
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԾՏՀ ԽՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 31-ՐԴ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին Երեւանում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 31-րդ նիստը` տարածաշրջանի ութ երկրներից պատվիրակությունների եւ Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովի ներկայացուցիչ-դիտորդների մասնակցությամբ: Երեւան չէր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Նիստին ներկա էր նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նիստը ողջույնի խոսքով բացեց հանձնաժողովի նախագահ Բորիսլավ Ռալչեւը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին ջերմ ընդունելության համար: Այնուհետեւ ներկայացրեց այն երկու կարեւոր հարցերը, որոնք պետք է քննարկվեն նիստի ընթացքում. ՍԾՏՀ անդամ երկրների խորհդարանների դերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ Խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը ՍԾՏՀ-ի եւ Եվրախոհրդարանի հետ:
Բացման խոսքում ՀՀ Աժ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, ողջունելով ՍԾՏՀ ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 31-րդ նիստի մասնակիցներին Ազգային ժողովի եւ իր անունից, նշեց, որ ՍԾՏՀ ԽՎ այսօր դինամիկ ժողովրդավարական ֆորում է` միջխորհրդարանական համագործակցության մակարդակով երկխոսության համար եւ կարեւոր հաղորդակցուղի` կառավարական ինստիտուտների ու տարածաշրջանի երկրների միջեւ` իրենց ընտրյալ ներկայացուցիչների միջոցով:
Տիկին Պետրոսյանը կարեւոր է համարում, որ ՍԾՏՀ ԽՎ-ի շրջանակներում ազգային խորհրդարանների փոխգործակցությունը նպաստում է երկրների մերձեցմանը, ամրապնդում է խորհրդարանական դիվանագիտությունը եւ աստիճանաբար համագործակցության, վստահության ու կայունության մթնոլորտ է ստեղծում: Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն է հաստատուն տնտեսական ու քաղաքական համագործակցությունը մերձավոր հարեւանների ու տարածաշրջանի երկրների հետ:
Նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով ՍԾՏՀ ԽՎ հիմնադիր անդամներից մեկը, կարեւոր նշանակություն է տալիս կազմակերպության գործունեությանը: Անդրադառնալով 31-րդ նիստի աշխատանքներին, որի քննարկման հիմնական առանցքում «ՍԾՏՀ անդամ երկրների խորհրդարանների դերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում» հարցն է, ԱԺ փոխնախագահը հավաստեց, որ մասնակիցների ներկայացուցչական կազմը վկայում է օրակարգի հրատապությունը. «Այսօր մենք տեսնում ենք, որ չնայած բարդություններին ու հակասություններին, միջազգային հակաահաբեկչական միության ամրապնդման ուղղությունը առավել մեծ աջակցություն է ստանում: Մեր երկրներից յուրաքանչյուրում եւ միջազգային հանրության շրջանակներում ձեւավորվում է ահաբեկչության չընդունման եւ ակտիվ հակազդեցության քաղաքական փիլիսոփայություն` իր բոլոր դրսեւոումներում:
Միջազգային ահաբեկչությունը պատնեշել հնարավոր է միայն պետությունների միջեւ իրավահավասար եւ հուսալի հարաբերությունների զարգացմամբ ու ամրապնդմամբ: Այդ գործում հատուկ դեր ունեն խորհրդարանները, որ կոչված են ձեւավորել համագործակցության իրավական հիմքերը: ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների բոլոր խորհրդարանները` իրենց ազգային օրենսդրության ու միջազգային պարտավորությունների համապատասխան` պետք է ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխման միջազգային համաձայնագրերի կենսագործման պատասխանատվություն ստանձնեն: Մեր պայքարը միջազգային ահաբեկչության դեմ պետք է լինի հրապարակային ու կառուցողական: Դա ժամանակի պահանջն է եւ դրանում է խորհրդարանների առաքելությունը, քաղաքական ու սոցիալական պատասխանատվությունը ժողովուրդների առաջ»,- նշեց տիկին Պետրոսյանը:
Հավարտ ելույթի` Աժ փոխնախագահը նիստի մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց եւ հույս հայտնեց, որ ընդունված որոշումները կնպաստեն միջխորհրդարանական կապերի զարգացմանը ահաբեկչության դեմ պայքարի գործում, համընդհանուր իրավական դաշտի ստեղծմանը` հանուն միջազգային ահաբեկչության մարտահրավերների հակազդման:
Օրակարգը հաստատելուց հետո, ութ երկրների պատգամավորների առաջարկությամբ եւ փոխհամաձայնությամբ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ընտրվեց Միխայիլ Եմելյանովը` Ռուսաստանի Դաշնությունից: Հանձնաժողովը նաեւ հաստատեց նախորդ` 30-րդ նիստի արձանագրությունը եւ վեհաժողովի 15-ամյակը հայտարարելու նախագիծը: Օրակարգային գլխավոր հարցի` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՍԾՏՀ անդամ երկրների խորհդարանների դերի մասին զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նորընտիր նախագահը:
Միխայիլ Եմելյանովը 45 կետից կազմված զեկույցում նկարագրեց ահաբեկչության այսօրվա մարտահրավերները եւ ներկայացրեց դրանց դեմ պայքարի կառույցների ու միջոցների մասին տեղեկատվությունը: Նա նշեց, որ խորհրդարանական աջակցությունը հանդիսանում է գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի հաջողության հիմնական երաշխիքներից մեկը: Խորհրդարանների դերը, ըստ բանախոսի, հատկապես կարեւոր է միջազգային փաստաթղթերը վավերացնելու, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելու գործում:
Խորհրդարանը նաեւ որոշակի պատասխանատվություն ունի, որ ահաբեկչության դեմ պայքարն ընթանա միջազգային հանրության կողմից ընդունված արժեքների` մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ հիմնական օրենքի պահպանմամբ: Այս գործընթացում խորհրդարանին է վերապահված նաեւ վերահսկման ու մոնիտորինգի գործառույթը` հետեւելու համար հակաահաբեկչական գործողությունների օրինականությանը: Պրն Եմելյանովը նաեւ նկատեց, որ Սեւծովյան տարածաշրջանն իր աշխարհագրական դիրքով եւ չլուծված հակամարտությունների առկայությամբ կարող է դառնալ կազմակերպված հանցագործության եւ միջազգային ահաբեկչության համար բարենպաստ միջավայր, հետեւաբար կարեւոր է միավորել տարածաշրջանային երկրների ջանքերը այդ երեւույթի դեմ պայքարելու համար:
Նիստի մասնակիցները զեկույցը հավանության արժանացրին, եւ լխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի պրն. Եմելյնաովը, իսկ դրանից բխող երաշխավորագիրը` նրա տեղակալներից մեկը: Հանձնաժողովին առաջարկվեց ընդունել երաշխավորագիր, որում ԽՎ-ն ահաբեկչական գործողությունների ավելացման վերաբերյալ մտահոգություն եւ միջազգային հանրությանն իր աջակցությունն է հայտնում: Երաշխավորագրի 5-րդ կետում նշված է. «Վեհաժողովը կիսում է այն անհանգստությունը, որ անկայուն քաղաքական կլիման, Սեւծովյան տարածաշրջանում չկարգավորված ու ձգձգված հակամարտությունները, փախստականների մեծ քանակը, սահմանների շուրջ մշտական վեճերը եւ անվտանգության խնդիրների սրությունը ստեղծում են հնարավոր վտանգ, որը կարող են ահաբեկիչներն օգտագործել տարածաշրջանում եւ դրանից դուրս: Հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանի գերակա խնդիրն է»:
Երաշխավորագրի, մասնավորապես այս կետի վերաբերյալ փոփոխության առաջարկություն են ներկայացրել նախ ադրբեջանական, ապա եւ` հայկական կողմը: Ադրբեջանի ներկայացուցիչ Ասաֆ Հաջիեն առաջարկել է այս կետում ավելացնել «էքստրեմիզմի երեւույթ եւ ագրեսիվ սեպարատիզմ» բառակապակցությունը եւ հանել «սահմանների շուրջ մշտական վեճեր» արտահայտությունը:
Այս երեւույթների դեմ պայքարը, ադրբեջանական կողմի խմբագրմամբ, պետք է տարվեն միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Նմանօրինակ առաջարկ է արվել նաեւ 7-րդ կետի վերաբերյալ: Ադրբեջանի ներկայացուցիչը ցանկանում է, ի թիվս այլ կառույցների, ՎՈՒԱՄ-ը եւս նշել փաստաթղթում որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող կառույց: Հայաստանի խորհրդարանի անդամ Արա Նռանյանը նախ առաջարկեց ընդհանրապես հանել 5-րդ կետը երաշխավորագրից` ասելով, որ հարցը թեեւ կարեւոր է, բայց չի առնչվում բարձրացված խնդրին եւ ենթակա է առանձին քննարկման:
Հաշվի առնելով քննարկման ընթացքը, Առա Նռանյանը համաձայնեց իր առաջարկությունը հանել: Իսկ քվեարկության արդյունքում մերժվեցին ադրբեջանական կողմի բոլոր առաջարկությունները` բացառությամբ այն մեկի, որով կետերից մեկում ձգձգված եւ չկարգավորված հակամարտությունների խաղաղ կարգավորումն առաջարկվում է իրականացնել միջազգային իրավունքի սկզբունքներով եւ նորմերով:
ՍԾՏՀ անդամ երկրների խորհրդարաններին եւ կառավարություններին ուղղված երաշխավորագրում, Հայաստանի ներկայացուցչի առաջարկությամբ, ավելացեց երկու կետ: Դրանցից մեկում ասվում է, որ միջոցներ ձեռնարկվեն ազգային եւ կրոնական տարաձայնություններ սերմանելու, քսենոֆոբիա քարոզելու, ատելության եւ անհանդուրժողականության դեմ: Իսկ մյուսը նախատեսում է որպես նպատակ սահմանել, որ Սեւծովյան տարածաշրջանը հայտարարվի ահաբեկչությունից ազատ տարածք: Նշված փոփոխությամբ էլ մասնակիցներն ընդունեցին երաշխավորագիրը:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՍԾՏՀ անդամ երկրների խորհրդարանների դերի մասին ելույթ ունեցան Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Բելառուսի, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Արա Նռանյանն իր ելույթում նախ անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնուհետեւ ներկայացրեց Հայաստանի` ահաբեկչության դեմ պայքարելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտը եւ միջազգային գործողություններին ակտիվ մասնակցությունը:
Նա ընդգծեց, որ այս տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ երբեւէ չի եղել եւ, պատգամավորի համոզմամբ, չի լինելու ահաբեկչական բազա: Սակայն հակաահաբեկչական անվտանգությունը տարածաշրջանում Արա Նռանյանը համարում է դեռ խոցելի, քանի որ հարեւան երկրներում նկատվել են տվյալ երկրի անվտանգությանը սպառնացող դեպքեր, ինչպես նաեւ կան փաստեր, որ ահաբեկչական խմբավորումները օգտագործել են որոշ երկրների տարածքները այլ պետությունների նկատմամբ իրենց ծրագրերը իրականացնելու համար: Պատգամավորը ակտիվ համագործակցության կոչ արեց եւ Հայաստանի մասնակցության պատրաստակամությունը հայտնեց հակաահաբեկչական գործողություններում:
Սեւծովյան տնտեսական համագարծակցության ԽՎ իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 31-րդ նիստում ի գիտություն ընդունվեցին ՍԾՏՀ եւ ԽՎ համագործակցության մեխանիզմի, ինչպես նաեւ ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստի եւ Եվրամիության անդամ երկրների ու Սեւծովյան տարածաշրջանի արտգործնախարարների նիստի մասին տեղեկատվություններ: Նիստի օրակարգային հարցերից էր ՍԾՏՀ ԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությունը: Ընդունվեց փաստաթուղթ Եվրախորհրդարանում ԽՎ-ի մշտական պատվիրակություն ձեւավորելու մասին:
Նիստի վերջում որոշում կայացվեց, որ հանձնաժողովի հաջորդ` 32-րդ նիստը տեղի կունենա 2008-ի հոկտեմբերին, Ադրբեջանի մայրաքաղաքում: Այդ նիստում «ՍԾՏՀ 15-ամյակ. տնտեսական համագործակցության քաղաքական ասպեկտները» թեմայով զեկույց կունենա ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Առա Նռանյանը:
Սպառելով օրակարգը` երեւանյան նիստն ավարտեց աշխատանքը:
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը կդադարեցնի գազի սակագների բարձրացման սուբսիդավորումը, եւ կգործեն այն սակագները, որոնք կհաստատվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի ...ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԸ ԱՄՆ
Երեւան (Երկիր) - Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ապրիլի 15-ին սկսել է իր վեցօրյա առաքելական այցը ԱՄՆ: Այցի ծրագրով նախատեսվում են Բենեդիկտոս XVI-ի հանդիպումները նախագահ Ջորջ Բուշի, ԱՄՆ կաթոլիկ համայնքի առաջնորդների, ...ԸՍՏ AMNESTY INTERNATIONAL-Ի` 2007-ԻՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 1200-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ
Երեւան (Երկիր) - 2007 թվականին ավելի քան 1250 մարդ է աշխարհում դատարանի վճռով դատապարտվել մահապատժի, ըստ «Նոյյան տապանի»` նշվում է Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպության զեկույցում: ...ԵԽԽՎ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում է գտնվում ՀՀ պատվիրակությունը` Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ...ԲԱՑՎԵՑ «ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - 2008» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին Երեւանում բացվեց «Ուսուցումը Հայաստանում» 7-րդ ցուցահանդեսը, որն այցելուներին կընդունի մինչեւ ապրիլի 18-ը: Ինչպես նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ...ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ. «ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ ՄԵԶ ԱՄԵՆՕՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Երեւան (Երկիր) - Այսօր «Ուրբաթ» ակումբում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը նկատեց, որ մեր արտաքին քաղաքականությունը Արցախի հիմնահարցում նախաձեռնողական չէ։ «Մենք պասիվ հակադարձողի դերում ...ՈՉ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱԴՐԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Երեւան (Երկիր) -«Ինձ հույս են ներշնչում նոր վարչապետի մի քանի արտահայտություններ, որ իշխանության մեջ չպետք է լինեն տգետներ եւ անդաստիարակներ, պետք է վերացվեն մենաշնորհները։ Սա լավ սկիզբ է, եւ ենթադրում ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նշելով, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվեցին ...ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
Երեւան (Երկիր) - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի 20-րդ ...ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Երեւան (Երկիր) -Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ապրիլի 15-ին պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի ...ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԴՐՎԵԼ 2009 ԹՎԱԿԱՆԻՑ
Երեւան (Երկիր) - Արդեն հաջորդ տարի Հայաստանը կարող է անցել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Լարիսա Ալավերդյանը, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ
Երեւան (Երկիր) - Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի հայ համայնքը կկազմակերպի զոհերի հիշատակման արարողություն: Մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ` Ներկայացուցիչների ...ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ «ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՒ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին Ազգային ժողովում ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԾՏՀ ԽՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 31-ՐԴ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին Երեւանում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 31-րդ նիստը` տարածաշրջանի ութ երկրներից պատվիրակությունների ...
ՀՀ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՁԳՏԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ՏԳԵՏ ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋԻՆ

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ»
2007-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ 3925 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

