
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ:
Սիրելի' հայրենակիցներ Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված եւ իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում եւ զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին եւ այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային եւ նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ եւ անխուսափելի մասն է։ Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի, հատկապես` այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին։
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։ Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն. ուրեմն եւ պետք է ստանա համամարդկային արձագանք։ Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ։ Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի։
Սիրելի' հայրենակիցներ Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել։ Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե` նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայմաններում։
Այսօր` ապրիլի 24-ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը։ Համայն հայությունը պետք է զարգանա եւ հզորանա` փարված իր պետությանը, որը մեր ժողովրդի անվտանգության գրավականն է։
ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել ...ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՆՈՐ ՄԵԹՈԴԻԿԱ` ՀԱՅԵՐԵՆԸ, ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - Հայագիտության զարգացման նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակում է հայերենը, որպես օտար լեզու, դասավանդելու մեթոդիկա` սփյուռքահայ դպրոցականների համար: Այս մասին, ըստ ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2008 թվականին նախատեսում է ստեղծել Կրթության որակի ազգային ռեգիստր, որի գործունեության նպատակն է վերահսկել բուհական կրթական համակարգի համապատասխանեցումը ...ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հանրակրթական դպրոցների ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննությունները անցկացվելու են բացարձակ թափանցիկության պայմաններում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 23-ի ասուլիսում ...ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Երուսաղեմի եբրայական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի ուսումնասիրության ինստիտուտի հայագիտական ծրագիրը ապրիլի 29-ին կկազմակերպի Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո ...ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի «Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկհատորյակի շնորհանդեսը: «Ձայն տառապելոց» վերնագրով գիրքը 1922-ին Լոնդոնում լույս ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Երեւան (Երկիր) - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի սկզբին կհանդիպեն Ստրասբուրգում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», «Թրենդ նյուսին» հայտնել ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՓԱՐԻԶ
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի պետական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ապրիլի 23-ին նա ...ՀՅԴ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՖՐԵԶՆՈՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՇՆՈՐՀԵԼ Է «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» ԿՈՉՈՒՄԸ
1Երեւան (Երկիր) - ՀՅԴ Կալիֆոռնիայի Հայ Դատի հանձնախումբը Ֆրեզնոյի քաղաքապետ Ալան Օթրիին շնորհել է 2008 թվականի «Տարվա մարդ» կոչումը: Քաղաքապետի պատվին կազմակերպված միջոցառմանը մասնակցել են 200 հյուրեր: ...ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ի երեկոյան Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի Հաղթական կամարի տակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԵՐՔՈՂ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ 12 ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ
Երեւան (Երկիր) - Այսպես կոչված` Վանում հայկական ավազակախմբերի ջարդից տուժածների միությունը Հայոց ցեղասպանության փաստը հերքող բովանդակությամբ մի նամակ է հղել Անկարայում հավատարմագրված ԱՄՆ-ի, Իտալիայի, ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը, հաղթանակների ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' հայրենակիցներ Այս օրն այն խորհրդանշական ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Սիրելի' հայրենակիցներ Այսօր մենք ոգեկոչում ենք ...ԼՐԱՆՈՒՄ Է «ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ ԿՈՒՐԻԵՐ»-Ի 50-ԱՄՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆոռնիան կուրիեր» թերթը այս տարի դառնում է 50 տարեկան: Այն անգլերեն լեզվով տպագրվող ամենահին հայկական անկախ թերթն է: «Երկիր» շաբաթաթերթի խմբագրակազմը տարեդարձի ...ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ` ԻՋԵՒԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Իջեւանի մանաճյուղի երիտասարդները ապրիլի 22-ի երեկոյան, արդեն չորրորդ տարին, ջահերով երթ էին կազմակերպել դեպի Եղեռնի զոհերի հուշակոթող: Ճանապարհին ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել Ազգային ժողովի նախագահ Տիգրան ...ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մատուցված Սբ Պատարագի ավարտին Մայր տաճարի հարեւանությամբ գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է Հայոց ...ԻՄ ԱՆՈՒՆՆ Է ՊԱՅՔԱՐ, ԵՒ ՎԱԽՃԱՆՍ` ՀԱՂԹԱՆԱԿ
1Երեւան (Երկիր) - Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների ավանդական` թվով 9-րդ ջահերով երթը ապրիլի 23-ի երեկոյան ժամը 20:00-ին մեկնարկեց Ազատության ...ԻԻՀ ԴԵՍՊԱՆ. «ՎՇՏԱԿԻՑ ԵՄ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԵՂԵՔՄԱՆ ԵՒ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ 1915Թ.-ԻՆ»
Երեւան (Երկիր) - «Վշտակից եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կեղեքման եւ տառապանքների են ենթարկվել 1915թ.-ին: Բոլոր ջանքերը պետք է գործադրել, որ այսուհետ աշխարհում նման տխուր իրադարձություններ տեղի չունենան»,- ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Երեւան (Երկիր) - «Այս օրը մեզ համար պետք է դաս լինի նաեւ, եւ այդ դասը քաղելով` մենք պետք է անենք ամեն ինչ մեր պետության, ժողովրդի զարգացումն ապահովելու համար, որպեսզի երկիրը լինի պաշտպանված: Դրա համար ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՄՈՏ, ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Երեւան (Երկիր) - Լոս Անջելեսում` Թուրքիայի հյուպատոսության մոտ, ապրիլի 24-ին տեղի կունենա բողոքի ակցիա` Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ը նշվում է որպես հայ մտավորականների ...ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 24-ին այցելեց Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցավ քաղաքապետարանի կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության ...ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԲԵՐԿԼԻԻՆ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ Է ՇՆՈՐՀԵԼ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 20-ին` Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, Լաս Վեգասի հայկական համայնքը կոնգրեսական Շելլի Բերկլիին շնորհել է hուշատախտակ` վերջինիս անխոնջ ջանքերի համար, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Երեւան (Երկիր) - Լոս Անջելեսի Վերահսկիչների տարածքային խորհուրդը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ապրիլի 22-ին Վերահսկիչների խորհրդի հերթական ժողովի ժամանակ անցկացված ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՈԳԵԿՈՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Երեւան (Երկիր) - Արգենտինայի ֆուտբոլային մարզադաշտերում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բուենոս Այրեսի նահանգային խորհուրդը հավանություն է տվել նահանգի պատգամավոր Սերխիո ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 24-ին` 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման օրը, ամբողջ հնդկահայոց համայնքը եւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ուսուցիչների հետ այցելեցին Կալկաթայի հայկական Սուրբ ...ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Լեհաստանի հայկական համայնքը ապրիլի 24-ին Վարշավայում սգո երթ է կազմակերպել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաղաղ երթը սկսվել է Սուրբ Կույսի եկեղեցուց եւ շարժվել մինչեւ Թուրքիայի ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Սոֆիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Ջիհան» գործակալությունը: Ըստ «Ջիհանի»` Սոֆիան Բուրգասից, Պլովդիվից եւ Ստարա ...ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ին, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կազմակերպությամբ, Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ ...
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԸՍՏ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՎԱՍԱՐ ԵՒ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՈՏԵՑՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՎՃՌԱԿԱՆ ՈՒ ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ, ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»
- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

