
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ըստ Սերժ Սարգսյանի` ակնհայտ է, որ մաքսային մարմինների այսօրվա աշխատանքը ե'ւ մասնագիտական պատրաստվածությամբ, ե'ւ տեխնիկական հագեցվածությամբ, ե'ւ, առաջին հերթին, պետության նկատմամբ պարտավորությունների կատարմամբ, էապես տարբերվում է նախորդ տարիներից, ինչը, անշուշտ, ձեռքբերում է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, ըստ նախագահի, համակարգում ծաղկում են նաեւ հոռի երեւույթները, կաշառակերությունը, հովանավորչությունը, ամբարտավան վերաբերմունքը, ինչը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը եւ առաջացնում համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը:
Սերժ Սարգսյանի խոսքերով` բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարել, պետք է հեռանան համակարգից, իսկ նրանք, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել, ծառայություններ մատուցել հանրությանն ու պետությանը, ամեն կերպ օժանդակություն կստանան իրենց աշխատանքում: «Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի գնահատմամբ` մաքսանենգությամբ զբաղվելն ուղիղ հավասար է անաշխատ եկամուտ ստանալուն, ինչն ուղղակիորեն ջարդում է տնտեսությունը, ստեղծում անհավասար պայմաններ, եւ բարեխիղճ գործարարի համար գործարարությամբ զբաղվելը տանջանք է դառնում:
Սերժ Սարգսյանն առաջնային է համարել խիստ պայքարը, այսպես կոչված, ձախ թղթապանակների դեմ, երբ մարզերից որեւէ մեկում բնակվող 95 տարեկան մարդու անունով թղթապանակ են բացում, իբր նա միլիարդավոր դրամների շրջանառությամբ ձեռնարկություն ունի, մի քանի շաբաթ կամ ամիս հետո այդ ձեռնարկությունը, բնականաբար, փակվում է, իսկ հետքերը կորչում են: «Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում»,- ընդգծել է նա:
Նախագահի մատնանշած հաջորդ խնդիրը վերաբերել է մաքսատուրքով եւ ավելացրած արժեքով զրոյական հարկման ապրանքների անվան տակ հանրապետություն ներկրվող այլ ապրանքների դեմ պայքարին: Նրա խոսքերով` վերջին մի քանի օրերի ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ այդպիսի ապրանք է հայտնաբերվել, երբ ապրանքագրում գրված է մի բան, իրականում բոլորովին այլ է: «Վստահ եմ, որ առանց մաքսավորի մասնակցության նման բաներ անհնար են»,- շեշտել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը մաքսային մարմինների ղեկավարներից պահանջել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել ժամանակավոր ներմուծման խնդրին, երբ ձեւակերպվում է ժամանակավոր ներմուծում, հանրապետություն են ներկրվում ապրանքներ, որոնք իբրեւ թե վերամշակվում են, հետո դուրս հանվում:
Ըստ նախագահի` իր թվարկած բոլոր այս ձեւերն ուղղակիորեն օրինականացնում են մաքսանենգությունը, իսկ դրանց տակ տասնյակ միլիարդավոր դրամներ են, որի կարիքը մեր երկիրը շատ ունի: Այս առումով երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է հարկային եւ մաքսային մարմինների համագործակցված աշխատանքը:
Հաջորդ խնդիրը, որի վրա Սերժ Սարգսյանը հրավիրել է ներկաների ուշադրությունը, վերաբերել է ապրանքների գների չափին, այսպես կոչված` հսկիչ գներին: Նախագահի համոզմամբ` մաքսային մարմիններն իրավունք չունեն կամայական կերպով շաբաթը մեկ գներ փոխել: Թեեւ օրենքը նրանց այդպիսի հնարավորություն ընձեռում է, բայց այդ աշխատանքը պետք է լինի չափազանց թափանցիկ եւ հանրության համար հասանելի: Բոլոր հսկիչ գները պետք է լինեն մաքսային կառույցի կայքում, եւ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի պետք է իրավունք ունենա տեղեկանալ այդ գներին:
Ըստ Սերժ Սարգսյանի` մաքսայինը, ի վերջո, պետք է գնա այն ճանապարհով, որ հայտարարագրվեն ներկրողի կողմից ներկայացվող գները: Նախագահի կարծիքով` հարկային մարմինների հետ նորմալ համագործակցելու դեպքում պետությունը որեւէ լումայի կորուստ չի ունենա:
Երկրի ղեկավարն առաջնային է համարել ավարտին հասցնել տեխնիկական վերազինման ծրագիրը, ինչը ենթադրում է նաեւ աշխատանքի կուլտուրայի բարելավում, մարդկանց հետ շփվելու քաղաքակիրթ կանոններ:
Ավարտելով խոսքը` նախագահն ասել է. «Մեր երկրում, հարկային եւ մաքսային մուտքերից բացի, սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար, մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը: Մենք բոլորս պետք է ապրենք նորմալ երկրում, որտեղ կարելի է առանց բարդությունների գործարարությամբ զբաղվել:
Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների, առաջին հերթին, հանդիպում է փոքր եւ միջին բիզնեսը: Որեւէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես` մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի: Կրկնում եմ` արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը»:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԲԹՋ-Ի ԻՐ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել ժանդարմերիայի պահակակետերի եւ հատուկ ջոկատների ստեղծմանը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի թուրքական հատվածի պաշտպանությունը ուժեղացնելու համար: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ելույթ ունենալով` ՀՀ նախագահը, մասնավորապես, ասաց. «Առաջիկա տարիներին ՀՀ ...ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 16-ին ստորագրած հրամանագրերով Գեւորգ Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՆԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Թրենդ նյուսը», նման կարծիք է հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ...ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Միչիգանի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը ծրագրել է մայիսի 15-18-ը անցկացնել Վրաստանի վերաբերյալ միջազգային մեծ գիտաժողով` «Վրաստան. ազգի ստեղծումը» խորագրով: Գիտաժողովին ...ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի որհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերի ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը մտադիր է ապրիլի 17-ին Ստրասբուրգում հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլ 15-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Վեհարանում ընդունել է Ասիայի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար Խրաուաթ Խիտ-Արնինին: Զրուցակիցները կենտրոնացել են Ասիայի ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍԵՒՈՐԵՆ, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ ԲԱՎԱԿԱՆ ԱՐԱԳ»
Երեւան (Երկիր) - «Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը քաղաքական կամք դրսեւորեն, Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բավական արագ»,- Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, տեղեկացնում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժը լրիվ չի օգտագործվում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ...ՀՀ ԳԱԱ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց աջակցել ԼՂՀ գիտատեխնիկական զարգացմանը եւ իրականացնել դրան ուղղված համապատասխան գործողություններ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ...ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին լրացավ Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի մահվան 15-րդ տարելիցը: Շահեն Մեղրյանը ծնվել է 1952թ. հունվարի 3-ին, հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՂԵՌՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Մշակութային եղեռն» խորագրով ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Երեւան (Երկիր) - Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հրամանագրով` ապրիլի 20-27-ը նահանգում հայտարարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը: Հրամանագրում, ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային Ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը փորձեց վերլուծել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, իսկ լրատվամիջոցներով ...ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԵՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տանը քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Լատինական Ամերիկայի իրադրությունը, ահաբեկչության դեմ մղվող պայքարը, բարոյական հիմնախնդիրներ: ...ԿԻԵՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՍԾՏՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Կիեւում անցկացվում Է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, նիստի ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան ...
ՀՀ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՁԳՏԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ՏԳԵՏ ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋԻՆ

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ»
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

