
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 10-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ, որոնց ուղղված խոսքում նախարարն ասել է. «Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում եւ ավելին: Տեխնիկական անձնակազմին, որ մեր աշխատանքն այստեղ ու արտերկրում հնարավոր է դարձրել: Մեր դեսպաններին, որոնք տքնաջանորեն են աշխատել, հակառակ բոլոր դժվարությունների, որպեսզի առավելագույնս պաշտպանեն ու առաջ մղեն մեր շահերը:
Մենք բոլորս կարող ենք հպարտանալ մեր գործով, եւ մենք բոլորս կարող ենք բավարարվածության զգացում ունենալ, որ մեր քաղաքացիական պարտքն ենք կատարում: Մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք. դուք` ծնունդով, իսկ ես` սեփական ընտրությամբ: Ինձ համար Հայաստանի անկախությունից հետո իրերս հավաքելն ու Հայաստան վերադառնալն ամենաինքնաբուխ որոշումն է եղել, անգամ որոշում չի եղել, այլ ակնհայտ տարբերակ: Գալով` ես այժմ չեմ պատրաստվում հեռանալ:
Ես այստեղ եմ եղել գրեթե ամենասկզբից` աշխատելով ձեզ հետ համարյա ոչնչից մի բան ստեղծել, ստեղծել մի նոր հաստատություն ու մի նոր տեսակի հաստատություն: Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնակալության սկզբից: Ես փոխարտգործնախարար ու նախարարի առաջին տեղակալ եմ եղել նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք: Այլ խոսքերով` ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին ու իմ երկրին: Դա այն է, ինչ մենք անկախությունից ի վեր միասին ենք արել. մենք ծառայել ենք պետությանը` Հայաստանի Հանրապետությանը: Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ մենք միասին կատարել ենք:
Այս տասը տարիների ընթացքում, կարծում եմ, մեր աշխատանքի բնույթն էապես փոխվել է: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը փոխվել ու առաջընթաց է ապրել` իր հետ բերելով շատ օբյեկտիվ հանգամանքների փոփոխություն. մենք չենք սպասում 2, 3, երբեմն` 5 ամիս վարձատրություն ստանալու համար: Մենք թուղթ ունենք պայմանագրեր, կոնվենցիաներ ու փաստաթղթեր տպելու համար: Մենք այլեւս պատանդ չենք դեպի Հայաստան ու երկրից դուրս անկանոն թռիչքների:
Այլ տարբերություններ եւս կան: Դիվանագետներն ու ամբողջ անձնակազմը ընդունվում են միայն իրենց արժանիքների հիման վրա, եւ ոչ թե որեւէ այլ պատճառով: Դիվանագետները նշանակումներ են ստանում արտերկրում միայն իրենց մասնագիտական հանգամանքների հիման վրա, եւ ոչ թե որեւէ այլ պատճառով: Այս նախարարությունն այսօր վայելում է ամենամաքուր, ամենամասնագիտական կարողություններ ունեցող, ամենականոնակարգված եւ չկաշառված հաստատության համբավը: Եվ սա հպարտանալու փոքր առիթ չէ:
Այս նախարարությունն այն տեղն է, ուր մարդկանց արժանապատվորեն են վերաբերվում, հարգանքով ու հանդուրժողականությամբ: Ես հպարտանում եմ դրանով եւ հավատում եմ, որ այս ավանդույթի սկիզբը դնելուց հետո դժվար կլինի այն չպահպանել: Հակառակը, այն վարակիչ է դառնում: Ես հավատացած եմ, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար մենք պետք է սկսենք եւ սկսել ենք թափանցիկ, հաշվետու նախարարության կայացումից եւ միմյանց արժանապատվորեն վերաբերվելուց:
Աշխարհը նույնպես փոխվել է այս 10 տարիների ընթացքում: Ռուսաստանը վերընթաց է ապրում միջազգային ասպարեզում: Եվրոպան շատ ավելի մոտ է, քան նախկինում էր: ԱՄՆ-ը ավելի հետեւողական է ժողովրդական գործընկերներ ունենալու հարցում: Ադրբեջանը նավթն է դիտարկում որպես իր բոլոր խնդիրների լուծման բանալի: Թուրքիան ապրում է թե’ անցյալում, թե’ ապագայում: Վրաստանը փորձում է քայլել զոհի եւ հանդգնության եզրով: Իրանը հայտնվել է աշխարհի ընկալման ու սեփական տեսլականի արանքում:
Իսկ Հայաստա՞նը: Հայաստանը ցույց տվեց, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը միմյանց չեն փոխարինում, այլ միասնաբար գործում են` ապահովագրելու երկրի ապագան: Հայաստանն ապացուցել է, որ տնտեսական աճը հնարավոր է անգամ բնական պաշարների ու բաց տրանսպորտային միջանցքների բացակայության պայմաններում: Հայաստանը կենդանի վկայությունն է այն բանի, որ կարելի է լինել միջազգային հանրության հարգանք վայելող անդամ եւ, միեւնույն ժամանակ, համաշխարհային հոսանքին հակառակ գնալ` երաշխավորելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անվտանգությունը: Հայաստանը դարձել է վստահելի եւ, ես կարող եմ ասել նաեւ, լիարժեք գործընկեր միջազգային կազմակերպություններում բարեփոխումներով, ներքին ընկալման ու գործողություններին վերաբերող իր լի օրակարգով: Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել աշխարհի բոլոր խոշոր բեւեռների հետ` Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի ու Լատինական Ամերիկայի:
Բայց իմ թվարկած հաջողություններից յուրաքանչյուրը իր հետ փորձությունների նոր շարք է բերել ու նոր խնդիրներ: Եվ դա է մեր գործը` յուրաքանչյուր հնարավորությունն առավելագույնս օգտագործել եւ նվազագույնի հասցնել բոլոր սպառնալիքները:
Այսօր մենք մեր գործը վերջին մի քանի ամիսներին փոփոխված միջավայրում պետք է կատարենք: Երբ մենք թույլ տվեցինք ընտրական ու հետընտրական շրջանի լարվածությանն ու զգացմունքներին իշխել, դրանք ցույց տվեցին, որ մենք երբեմն երեւակայում ենք, որ հեղափոխությունը կարող է բարեփոխումներին այլընտրանք լինել, որ վրեժխնդրությունը կարող է հաշտությանը գերադասվել: Մեզանից` այս շենքում գտնվողներից, լավ որեւէ մեկը չգիտի, որ դա սխալ է: Մեզանից լավ որեւէ մեկը չգիտի, որ մեր ներքին զորությունը, անքակտելիությունը, կայունությունը, բարոյականությունն ու հաստատակամությունը մեր ամենալավ, իրականում միակ հայտաթուղթն են միջազգային ասպարեզում:
Եվ քանի որ, իրոք, սրանք են մեր միջոցները, մենք այսօր փաստացիորեն դեֆիցիտով ենք աշխատում: Այն կապիտալը, որ մենք կուտակել էինք միջազգայնորեն, ցաքուցրիվ եղավ: Սա նշանակում է, որ իմ հաջորդը, ձեզանից յուրաքանչյուրը եւ մենք բոլորս, որ ապրում ենք Հայաստանում, ավելի ջանասիրաբար պիտի աշխատենք վերագտնելու մեր հարգանքը եւ վստահությունը ինքներս մեր ու մեր ապագայի հանդեպ:
Ես կշարունակեմ աշխատել ձեզ հետ: Ես միտք չունեմ իմ հանրային գործունեությանը վերջ դնելու, սակայն նոր փուլ է սկսվում: Մտադիր եմ աշխատել երկրի ներսում` օգնելու հաջորդ նախարարին հաջողության հասնելու միջազգայնորեն:
Մարտի 1-ին հաջորդած շաբաթներն իմ ամբողջ կարիերայի ամենադժվարին օրերն էին: Մի կողմից` ես վարչակարգի մաս եմ կազմում, որը, անկախ ամենից, պատասխանատու է այս երկրում կատարվող ամեն ինչի համար: Մյուս կողմից` ընդդիմության ընտրարշավի սկզբից ես առարկել եմ, հրապարակայնորեն ու մասնավոր զրույցներում, իրենց տակտիկային, մեթոդներին ու նպատակներին:
Ես կուրորեն հետեւելու սովորություն չունեմ, բայց եւ ծայրահեղ ընդդիմություն էլ չեմ կարող լինել: Ես հավատում եմ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Վստահ եմ, որ այս 10 տարիներին ես դա արել եմ` երբեմն հեռուստախցիկի առջեւ, ինչպես նաեւ կուլիսներում:
Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի:
Այն պարզապես կփոխվի: Ես նոր պատասխանատվություն կստանձնեմ, որը հիմնականում միտված կլինի շահագրգիռ, ներառուն քաղաքական ատյանի ձեւավորմանը, որը կաշխատի հանրության ու գործող քաղաքական ուժերի հետ մեր հասարակության բաժանումները վերացնելու, ուղիներ փնտրելու մեր տարբերությունների միջեւ մերձեցման եզրեր գտնելու, այլ ոչ թե դրանք արհամարհելու: Ես կգործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ստեղծել այլ զարգացած երկրների փորձը կրկնող մեխանիզմներ ու առաջարկել լուրջ, համոզիչ քաղաքական այլընտրանքներ, որոնք ապակառուցողական, ծայրահեղ ու ինքնանպատակ չեն: Ամենից շատ եւ ամենից ավելի ես կաշխատեմ զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն մեր հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը եւ մեզանում ամենավատին հավատալու պատրաստականությունը, որ մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, եւ հավատալ նրան, ինչ ասում են:
Գործը, որ դուք եւ ես կանենք, կփոխլրացնեն միմյանց: Ես այս ընտանիքի անդամ եմ ինձ զգում: Եվ դա չի փոխվելու: Ես կուզենայի, որ դա այդպես էլ մնար, թեեւ գիտեմ, որ դժվար է լինելու այս շենքի կողքով կամ ընդհանրապես Հանրապետության հրապարակով անցնել»:
ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ԳՏՆՎՈՒՄ 86 ԱՆՁ
Երեւան (Երկիր) - Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...ԵՊՀ-Ն ԵՒ «ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿ»-Ը ԿՆՔԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - Երեւանի պետական համալսարանի եւ կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաների մտավոր սեփականության արտադրող «Վիրաժ Լոջիկ» կորպորացիայի (ԱՄՆ) միջեւ ապրիլի 7-ին ստորագրվել է համագործակցության ...ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՌԴ Գերագույն դատարանը արգելել է «Նուրջուլար» միջազգային կրոնա-ազգայնամոլական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Դատարանը «Նուրջուլար»-ի գործունեության մեջ տեսել է ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1Երեւան (Երկիր) - Ապրիլի 10-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության աշխատակիցների հետ, որոնց ուղղված խոսքում նախարարն ասել է. «Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ ...ԱԳՆ-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԲԱՑ ԵՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
1Երեւան (Երկիր) - «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով (հարցումը մասնակցել է 105 լրագրող Երեւանից եւ մարզերից) արտաքին գործերի նախարարությունը, ...ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՓՈՒԼԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ
Երեւան (Երկիր) - Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ներկայումս միասնական քննություններին պատրաստվելու գործընթացը դիմում-հայտերի ճշգրտման, փոփոխման եւ հաստատման փուլում է: Աշակերտները հնարավորություն ունեն ...ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԿՕԾՎԵՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐ ԶԱՆԳԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 12-ին` ժ. 12:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կօծի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 2 նոր զանգերը: 1917թ.-ից ի վեր Հայաստանում ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորել եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը: ...ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ԱՅԱԹՈԼԼԱՀ ԽԱԹԱՄԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին Բարսելոնայում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ այաթոլլահ Մոհամադ Խաթամին: Առանձին հանդիպումից հետո նրանց են ...ՀԱՇԻՄ ՏԱՉԻ. «ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ Է ԵՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւան (Երկիր) - Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին թուրքական «Ենի Շաֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախքան Կոսովոյի անկախության հռչակումը եւ դրանից հետո ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
Երեւան (Երկիր) - Քաղաքական կոալիցիային մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքով` նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարող է ղեկավարել եւ հասնել հաջողության շնորհիվ իր պրոֆեսիոնալիզմի։ ...ԸՍՏ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ` ՄԵԶ ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Երեւան (Երկիր) - Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի խոսքերով` խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը մտել են կոալիցիա հստակ գիտակցումով, որ մեր երկրին կայունություն եւ զարգացում է պետք: Դաշնակցությունը ...
ԸՍՏ ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄԻ` ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ»
ԹՈՄԱՍ ՀԱՄԵՐԲԵՐԳԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

