
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանի, Սիմոնա Գրանատա-Մենգինի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ Դենիս Պետիտիի ու Նիլ Ջարմանիի հետ: Քննարկման առանցքում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխություններն էին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ պաշտոնական այլ անձինք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց օրենքի քննարկման համար եւ հավաստեց, որ Հայաստանը հարգում է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները:
Այնուհետեւ խորհրդարանի նախագահը փորձագետներին իրազեկեց, թե ինչու եւ ինչպես ընդունվեց խնդրո առարկա օրենքը: Հիշեցնելով, որ թե' մայր օրենքը, թե' մնացած օրենքները առաջին ընթերցումով ընդունվելուց հետո մշտապես ուղարկվել են փորձաքննության եւ ամբողջությամբ ընդունվել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական եզրակացություններում եղած առաջարկների հաշվառմամբ` ԱԺ նախագահը նշեց, որ օրենքի ընդունումից հետո (2004 թ. ապրիլի 28) այն շատ լավ կիրառվում էր եւ որեւէ դժգոհություն չկար:
Սակայն նախագահական ընտրություններից հետո թեկնածուներից մեկը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, առանց իրազեկելու 9 օր շարունակ հանրահավաքներ կազմակերպեց` ինչը օրենքի կոպիտ խախտում էր: Ապա տեղի ունեցան մարտի 1-ի դեպքերը, որոնք հաճախ լիարժեք չեն ներկայացվում, մինչդեռ կատարվածի մասին ամբողջական պատկերացումը միայն հնարավորություն կտա հասկանալ, թե ինչու ու ինչ պայմաններում փոփոխություններ կատարվեցին օրենքում, ու այսօր ինչ պետք է փոխվի:
Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ 9-օրյա ապօրինի հանրահավաքներից հետո ոստիկանությունը դիմել է հանրահավաքի կազմակերպիչներին, որ տեղեկություն կա հանրահավաքի վայրում զենք կուտակվելու մասին եւ ցանկանում է խուզարկության անցկացնել, որի հետեւանքով ոչ մեծ բախում է տեղի ունեցել, եւ ոստիկանությունը ազատել է հրապարակը: Այնուհետեւ իրադարձությունները ծավալվել են մեկ այլ վայրում, կատարվել են բռնություններ, այրվել են ավտոբուսներ, մեքենաներ, օգտագործվել մետաղե ձողեր, մոլոտովյան կոկտեյլներ ու նռնակներ, գրանցվել են վանդալիզմի դրսեւորումներ` խանութների թալան, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների որոշ մասի եւ ոստիկանների միջեւ: Ցավալի իրադարձությունների զոհ է դարձել 10 մարդ, կա 200 վիրավոր` հիմնականում ոստիկաններ եւ զինվորականներ:
ՀՀ նախագահի հրամանագրով Երեւանում հատուկ դրություն է մտցվել, եւ օրենքում կատարվել են փոփոխություններ` խնդիր ունենալով կանխել արյունահեղության կրկնության որեւէ փորձ: Օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ արդեն իսկ խորհրդարանում նշվել է, որ այն անպայման ուղարկվելու է փորձագիտական եզրակացության, ինչը եւ արվել է:
ԱԺ նախագահը նշեց, որ ստացված արձագանքում 4 կետի շուրջ քննարկումներ պիտի լինեն: Առաջինը` իրազեկման հետ կապված դրույթն է, ըստ որի` արգելքի դեպքում ոստիկանությունից եւ ազգային անվտանգության մարմիններից պետք է ստանալ եզրակացություն, թե ինչ արգելքներ կան: Փորձագետներն առաջարկում են, որ իրազեկում ներկայացնողն իրավունք ունենա դիմել դատարան եւ կարճ ժամանակում ստանալ դատարանի վճիռը: Հղում է կատարվում 13-րդ հոդվածի 3-րդ մասին: Այս առնչությամբ կարծիք կա, որ 13-3-ը տարածվում է ամբողջ օրենքի մեջ եղած արգելքների վրա, սակայն անհրաժեշտության դեպքում նույնը կարող է 9-րդ հոդվածում կրկնվել:
Երկրորդ հարցադրումը վերաբերում է իրազեկում ներկայացնելու ժամկետներին: Աժ նախագահն առաջարկեց այդ հարցի քննարկումը առկախել մինչեւ գտնվեն վերջնական լուծումներ, որից հետո հաշվել, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի եւ ամրագրել այդ ժամանակը: Երրորդ խնդիրը վերաբերում է ինքնաբուխ հանրահավաքներին: Կա մտավախություն, որ այդ մեխանիզմը կչարաշահվի. 10, 50 կամ 100 հոգով իբր ինքնաբուխ հանրահավաք կարող են սկսել, ապա այն դարձնել հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային հանրահավաք: Ուստի խնդիրը ոչ այնքան ինքնաբուխ հանրահավաքի փաստին է վերաբերում, այլ դրա շահարկման կանխմանը, որը հնարավորություն կտա անջատել բնական եւ արհեստական ինքնաբուխ հանրահավաքները: ԱԺ նախագահն առաջարկեց քննարկումների արդյունքում գտնել ճիշտ ձեւակերպում կամ թողնել կատարված փոփոխությունը:
Առաջարկվեց անդրադառնալ նաեւ 9-րդ հոդվածի 6-րդ կետին, որ փորձագետներն ընդհանրապես առաջարկում են հանել օրենքից: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Ֆինոլա Ֆլանագանը, շնորհակալություն հայտնելով քննարկումների հնարավորության համար, կարեւորեց դրանց անհրաժեշտությունը եւ Աժ նախագահի ներկայացրած պարզաբանումները, որ հնարավորություն կտան առավել ճշգրիտ լուծումներ գտնել:
Փոխադարձ համաձայնությամբ` օրենքի շուրջ քննարկումները Ազգային ժողովում կշարունակվեն եւ լուծումները գտնելուց հետո դրանց վերաբերյալ հուշագրի նախագիծ կպատրաստվի, ապա դրա հիման վրա օրենքը կուղարկվի ԵԽ Վենետիկի հանձնաժողովին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, իսկ արձագանքը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում ու կընդունվեն կատարված փոփոխությունները:
ՄՈՍԿՎԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
1Երեւան (Երկիր) - Մոսկվայի ներքաղաքային Յակիմանկա համայնքային կազմավորման Համայնքային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը Համայնքային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում միաձայն վերընտրվել է ժողովի ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 14-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 14-ին հրամանագիր է ստորագրել Էդվարդ Նալբանդյանին Ֆրանսիայի Հանրապետությունում, համատեղության կարգով` Սուրբ Աթոռում, Իսրայելի Պետությունում եւ Անդորրայի ...ՕԴԵՍԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Օդեսայում մայիսին կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Կոստանտին ...ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՐՇԱՎԱԽՄԲԻ ՂԵԿՎԱՐԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԿԳՏՆՎԵՆ ԻՐԵՆՑ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՐԴԻԿ
Երեւան (Երկիր) - Ստեփանակերտի երիտասարդության պալատում ցուցադրվել է «Տիգրանակերտի հայոց ոդիսականը» ֆիլմը, որը ներկայացնում է Տիգրանակերտի պեղումների առաջին տարվա աշխատանքները: «ԱՄՆ-ի մի շարք թերթեր ...ՌԱՅԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 27-ին Ռայդի քաղաքային ժողովը Ավստրալիայի հայ համայնքի հետ կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ռայդի քաղաքային ժողովը կկազմակերպի հիշատակման արարողություն, որը տեղի կունենա ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՆԱԿԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Նախագահն ...ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին ...ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԱՆԹԻԼԻԱՍ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 14-ին Անթիլիասի Մայրավանք ժամանեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Սեմ Քոբիան (Ժնեւից) եւ խորհրդի նախագահներից մեկը` Սորիթվան Նաբաբան (Ինդոնեզիայից): Մայրավանքում ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԾՏՀ ԽՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 31-ՐԴ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 16-ին Ազգային ժողովում աշխատանքները կսկսի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 31-րդ նիստը: Բացման խոսքով ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ» ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ռեժիսոր Կառլա Կարապետյանի «Ճչացողները» հայտնի ֆիլմը անվճար կցուցադրվի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի James Bridges թատրոնում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Ցուցադրությունից անմիջապես ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Ֆինոլա Ֆլանագանի, Սիմոնա Գրանատա-Մենգինի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ Դենիս Պետիտիի ու Նիլ Ջարմանիի ...ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀՀ ԱԺ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՒ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Փախստականների դանիական խորհրդի աջակցությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը մշակել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերջերս ...ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է WWW.MARAGHA.NK.AM ԿԱՅՔԷՋԸ
Երեւան (Երկիր) - «Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ եւ ԼՂՀ պետական աջակցությամբ` համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, որը պատմում է 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղի հայ բնակչության ...2007-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ 3925 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Այս ցուցանիշը 2006թ.-ի համեմատ աճել է մոտ 10%-ով, հիմնականում` իրաքյան դեպքերի հետ կապված: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ապրիլի 15-ի ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ...ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԻՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - Արգամ Այվազյանն այսօր միակ հետազոտողն է, որի կատարած հսկայածավալ աշխատանքի շնորհիվ Նախիջեւանի պատմամշակութային ժառանգությունը պատշաճ մակարդակով ներկայացվել է հայագիտության բնագավառում: ...
ՀՀ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՁԳՏԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ՏԳԵՏ ՈՒ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ»
2007-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ 3925 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

