
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
Երեւան (Երկիր) - Կալիֆոռնիայից կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ եւ Կոնգրեսի հայկական խմբի անդամ Էդ Ռոյսը հանդես է եկել բաց նամակով:
«Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Որպես նահանգային սենատոր, նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի օգնությամբ, ես դարձա Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող առաջին բանաձեւի հեղինակը: Կոնգրեսում Ջորջ Ռադանովիչը, Ջիմ Ռոգանը եւ ես, երկու կուսակցությունների աջակցությամբ, կարողացանք հաջողությամբ անցկացնել Հայոց Ցեղասպանության առաջին բանաձեւը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հետագայում Ադամ Շիֆը իմ եւ ուրիշների օգնությամբ կարողացավ անել նույն բանը:
Սակայն անկախ այն բանից` նախագահ էր Բիլ Քլինթոնը,թե Ջորջ Բուշը եւ թե ով է խոսնակը` Դենիս Հասթերթը, թե Նենսի Փելոսին, Թուրքիայի կառավարության բողոքների ազդեցությունը եղել է նույնը: Ցեղասպանության բանաձեւը, որ մենք անցկացրինք արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մշտապես ձախողվում է Թուրքիայի կառավարության կողմից: Չի կարելի թույլ տալ Թուրքիայի կառավարությանը կանգնեցնել այս բանաձեւի ընդունումը, քանի որ ցեղասպանության հարցը խիստ կարեւոր է:
1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց հայ ժողովրդի բնաջնջումը: 1915-1923 թվերն ահավոր էին: Մեկուկես միլիոն հայ կոտորվեց, իսկ 500 հազարը տեղահանվեցին իրենց հայրենիքից: Այս ութ տարիների ավարտին Անատոլիայի եւ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը, փաստորեն, վերացվել էր, եւ սա 20-րդ դարի ամենամութ էջերից մեկն է:
Ոմանք, ընդունելով հանդերձ Օսմանյան կայսրության դերը հայերին սպանելու գործում, կասկած են հայտնել ցեղասպանության հարցում` համարելով մարդկանց տեղահանումը որպես պարզապես մարդկանց տեղափոխում մի վայրից մյուսը:
Հենրի Մորգենթաուն`1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանը, այդ ամենը այլ կերպ է գնահատել: Իր հիշողություններում Մորգենթաուն գրում է, որ թուրքերը «երբեք էլ որևէ մտադրություն չեն ունեցել հայերին բնակեցնելու նոր երկրում»` իմանալով, որ «նրանց բացարձակ մեծամասնությունը կզոհվի սովից ու ծարավից կամ կսպանվի վայրի անապատի մահմեդական ցեղերի կողմից»:
Ես այստեղ հիշատակում եմ Մորգենթաուի խոսքերը, որովհետև նա իր աչքերով է տեսել հայերի նկատմամբ կատարված գազանությունները, եւ թուրքերը նրան ասել են, որ իրենք շատ լավ հասկանում են, որ հայերի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել: Թուրքերը ոչ միայն գիտեին, թե ինչ էին անում, այլեւ ազատորեն խոսում էին դրա մասին: Բայց 80 տարի անց էլ շատերը չեն ցանկանում ճանաչել այս կոտորածը որպես ցեղասպանություն:
ԱՄՆ-ը տարիներ շարունակ եղել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկը: Սակայն Հայոց Ցեղասպանության հարցում մենք շատ հետ ենք մնացել: Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Գերմանիայի եւ նույնիսկ Ռուսաստանի կառավարությունները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը` ճիշտ ձեւով: Որպես մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ` ԱՄՆ-ի համար հրամայական է սկզբունքայնություն ցուցաբերել եւ ճանաչել հայերի բնաջնջումը:
Սակայն այսօր պակաս կարեւոր չէ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես այդպիսին: Դրան հաջորդած խուլ լռությունը ճանապարհ հարթեց մի ամբողջ դարի համար, որի ընթացքում տեղի ունեցան ցեղասպանություններ Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիայում: Չնայած Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, հայերի կոտորածի վրա աչք փակելը օգտագործեց Հիտլերը, որը հարցրել էր իր բանակի շտաբի պետին. «Ո՞վ է այսօր հիշում նրանց բնաջնջումը»:Այն քննադատների համար, ովքեր ասում են, թե մենք չպիտի անդրադառնանք պատմությանը, ես պատասխանում եմ, որ ավելի դժվար է վաղվա օրը ճիշտ իրագործելը, եթե մենք երեկվա օրը չենք շտկում: Աշխարհի կարողությունը` դիմակայել այսօրվա սպանություններին ավելի է ուժեղանում այսօրվա, բայց նաեւ երեկվա պատասխանատվությամբ: Այն թուլանում է երեկվա գործողությունների համար պատասխանատվության կանչելու ժխտումով: Հայոց Ցեղասպանությունը որպես այպիսին չճանաչելը հենց դա է նշանակում:
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
Երեւան (Երկիր) - Կալիֆոռնիայից կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ եւ Կոնգրեսի հայկական խմբի անդամ Էդ Ռոյսը հանդես է եկել բաց նամակով: «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պաշտոնապես ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, տեղեկացնում ...ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ մաքսային պետական կոմիտեի ինտերնետային կայքէջում` www.customs.am, արդեն տեղադրված է տեղեկատվություն ներքին շուկայում լայն սպառման մոտ 100 տեսակ ապրանքների մաքսային արժեքների մասին, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, ...ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ
1Երեւան (Երկիր) - Հայաստանի դատական համակարգը հանրության կողմից բավարար վստահության չի արժանանում: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ՀՀ դատավորների միության` ապրիլի 19-ի ընդհանուր ժողովում նշեց միության ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կունենա դիզայներական ու տեխնիկական նորագույն լուծումներով հայեցակարգային ցուցադրություն: Այս մասին, ըստ «Նոյյան ...ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅՔԷՋԸ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջը (www.genocide-museum.am) արդեն գործում է` անգլերեն լեզվով: Այն ամեն օր ունենում է 500-600 այցելու: Ինչպես, ըստ «Նոյայն տապանի», ապրիլի ...ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՃԱՆԱՉՎԵՑ ԱՌԱՋԻՆԸ
Երեւան (Երկիր) - Իտալիայի Լիգնանո քաղաքում ապրիլի 20-ին ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Արա Խաչատրյանը (77 կգ, Գյումրի) պոկում ում ցույց տվեց 165 կգ արդյունք եւ արժանացավ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ներկայացրեց վերանշանակված նախարար Հարություն Քուշկյանին: Վարչապետի խոսքերով` Հ.Քուշկյանը իր ոլորտի ...ԼՈՆԴՈՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Լոնդոնում ապրիլի 24-ին անցկացվելու է Հայոց եւ Ասորիների ցեղասպանության օրվան նվիրված համաժողով` Էնդրյու Ջորջի օժանդակությամբ եւ նախագահությամբ: Համաժողովը տեղի կունենա Համայնքների պալատի ...Ի ՀԻՇԱՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ` ՓԻԲՈԴԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԻ ԱՌՋԵՒ ԾԱԾԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ
Երեւան (Երկիր) - Փիբոդիի քաղաքային դահլիճի առջեւ ապրիլի 17-ին ծածանվել է հայկական եռագույնը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Դրոշը բարձրացրել է Ցեղասպանությունը վերապրած 98-ամյա Կառլ Մութաֆյանը: ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԿՇՆՈՐՀԻ ՍԱՄԱՆՏԱ ՓԱՈՒԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւելյան թեւը հայտարարել է սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի «Գրանդ Հյաթ» հյուրանոցում իր երկրորդ ամենամյա ճաշկերույթը կազմակերպելու ծրագրերի մասին: Ճաշկերույթի ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին։ Հանրապետության նախագահի նույն ...ԱՊՐԻԼԻ 21-ԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐՎԱԾ
Երեւան (Երկիր) - 2008թ. ապրիլի 21-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով` ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ ՓԱՐԻԶ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՃԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ին հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը, ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 21-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւանի թաղային համայնքներում սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին կայացած` ՀՀ նախագահի ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ԼԻԲԱՆԱՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Դենիզլիի Փամուքալե համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որին մասնակցել են մոտ 500 թուրք մտավորականներ եւ հասարակական գործիչներ, քննարկվել է Հայկական հարցը: Ինչպես, ըստ «Նոյյան ...ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Հրամանագրով` 2007 թվականի մրցանակ ...«ԳՐԱՆԴ ՕՐԻԵՆԹ ԴԸ ՖՐԱՆՍ»-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրլի 24-ին «Գրանդ Օրիենթ դը Ֆրանս» կազմակերպություն նախագահ Ժան Միշել Քուիլարդետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի` Փարիզում կայանալիք արարողությանը, որը կազմակերպում են ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 22-ին տեղի է ունեցել «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է «Լինսի» հիմնադրամի հետ համագործակցությունը ...ԳԻՏԱԺՈՂՈՎ` «1915-1923 ԹԹ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԱՑՔ ԹԲԻԼԻՍԻԻՑ, ՍՏԱՄԲՈՒԼԻՑ ԵՒ ԵՐԵՒԱՆԻՑ» ԹԵՄԱՅՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 19-ին Թբիլիսիում` Ա. Դյումայի անվան ֆրանսիական մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ ...«ՇՈՒՇԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է «ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
Երեւան (Երկիր) - «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հրատարակվել է «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի առաջին գիրքը: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց գրքի հեղինակ Բակուր Կարապետյանը, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 93-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՌԻԹՈՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՄԱԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Լոս Անջելեսում ստեղծվել է համագաղութային մարմին, որը մշակել է հիշատակության հատուկ միջոցառումներ, դրանցից հիմնականը ապրիլի 24-ի առավտյան ...ԼԻՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՏԵՂԱՓՈԽԵՆ
Երեւան (Երկիր) - Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՄԲ
Երեւան (Երկիր) - Հայ մշակութային հաստատությունը եւ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերը նախատեսում են մայիսի 9-ին Լոս Անջելեսի «Ուիլշեր Իբել» սրահում նշել Արցախյան ազատամարտի 20-ամյակը: Լոս Անջելեսում ...ԹՈՒՆԻՍՈՒՄ ԵՒ ԱԼԺԻՐՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԶԴԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի խմբագրություն է այցելել Թունիսում եւ Ալժիրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Սարգսյանը` ազգային բարերար Սուրեն Վարդանյանի ուղեկցությամբ: Դեսպան ...
ԸՍՏ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՏԱՆԳՎԱԾ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԷԴ ՌՈՅՍ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ»
2007-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ 3925 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ»
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

