
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ելույթ ունենալով` ՀՀ նախագահը, մասնավորապես, ասաց. «Առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, պահպանելով փոխլրացման բովանդակությունը, պետք է լինի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող` կենտրոնացած շոշափելի արդյունքների վրա: Մենք պետք է ջանքեր գործադրենք միջազգային կյանքում Հայաստանի ներգրավվածության մակարդակի բարձրացման համար:
Մենք պետք է ստեղծենք միջազգային բարենպաստ պայմաններ Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար: Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ընկալի այն պարզ իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության գոյության փաստն անդառնալի է: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ԼՂՀ-ն ենթակայության որեւէ ձեւով կարող է առնչվել Ադրբեջանին: Արցախի ազատատենչ ժողովուրդը արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ հաջողությամբ ժողովրդավարական պետություն է կառուցում:
Ինքնորոշման բնական իրավունքն արհամարհող Ադրբեջանն էլ Ղարաբաղում բռնապետության համարում ունի: Բաքվում թյուրիմացաբար կարծում են, թե նավթադոլարներով կարող են անգերազանցելի տնտեսական առավելության հասնել մեր նկատմամբ եւ մի օր ռազմական հաջողություն արձանագրել: Սակայն փողի ուժով չէ միայն, որ երկիր են պահում ու հաղթանակների հասնում: Փաստն այն է, որ հեղինակավոր «Հերիթեյջ» հիմնադրամի եւ «Ուոլ Սթրիթ Ջորնալի» գնահատականով տնտեսական ազատությունների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ, իսկ Ադրբեջանը` 107-րդ տեղը: Փաստն այն է, որ մասնագետների գնահատմամբ` հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում:
Ադրբեջանի ղեկավարները պետք է վերջապես հասկանան, որ բնական պաշարների վաճառքից ստացվող մեծ եկամուտները դեռ չեն ենթադրում երկրի ինքնըստինքյան բարգավաճում եւ տնտեսական զարգացում, ինչպես ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարությունների առատությունը չի ենթադրում մարտունակ բանակի գոյություն: Այսպես թե այնպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը նվաճել է ազատ եւ անկախ ապրելու իր իրավունքը: Եվ մեր ջանքերով այդ իրավունքը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից:
Որպես երկրի ղեկավար` արտաքին քաղաքականության լրջագույն խնդիրներ եմ համարում բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի ակտիվացումը, հումանիտար համագործակցության զարգացումը, ակտիվ աշխատանքը դրսի տեղեկատվական ու քարոզչական դաշտում, Հայաստանի մշակութային ժառանգության արժանի ներկայացումը արտերկրում: Մեր դիվանագետները իրենց ակտիվ աշխատանքով պետք է նպաստեն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, աշխարհում նոր բարեկամների ձեռքբերմանը:
Կարեւորագույն նշանակություն ունի աշխատանքը Սփյուռքի հետ: Նույնիսկ համապատասխան առանձին կառույց ունենալու պարագայում, աշխարհասփույռ մեր ազգակիցները հայրենիքի հոգատարությունը զգալու են նաեւ ձեր միջոցով եւ օգնությամբ: Հայապահպանության խնդիրը, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության գործն է, եւ մենք պետք է լինենք այդ քաղաքականության նախաձեռնողներն ու պատասխանատուները: Մեր օրակարգում է շարունակում մնալ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը»:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԲԹՋ-Ի ԻՐ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել ժանդարմերիայի պահակակետերի եւ հատուկ ջոկատների ստեղծմանը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի թուրքական հատվածի պաշտպանությունը ուժեղացնելու համար: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ելույթ ունենալով` ՀՀ նախագահը, մասնավորապես, ասաց. «Առաջիկա տարիներին ՀՀ ...ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 16-ին ստորագրած հրամանագրերով Գեւորգ Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, Արմեն Գրիգորյանը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ...ԹԵՐԻ ԴԵՒԻՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՆԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Թրենդ նյուսը», նման կարծիք է հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ...ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Միչիգանի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը ծրագրել է մայիսի 15-18-ը անցկացնել Վրաստանի վերաբերյալ միջազգային մեծ գիտաժողով` «Վրաստան. ազգի ստեղծումը» խորագրով: Գիտաժողովին ...ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի որհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերի ենթակոմիտեի ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը մտադիր է ապրիլի 17-ին Ստրասբուրգում հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՍԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլ 15-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Վեհարանում ընդունել է Ասիայի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար Խրաուաթ Խիտ-Արնինին: Զրուցակիցները կենտրոնացել են Ասիայի ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍԵՒՈՐԵՆ, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾՎԵԼ ԲԱՎԱԿԱՆ ԱՐԱԳ»
Երեւան (Երկիր) - «Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը քաղաքական կամք դրսեւորեն, Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բավական արագ»,- Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, տեղեկացնում ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ
Երեւան (Երկիր) - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժը լրիվ չի օգտագործվում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ...ՀՀ ԳԱԱ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց աջակցել ԼՂՀ գիտատեխնիկական զարգացմանը եւ իրականացնել դրան ուղղված համապատասխան գործողություններ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ...ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին լրացավ Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի մահվան 15-րդ տարելիցը: Շահեն Մեղրյանը ծնվել է 1952թ. հունվարի 3-ին, հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՂԵՌՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Մշակութային եղեռն» խորագրով ...ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԱՊՐԻԼԻ 20-27-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Երեւան (Երկիր) - Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հրամանագրով` ապրիլի 20-27-ը նահանգում հայտարարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը: Հրամանագրում, ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային Ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը փորձեց վերլուծել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, իսկ լրատվամիջոցներով ...ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԵՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տանը քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Լատինական Ամերիկայի իրադրությունը, ահաբեկչության դեմ մղվող պայքարը, բարոյական հիմնախնդիրներ: ...ԿԻԵՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՍԾՏՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Կիեւում անցկացվում Է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային ռադիոն, նիստի ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՈՎ` ՈՍԿԵ ԳԵՂՄԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀՀ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՁԳՏԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ՏԳԵՏ ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՒ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ»
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ»
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

