
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ՉԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից զատ, հայության ջանքերը պետք է ուղղվեն հատուցման գործընթաց սկսելուն։
Ապրիլի 24-ի նախօրեին պատմաբանն այս մասին ասաց «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ Նա հայտարարեց նաեւ, որ եթե այսօր որոշ մարդիկ ինչ-որ գումարներով են հաշվարկում այս հատուցումը, ապա սխալվում են, քանի որ «սա ոչ միայն ցեղասպանություն էր, այլեւ հայրենազրկում»։
Ըստ Ա. Մելքոնյանի` Հայոց ցեղասպանության իրողությունն այնքան հստակ էր, որ արձագանքներ գտավ անգամ հեռավոր Ուրուգվայում։ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել ոչ թե թշնամի երկրի բնակչության, այլ սեփական քաղաքացիների` արեւմտահայերի նկատմամբ:
Հայոց ցեղասպանության իրագործումից հետո տեղի ունեցած զարգացումները եւ ճանաչման գործընթացը պատմաբանը բաժանում է մի քանի փուլերի: «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործընթացը գիտական եւ քաղաքական առումով մենք դեռ չենք բանաձեւել, չենք բանաձեւել նաեւ մի կարեւոր հանգամանք` այսօրվա իրավիճակը։ Վերջապես, երկարատեւ ուղի անցնելուց` Ցեղասպանության ճանաչումից հետո, ի՞նչը պետք է լինի մեր հաջորդ քայլը։ Այս ամենը հասկանալու համար պետք է գնահատական տալ անցած ուղուն»,- ասաց Ա. Մելքոնյանը։
1915 թվականից մինչեւ 2008 թվականն ընկած ժամանակահատվածը նա պայմանականորեն բաժանել մի քանի փուլերի։Առաջինը` 1915-1923թթ. ընկած ժամանակահատվածը պատմաբանը պայմանականորեն անվանում է ուղղակի արձագանքի եւ ճանաչման պոռթկումների շրջան` 1915 թվականին դաշնակից երկրների համատեղ հայտարարությունը կամ 1919 թվականին Պոլսի դատարանի որոշումը` երիտթուրքերին դատապարտելու վերաբերյալ։ «Այսինքն` այս փուլում, թեեւ ցեղասպանության բանաձեւումը չկար, բայց երեւույթի դատապարտումը կար, եւ արձագանքը մեծ էր»,- նկատեց պատմաբանը։
Հաջորդ փուլը` Լոզանի կոնֆերանսը, վերջակետ դրեց Ցեղասպանության անմիջական արձագանքի ժամանակաշրջանին եւ սկսվեց երկարատեւ ու համատարած մոռացումի, ուրացման ժամանակաշրջանը, ինչը, Ա. Մելքոնյանի խոսքով, հայության համար «ամենամղձավանջային» ժամանակն էր, երբ թարմ էր վերքը, իսկ դրան գումարվում էր աշխարհի քար լռությունը։
Այս վիճակը շարունակվել է մինչեւ 1965 թվականը, երբ Ցեղասպանության 50-րդ տարելիցը ե'ւ Հայաստանում, ե'ւ Սփյուռքում ազգային մի նոր պոռթկումի առիթ դարձավ։ 1965-1995 թվականներն էլ «հիշողության թարմացման կամ վերականգնման ժամանակաշրջանն է»։ Այս ընթացքում մի քանի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հաջորդ փուլը Ա. Մելքոնյանը համարում է 1998 թվականից սկսված գործընթացը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դարձավ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հարց: Այս շրջանը պատմաբանը համարում է Ցեղասպանության ճանաչման «հաղթարշավի ժամանակաշրջան»։
Նա չի ընդունում այն տեսակետը, թե Ցեղասպանության դատապարտման եւ հատուցման խնդիրը բարձրացնողները վտանգում են մեր երկիրը։ «Այսօր ես ուզում եմ ասել հակառակը. չխոսել Ցեղասպանության մասին, նշանակում է վտանգել Հայաստանը»,- հայտարարեց պատմաբանը` մատնանշելով այն հանգամանքը, որ այսօր թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը զբաղված են կեղծ պատմության կերտմամբ, թե իբր հայերն են իրենց նկատմամբ ցեղասպանություն իրագործել։
Այն հարցին, թե հնարավո՞ր է Ցեղասպանության ճանաչումը Միացյալ նահանգների կողմից, հաշվի առնելով անցած տարի տեղի ունեցած զարգացումները, Ա. Մելքոնյանը պատասխանեց, որ մի օր ԱՄՆ-ը ընդունելու է Ցեղասպանության փաստը, բայց, նրա խոսքով, այսօր այդ երկիրը գտնվում է ծիծաղելի վիճակում, երբ 40 նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը, իսկ Կոնգրեսը` ոչ:
Պատմաբանը նշում է, որ եթե ընդունվում է դատապարտման որեւէ բանաձեւ, որտեղ չի նշվում, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, այլ նշվում է` Օսմանյան Թուրքիա, նման բանաձեւերն իրեն անգամ տխրեցնում են, քանի որ դա ամբողջությամբ փոխում է հիմնախնդրի իրավական արժեքը։
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Ինչպես տեղեկացնում ...ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ից մայիսի 11-ը Էստոնիայի Տարտու համալսարանում գործելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է Էստոնիայի հայերի ...ՇՎԵԴԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Երեւան (Երկիր) - Շվեդիայի Ուպսալա համալսարանի` վերջերս անցկացրած ուսումնասիրությունները շատ հետաքրքիր տեղեկություն են բացահայտել շվեդական արխիվում, որը եւս մեկ անգամ հաստատում է հետազոտողների տեսակետը ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ԲԽՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ»
Երեւան (Երկիր) - Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ապրիլի 17-ի լիագումար նիստում ընդունված բանաձեւի բոլոր ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՐՔԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Էսսենում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ Հոլանդիայի հայ համայնքը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», նշում են տեղի հայկական կայքէջերը, ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՊԿ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 25-ին Երեւանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: Նիստին կնախորդեն հանձնաժողովի ...ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ապրիլի 23-ին Մամուլի ազգային ակումբում ներկայացրեց նախարարության ներկայիս աշխատանքները, առկա խնդիրները եւ սպասվող արդյունքների մասին: Նախակրթության ...ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ՉԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից զատ, հայության ջանքերը պետք է ուղղվեն հատուցման գործընթաց սկսելուն։ ...ՀՊՃՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ
Երեւան (Երկիր) - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի առաջարկությամբ` Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր ցեղասպանությունը ...ԵՂԵՌՆԻ 93-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԱԹԵՆՔՈՒՄ ԵՒ ԹԵՍԱԼՈՆԻԿՈՒՄ
Երեւան (Երկիր) - Աթենքի նահանգապետարանի նախաձեռնությամբ եւ հայ հարանվանությունների կրոնապետերի հովանավորությամբ` ապրիլի 19-ին Նեա Զմյուռնիա հայկական հուշակոթողի առջեւ հանդիսավոր հոգեհանգստի արարողությամբ ...ԸՍՏ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ` ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ
Երեւան (Երկիր) - Ամեն տարի ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի պաշտոնյաները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին հայտարարություններ են անում, որոնք միտված են արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԶՈՀՎԱԾՆԵՐՆ ԱՆՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ www.inhomage.com կայքը շարունակում է «Զոհվածներն անուններ ունեն» (Our Dead have Names) արշավը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԿԱՐԻՔ ՉԿԱՐ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ` ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԵՐԿՐՈՒՄ ՆԵՐՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԿԱ»
Երեւան (Երկիր) - ԵԽԽՎ-ն ապրիլի 17-ին ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցը: Այս կապակցությամբ ապրիլի 22-ին «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի թեման» հաղորդաշարի ...ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Սիդնեյում ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 1000 ավստրալահայեր: Միջոցառման բանախոսն է եղել պրոֆեսոր ...ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ համայնքը հույս ունի, որ Գերագույն Ռադան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ...ԱՐԱԹ ԴԻՆՔՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԳԱՐԴԻԱՆ» ԹԵՐԹԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի որդին` Արաթ Դինքը, արժանացել է բրիտանական «Գարդիան» թերթի սահմանած «Լրագրություն» մրցանակին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Անկարա» ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՒ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով հյուրին` վարչապետը ...
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԸՍՏ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»
ԹԵՐԻ ԴԵՒԻՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՆԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ»
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

