միջոցառմանը մասնակցել են 200 հյուրեր: ...ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ի երեկոյան Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի Հաղթական կամարի տակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԵՐՔՈՂ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ 12 ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Այսպես կոչված` Վանում հայկական ավազակախմբերի ջարդից տուժածների միությունը Հայոց ցեղասպանության փաստը հերքող բովանդակությամբ մի նամակ է հղել Անկարայում հավատարմագրված ԱՄՆ-ի, Իտալիայի, ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը, հաղթանակների ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' հայրենակիցներ Այս օրն այն խորհրդանշական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' հայրենակիցներ Այսօր մենք ոգեկոչում ենք ...ԼՐԱՆՈՒՄ Է «ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ ԿՈՒՐԻԵՐ»-Ի 50-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆոռնիան կուրիեր» թերթը այս տարի դառնում է 50 տարեկան: Այն անգլերեն լեզվով տպագրվող ամենահին հայկական անկախ թերթն է: «Երկիր» շաբաթաթերթի խմբագրակազմը տարեդարձի ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ` ԻՋԵՒԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Իջեւանի մանաճյուղի երիտասարդները ապրիլի 22-ի երեկոյան, արդեն չորրորդ տարին, ջահերով երթ էին կազմակերպել դեպի Եղեռնի զոհերի հուշակոթող: Ճանապարհին ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել Ազգային ժողովի նախագահ Տիգրան ...ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցված Սբ Պատարագի ավարտին Մայր տաճարի հարեւանությամբ գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է Հայոց ...ԻՄ ԱՆՈՒՆՆ Է ՊԱՅՔԱՐ, ԵՒ ՎԱԽՃԱՆՍ` ՀԱՂԹԱՆԱԿ
1Երեւան (Երկիր) - Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների ավանդական` թվով 9-րդ ջահերով երթը ապրիլի 23-ի երեկոյան ժամը 20:00-ին մեկնարկեց Ազատության ...ԻԻՀ ԴԵՍՊԱՆ. «ՎՇՏԱԿԻՑ ԵՄ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԵՂԵՔՄԱՆ ԵՒ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ 1915Թ.-ԻՆ»
Երեւան (Երկիր) - «Վշտակից եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կեղեքման եւ տառապանքների են ենթարկվել 1915թ.-ին: Բոլոր ջանքերը պետք է գործադրել, որ այսուհետ աշխարհում նման տխուր իրադարձություններ տեղի չունենան»,- ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - «Այս օրը մեզ համար պետք է դաս լինի նաեւ, եւ այդ դասը քաղելով` մենք պետք է անենք ամեն ինչ մեր պետության, ժողովրդի զարգացումն ապահովելու համար, որպեսզի երկիրը լինի պաշտպանված: Դրա համար ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՄՈՏ, ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Երեւան (Երկիր) - Լոս Անջելեսում` Թուրքիայի հյուպատոսության մոտ, ապրիլի 24-ին տեղի կունենա բողոքի ակցիա` Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 24-ին այցելեց Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցավ քաղաքապետարանի կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության ...ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԲԵՐԿԼԻԻՆ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 20-ին` Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, Լաս Վեգասի հայկական համայնքը կոնգրեսական Շելլի Բերկլիին շնորհել է hուշատախտակ` վերջինիս անխոնջ ջանքերի համար, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Երեւան (Երկիր) - Լոս Անջելեսի Վերահսկիչների տարածքային խորհուրդը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ապրիլի 22-ին Վերահսկիչների խորհրդի հերթական ժողովի ժամանակ անցկացված ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՈԳԵԿՈՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - Արգենտինայի ֆուտբոլային մարզադաշտերում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բուենոս Այրեսի նահանգային խորհուրդը հավանություն է տվել նահանգի պատգամավոր Սերխիո ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին` 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման օրը, ամբողջ հնդկահայոց համայնքը եւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ուսուցիչների հետ այցելեցին Կալկաթայի հայկական Սուրբ ...ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեհաստանի հայկական համայնքը ապրիլի 24-ին Վարշավայում սգո երթ է կազմակերպել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաղաղ երթը սկսվել է Սուրբ Կույսի եկեղեցուց եւ շարժվել մինչեւ Թուրքիայի ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Սոֆիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Ջիհան» գործակալությունը: Ըստ «Ջիհանի»` Սոֆիան Բուրգասից, Պլովդիվից եւ Ստարա ...ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ին, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կազմակերպությամբ, Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ ...
ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՍԵՆԱՏԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԸՍՏ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

