
ԳԻՏԱԺՈՂՈՎ` «1915-1923 ԹԹ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱՑՔ ԹԲԻԼԻՍԻԻՑ, ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԵՒ ԵՐԵՒԱՆԻՑ» ԹԵՄԱՅՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 19-ին Թբիլիսիում` Ա. Դյումայի անվան ֆրանսիական մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից» թեմայով։
Գիտաժողովը կազմակերպել էր Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնը։ Գիտաժողովի բացման ժամանակ կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանը ասաց, որ Ցեղասպանության հարցը ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլեւ ավելին` ճանաչման համար շարժումն ու պայքարը եւ տվյալ հանցագործության դատապարտումը ձեռք են բերում ավելի մեծ մասշտաբներ։
Ճեմասրահում կազմակերպվել էր նաեւ պատմական փաստաթղթերի, վիճակագրական տվյալների եւ 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի լուսանկարների ցուցահանդես։
Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան պատմաբաններ Վրաստանից եւ Հայաստանից։ Թուրք փորձագետ- իրավապաշտպան Ռահիփ Զարաքօլուն չէր ներկայացել առողջական պատճառներով, սակայն նրա` «Նրանք պոետներին էլ էին սպանում» զեկուցումն ընթերցվեց ու արժանացավ մասնակիցների ծափահարություններին։
Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ասոցացված պրոֆեսոր Լելա Ջեջելավան ներկայացրեց «Հայկական հարցը» թեմայով զեկուցումը, որն ընդգրկեց հարցի ամբողջ պատմությունը, արեւմտյան տերությունների վերաբերմունքը դրա նկատմամբ ու վիճակը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում։
ԹՊՀ ասոցացված պրոֆեսոր Քեթեւան Կուտատելաձեն մասնակիցներին ծանոթացրեց «Հայ փախստականների հարցը վրացական «Կլդե» ամսագրում ու «Սաքարթվելո» թերթում 1915 թ. ընթացքում» թեմային։ Նա դիտարկեց Վրաստանում հայ փախստականների օգնության հարցը եւ ցույց տվեց, որ հայ փախստականների հանդեպ վրացական քաղաքական միջավայրում եղել է երկու դիրքորոշում` ազգային-ժողովրդավարական («Կլդե» եւ «Սաքարթվելո»` վերոնշյալ կուսակցության պարբերականները), որը զգուշանում էր Վրաստանում մեծ թվով հայ փախստականների կուտակումից, եւ սոցիալ-ժողովրդավարական, որը մեծ նշանակություն չէր տալիս դրան։
Էկա Կվաչանտիրաձեն (Ի. Ջավախիշվիլու անվ. պատմության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող) ներկայացրեց տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ագրեսիայի հետեւանքով «Հայերի միգրացիան Վրաստանում 1918 թվին» թեման։
Երեւանի «Նորավանք» հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը հանդես եկավ «1915-1923-ի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի կառավարությունների ցեղասպան քաղաքականությունը» թեմայով ընդլայնված զեկույցով։ Զեկույցում ներկայացված էր սուլթան Աբդուլ Համիդի գործունեությունը հայերի եւ մյուս քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ` երիտթուրքերի կուսակցության պանթուրքական գաղափարախոսության տեսանկյունից, ինչպես նաեւ թուրքական հանրապետության քեմալական կառավարության գործողությունները հայ ժողովրդի հանդեպ 1923 թվից հետո։
Յուրաքանչյուր զեկուցումից հետո ժամանակ էր տրամադրվում քննարկումներին։ Քննարկվեցին պատմական ու քաղաքական հարցեր Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։
Հյուրերի թվում էին Թբիլիսիի հայ ու վրացի մտավորականության ներկայացուցիչներ, ԹՊՀ-ի, Ի. Ջավախիշվիլու անվ. պատմության ինստիտուտի, Ասիայի ու Աֆրիկայի եւ արեւելագիտության ինստիտուտի պրոֆեսորներ, օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչը, վրացական մամուլի ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ թուրքական եւ ադրբեջանական մամուլի ու դիտորդների շրջանում։
Ակադեմիկոս Մարիկա Լորտկիպանիձեն հայտարարեց Վրաստանի` Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական պարտավորության մասին. նրա կարծիքը կիսեցին ներկաներից շատերը։ Փաստորեն, բանավեճի բոլոր մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին պանթուրքիզմի եւ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության վերաբերյալ, որը ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է։ Ըստ էության` միասնական էր այն կարծիքը, թե մարդկության դեմ այդ հանցագործության միանշանակ դատապարտումը կլինի նախազգուշական միջոցառում հետագա չարագործությունների դեմ։
Հավարտ Կարեն Էլչյանը մասնակիցներին հավաստիացրեց, որ շարունակվելու են նման գիտաժողովները հայկական ու վրացական հասարակայնությանը հետաքրքրող թեմաների շուրջ, եւ ներկայացրեց կազմակերպության ծրագրերը գիտաժողովի նյութերի տպագրման վերաբերյալ։
Միջոցառումը նվիրված էր Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին, երբ զոհվեց երկրի քրիստոնյա բնակչության մեծ մասը։ Ջարդերն ու կոտորածի առանձին դեպքերը հազվադեպ չէին Թուրքիայի պատմության մեջ, սակայն 1915 թվին սկսված Ցեղասպանությունը խլեց մեկուկես միլիոն հայերի, ինչպես նաեւ բազմաթիվ հույների ու ասորիների կյանք։ Լինելով XX դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը նախորդեց մյուս ողբերգություններին` Հոլոքոստին, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին եւ այլն, որոնց իրագործումը հնարավոր դարձավ հենց այն պատճառով, որ քաղաքակրթության ու մարդկության դեմ հանցագործության մեղավորները չպատժվեցին։
Այսպես, չնայած Թուրքիայի կողմից այդ հանցագործության նախնական ընդունմանը, ավելի ուշ երկրի կառավարությունը արեց ամեն ինչ, որպեսզի պատմության` հայ ժողովրդի համար ողբերգական եւ Թուրքիայի համար խայտառակ այդ էջը մոռացության մատնվի։ Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հաճախ քննարկվում է ամբողջ աշխարհում տարբեր մակարդակներով, գիտական ու քաղաքական շրջանակներում։ Վրաստանում սույն հարցը բարձրացվում է առաջին անգամ` չնայած երկրի անմիջական առնչությանը այն տարիների իրադարձություններին, երբ Վրաստանն ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ փախստականների։
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
Երեւան (Երկիր) - Կալիֆոռնիայից կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ եւ Կոնգրեսի հայկական խմբի անդամ Էդ Ռոյսը հանդես է եկել բաց նամակով: «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պաշտոնապես ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, տեղեկացնում ...ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ մաքսային պետական կոմիտեի ինտերնետային կայքէջում` www.customs.am, արդեն տեղադրված է տեղեկատվություն ներքին շուկայում լայն սպառման մոտ 100 տեսակ ապրանքների մաքսային արժեքների մասին, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, ...ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ
1Երեւան (Երկիր) - Հայաստանի դատական համակարգը հանրության կողմից բավարար վստահության չի արժանանում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ՀՀ դատավորների միության` ապրիլի 19-ի ընդհանուր ժողովում նշեց միության ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կունենա դիզայներական ու տեխնիկական նորագույն լուծումներով հայեցակարգային ցուցադրություն: Այս մասին, ըստ «Նոյյան ...ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅՔԷՋԸ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջը (www.genocide-museum.am) արդեն գործում է` անգլերեն լեզվով: Այն ամեն օր ունենում է 500-600 այցելու: Ինչպես, ըստ «Նոյայն տապանի», ապրիլի ...ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՃԱՆԱՉՎԵՑ ԱՌԱՋԻՆԸ
Երեւան (Երկիր) - Իտալիայի Լիգնանո քաղաքում ապրիլի 20-ին ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Արա Խաչատրյանը (77 կգ, Գյումրի) պոկում ում ցույց տվեց 165 կգ արդյունք եւ արժանացավ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ներկայացրեց վերանշանակված նախարար Հարություն Քուշկյանին: Վարչապետի խոսքերով` Հ.Քուշկյանը իր ոլորտի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Լոնդոնում ապրիլի 24-ին անցկացվելու է Հայոց եւ Ասորիների ցեղասպանության օրվան նվիրված համաժողով` Էնդրյու Ջորջի օժանդակությամբ եւ նախագահությամբ: Համաժողովը տեղի կունենա Համայնքների պալատի ...Ի ՀԻՇԱՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ` ՓԻԲՈԴԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԻ ԱՌՋԵՒ ԾԱԾԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ
Երեւան (Երկիր) - Փիբոդիի քաղաքային դահլիճի առջեւ ապրիլի 17-ին ծածանվել է հայկական եռագույնը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Դրոշը բարձրացրել է Ցեղասպանությունը վերապրած 98-ամյա Կառլ Մութաֆյանը: ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԿՇՆՈՐՀԻ ՍԱՄԱՆՏԱ ՓԱՈՒԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւելյան թեւը հայտարարել է սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի «Գրանդ Հյաթ» հյուրանոցում իր երկրորդ ամենամյա ճաշկերույթը կազմակերպելու ծրագրերի մասին: Ճաշկերույթի ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին։ Հանրապետության նախագահի նույն ...ԱՊՐԻԼԻ 21-ԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐՎԱԾ
Երեւան (Երկիր) - 2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով` ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ ՓԱՐԻԶ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՃԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ին հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը, ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 21-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւանի թաղային համայնքներում սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին կայացած` ՀՀ նախագահի ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ԼԻԲԱՆԱՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Դենիզլիի Փամուքալե համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որին մասնակցել են մոտ 500 թուրք մտավորականներ եւ հասարակական գործիչներ, քննարկվել է Հայկական հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան ...ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով` 2007 թվականի մրցանակ ...«ԳՐԱՆԴ ՕՐԻԵՆԹ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրլի 24-ին «Գրանդ Օրիենթ դը Ֆրանս» կազմակերպություն նախագահ Ժան Միշել Քուիլարդետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի` Փարիզում կայանալիք արարողությանը, որը կազմակերպում են ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 22-ին տեղի է ունեցել «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է «Լինսի» հիմնադրամի հետ համագործակցությունը ...ԳԻՏԱԺՈՂՈՎ` «1915-1923 ԹԹ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱՑՔ ԹԲԻԼԻՍԻԻՑ, ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԵՒ ԵՐԵՒԱՆԻՑ» ԹԵՄԱՅՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 19-ին Թբիլիսիում` Ա. Դյումայի անվան ֆրանսիական մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ ...«ՇՈՒՇԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
Երեւան (Երկիր) - «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակվել է «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի առաջին գիրքը: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց գրքի հեղինակ Բակուր Կարապետյանը, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՌԻԹՈՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՄԱԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Լոս Անջելեսում ստեղծվել է համագաղութային մարմին, որը մշակել է հիշատակության հատուկ միջոցառումներ, դրանցից հիմնականը ապրիլի 24-ի առավտյան ...ԼԻՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԵՂԱՓՈԽԵՆ
Երեւան (Երկիր) - Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հայ մշակութային հաստատությունը եւ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերը նախատեսում են մայիսի 9-ին Լոս Անջելեսի «Ուիլշեր Իբել» սրահում նշել Արցախյան ազատամարտի 20-ամյակը: Լոս Անջելեսում ...ԹՈՒՆԻՍՈՒՄ ԵՒ ԱԼԺԻՐՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԶԴԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի խմբագրություն է այցելել Թունիսում եւ Ալժիրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Սարգսյանը` ազգային բարերար Սուրեն Վարդանյանի ուղեկցությամբ: Դեսպան ...
ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ՍԵՆԱՏԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՆՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՎԱՔ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԱՊՀ ԵՒ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԸՍՏ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»
2007-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ 3925 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

