
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը, որի ընթացքում ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետի խոսքը բերվում է ստորեւ:
Հայաստանի Հանրապետության նախագահ, մեծարգո տիար Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, հարգարժան տիար Տիգրան Թորոսյան, մեծարգո նախագահ, տիար Ռոբերտ Քոչարյան, բարձրաշնորհ եւ գերաշնորհ հոգեւոր հայրեր, պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, սիրելի հյուրեր եւ ներկաներ.
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի երդման արարողության առիթով ողջունում ենք Ձեզ եւ բերում Աստվածակառույց մեր նվիրական սրբօրրանի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը` սաղմոսերգուի աղոթքը Մեր շուրթերին. «Թող ողորմությունդ, Տեր, լինի մեզ վրա, ինչպես որ մեր հույսը դրեցինք Քեզ վրա» (Սղմ. 32 : 22):
Աստծուց օրհնված կյանքի ճանապարհներին ազգս հայոց բազում շնորհներ է գտել: Բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո Աստված փրկության շնորհի ժառանգորդ է դարձրել մեր ժողովրդին, պարգեւել ստեղծագործ կյանքի զորություն, ինքնության ոգի, հայրենյաց ժառանգությունը շեն ու կանգուն պահելու փառքեր, դուրս է բերել մեզ նեղություններից, աղետներից, առաջնորդել ազատության, խաղաղության, արդարության ընթացքներով եւ արժանի է դարձրել դիմավորելու առավոտը հայրենի անկախ պետականության: Այսօր մեր ժողովուրդը Հայրենիքի նոր կյանքն է կառուցում` հույսով բարօր ու բարգավաճող տեսնել իր երկիրը` զարգացող գիտությամբ ու մշակույթով, պայծառ` հայրենյաց հավատով ու սրբություններով: Արդարեւ, մեր ժողովրդի կյանքի մեջ ճշմարտված է մարգարեի կանխասացությունը. «Նայեցեք հին ազգերին եւ տեսեք` ո՞վ հավատաց Տիրոջը եւ ամոթով մնաց» (Սիրաք 2 : 11):
Հանրապետության նախագահի երդման արարողության այս հանդիսավոր օրը առիթն ունենք անդրադառնալու, որ Դուք, մեծարգո պրն Սարգսյան, արժանավոր բազմաթիվ զավակների հետ մեր ժողովրդի գնահատելի Ձեր վաստակն եք բերել Արցախի ազատագրության եւ Հայաստանի պետականության կայացման ու զորացման գործում: Անկախ պետականության տարիներին վերափոխումների եւ վերակառուցումների մեծ ուղի է անցել մեր Հայրենիքը: Ուրախությամբ են լցվել մեր հոգիները ձեռքբերումների եւ հաղթանակների համար, որոնք պիտի հավելենք ու բազմապատկենք: Առավել բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի, իրավական հասարակության կառուցումը մեր ժողովրդի արդար սպասումն է եւ շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը:
Մեր ժողովուրդը դեռեւս ապրում է անհանգստությունը` կապված հետընտրական զարգացումների հետ: Նախորդ ամիսների իրադարձությունները էապես մեծացնում են ինչպես Ձեր, այնպես եւ ամենքիս պատասխանատվությունը` առավելագույն ջանքեր ներդնել` մեր ժողովրդի զավակների սրտերում զորացնելու սիրո, եղբայրության ու համերաշխության ոգին եւ մերժելու անհանդուրժողությունը: Մեր երկրի համար վճռորոշ ժամանակում եք ստանձնում Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը` նոր հանձնառությամբ շարունակելու Ձեր ծառայությունը մեր Հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Պետական բարձր պաշտոններում Ձեր փորձառությունը, մեր երկիրը զորացնելու նվիրումի Ձեր ոգին, Ձեր ծրագրերը, նախանշած ուղիներն ու պահանջները, վստահություն են ներշնչում, որ Ձեր գլխավորությամբ առաջիկա տարիներին հետեւողական քայլերով պիտի հաղթահարվեն նաեւ այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որ խանգարում են մեր կյանքի առաջընթացին, եւ մեր երկիրը ավելի պիտի ամրապնդվի խաղաղության, արդարության եւ իրավունքի ուղիներում` մեր ազատ կյանքը ավելի զորացնելու ձգտումով:
Աստվածօրհնյալ այդ ճանապարհներին մեր Սուրբ Եկեղեցին աջակից է Ձեզ եւ զորավիգ հայրենի պետությանը, ինչպես որ եղել է դարեր ի վեր: Իր միասնությամբ մեր ժողովուրդը ձեռք է բերել հաղթանակներ եւ այսօր էլ` միասնաբար, պիտի կերտենք բարօր կյանքը մեր Հայրենիքի: Մեր կյանքից ներս տեղ չպիտի գտնեն մեր ժողովրդի միասնականությունը վտանգող իրավիճակներ: Միաբանությամբ կարող պիտի լինենք օրհնյալ կյանքով հարատեւել, կենսունակ պահել հայ Սփյուռքը եւ աշխարհասփյուռ մեր կյանքը զորություն դարձնել Հայրենիքին:
Միաբանությամբ կարող պիտի լինենք բարի ավարտի առաջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի խաղաղ կարգավորումը, հաղթանակած տեսնել մեր արդար դատը, Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Իմաստունի կողմից հնուց ասված ճշմարիտ խոսք է` «Միաբանությամբ փոքրերը մեծանում են, անմիաբանությամբ` մեծերը փոքրանում»:
Այսօր, մեծարգո պրն Քոչարյան, երբ ավարտում եք Հայաստանի Հանրապետության նախագահի Ձեր պաշտոնավարությունը, սրտաբուխ աղոթքով հայցում ենք Բարձրյալի օրհնությունը Ձեր կյանքին եւ հաջողություններ մաղթում Ձեր հետագա գործունեությանը: Տնտեսության զորացմանը եւ հասարակական կյանքի վերակառուցումներին ուղղված ընթացքները, էական տեղաշարժերը, որ նախաձեռնվեցին եւ իրականացվեցին Ձեր նախագահության շրջանում, նոր զարգացումներով առավել արմատական բարեփոխումների պիտի առաջնորդեն մեր երկիրը:
Մեր աղոթքն է առ Աստված, որ ապահովության եւ խաղաղության մեջ պահի մեր Հայրենիքը, բարեզարդ, շեն ու ծաղկուն` մեր ժողովրդի ստեղծագործ աշխատանքով:
Բարձրյալի օրհնությունն ու շնորհները եւ հանապազ առաջնորդությունն ենք հայցում Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ տիար Սերժ Սարգսյան, պատասխանատու Ձեր առաքելության մեջ: Թող Աստված նոր եռանդ, ուժ եւ կորով պարգեւի Ձեզ եւ օրհնի Ձեր եւ համայն մեր ժողովրդի ջանքերը, որպեսզի Ձեր նախագահության շրջանը մեր պատմության տարեգրության մեջ արձանագրվի որպես Հայաստանի եւ հայ կյանքի կայունության, առաջընթաց զարգացումների ու վերելքի շրջան:
«Քաջալերվեցեք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, եւ ձեր սրտերը թող զորանան» (Սղմ. 30:25) սաղմոսերգուի այս պատգամին ունկնդիր` սիրելիներ, հրավիրում ենք ձեզ հոտնկայս միասնաբար աղոթել.
«Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո։ Եկեսցէ արքայութիւն Քո. եղիցին կամք Քո` որպէս յերկինս եւ յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ։ Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք, յաւիտեանս. ամէն»։
«Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա, պահպանեա զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս, զընտրեալ Նախագահն սորա եւ զպատգամաւորս, զնախարարս եւ զամենայն իշխանաւորս հայրենի երկրին մերոյ եւ շնորհեա սոցա զկատարեալ իմաստութիւն` վասն առաջնորդելոյ ժողովրդեանն հայոց ի բարիս եւ ի խաղաղութիւն։ Այլեւ օրհնեա եւ զօրացո, Տէր, զԵկեղեցիս Հայաստատեայց, զորդիս հայկազեանցն զարմից ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս` գնալ ի ճանապարհն սիրոյ եւ միաբանութեան, արդարութեան եւ Աստուածպաշտութեան ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական Խաչի Քո։ Փրկեա, Տէր, յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»։
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների վարչության պետ, դեսպան Ահմադ Աբդուլահ ալ Մուսալիին, որը ...ՄԵՂՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՆՉԵՒ 16 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 2-ին Բեյրութում մեկնարկած Լիբանանի շախմատի 2008 թվականի առաջնությանը մասնակցել է Հայ մարզասիրաց ընդհանուր միությունը` 18 ներկայացուցիչներով: Ինչպես հաղորդում է «Ազդակը», հատկապես ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին «Կոսովոյից հետո. չճանաչված պետությունների համագործակցությունը ճանաչման ճանապարհին» ...ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ֆրանսիական հեղինակավոր «Միջազգային իրողություններ եւ հարաբերություններ» կազմակերպության ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԼԵՀ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն, որը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով մասնակցում է «21-ի հեռանկարներ» ...«ԵՐԵՒԱՆ-ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ» ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ
Երեւան (Երկիր) - «Հույս ունեմ, որ ապրիլի 8-13-ը Երեւանում անցկացվող «Երեւան-գունազարդ երկինք-2008» օդագնացության միջազգային փառատոնը կդառնա ավանդական»,- ապրիլի 8-ին փառատոնի բացմանը նվիրված ասուլիսում ...ՀԱՅ ՕԴԱԳՆԱՑՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ
Երեւան (Երկիր) - Հայ օդագնացների` Հակոբ Կարապետյան-Կարեն Բերբերյան անձնակազմը առաջին անգամ կներկայացնի Հայաստանը ջերմային աերոստատներով օդագնացության միջազգային մրցույթին: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», ...ՀՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿԲ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին կայացած ՀՀԿ խորհուրդի նիստը հավանություն է տվել ՀՀ վարչապետի պաշտոնում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Այս մասին «Նոյյան տապան»-ին հայտնեցին կուսակցության ...«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԲԻԼԱՅՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ
Երեւան (Երկիր) - «ԱրմենՏել»-ն այսուհետ հանդես կգա «Բիլայն» ապրանքանիշով: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», տեղեկացրել է «ԱրմենՏել»-ի սեփականատեր` ռուսաստանյան «Վիմպելկոմ» ընկերության տնօրինությունը: Նշվել ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԵՐԳ Է ՁԱՅՆԱԳՐԵԼ ՌԵՊ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Ֆրանսահայ հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը համատեղ երգ է ձայնագրել ռեպ կատարող Քերի Ջեյմսի հետ, որը, վերջինիս բնորոշմամբ, կդառնա ռեպ մշակույթի` որպես անկախ երաժշտական ուղղության մանիֆեստը: ...ԸՍՏ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ` ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԶԵՆՔ Է ԳՆԵԼ
Երեւան (Երկիր) - Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը միլիարդավոր դոլարների զենք է գնել, եւ խոստացել մինչեւ հաղթանակ մարտնչել ազատության եւ երկրի միասնության համար: «Վերջին տարիներին ...«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ պետբյուջեով հատկացված 7 մլն դրամով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես` վերանորոգվում են ամրոցի միջանցքը, սանհանգույցները, ...ՉԵԽԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկային, որը Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու ...ՀՀ ԿԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Երեւան (Երկիր) - ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ, ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով գտնվում էր Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ ունեցավ ...ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Երեւան (Երկիր) - Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը կաշառակերության դեմ պայքարը համարում է իր առաջնահերթ խնդիրներից մեկը: Ինչպես, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԳՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Շվեյցարիայի ԱԳՆ պետական քարտուղար Միքայել Աբյուլի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՊԱՀԵԼՈՒ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու ...ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը, որի ընթացքում հնչած նրա խոսքն ամբողջությամբ բերվում է ստորեւ: Հարգելի' նախագահ Քոչարյան, ...ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ՕԴ ԿՐԱԿԱԾ ԹՈՒՐՔԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ
Երեւան (Երկիր) - Դատարանում ավարտվել է Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում օդ կրակած թուրքի` Վոլքան Քարովայի եւ նրա ընկերոջ` Յըլմազ Ջան Օզալփի դատավարությունը: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԱՆԹԻԼԻԱՍԻ ՏՊԱՐԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ` «ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՍՔԱՆՉԻՆ» ԳԻՐՔԸ
Երեւան (Երկիր) - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող «Գեւորգ Մելիտինեցի» գրական մրցանակի հրատարակությամբ Անթիլիասի տպարանում լույս է տեսել «Օրհներգություն Մեծասքանչին» գիրքը: Հայոց ...ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար, գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ...ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԵՐ
Երեւան (Երկիր) - Վիսկոնսինի համալսարանը լույս է ընծայել «Ցեղասպանության թատրոնը. Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում եւ Հայաստանում զանգվածային սպանդի մասին չորս թատերգություն» վերնագրով 232 էջանոց գիրքը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո մեկնել է ՀՀ նախագահի նստավայր: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Երեւան (Երկիր) - Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը` նախագահ Սերժ Սարգսյանն ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը, որի ընթացքում ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ` ԹԵՀՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ երկխոսության երրորդ համագումարը: Տարիներ առաջ սկսված երկխոսության առաջին ...
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ԸՍՏ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ` ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆ ՄՂԵԼ ԱԶԳԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԲԴՈՒԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ««ԸՆԴԴԵՄ»-Ը ԿԱՐՈՂ Է ՔԱՆԴԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ` ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
ԹՈՄԱՍ ՀԱՄԵՐԲԵՐԳԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

