
ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ ՆԱԵՒ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու` Վրաստանի ձգտումը կարող է դրական անդրադառնալ ջավախահայության խնդիրների լուծման վրա: Այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ապրիլի 8-ի ասուլիսում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Նրա խոսքերով` Վրաստանին ՆԱՏՕ-ի առաջադրած պայմանները ենթադրում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: Հետեւաբար, ինչպես հույս հայտնեց Ս.Մինասյանը, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու` Վրաստանի ձգտումը հիմք կհանդիսանա Ջավախքի հայերի, առաջին հերթին` լեզվական խնդիրների վերացման համար:
Հիշեցնելով, որ Վրաստանի իշխանությունները բոլոր պետական աշխատողներին պարտադրում են տիրապետել վրացերենին, նա նշեց. «Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ մի տարածաշրջանում, որտեղ ազգային փոքրամասնությունը կազմում է 15-20%, այդ ժողովրդի լեզվին շնորհում են տարածաշրջանային լեզվի կարգավիճակ»: Նույն օրենքը, քաղաքագետի համոզմամբ, պետք է գործի նաեւ Ջավախքում, որտեղ հայերը կազմում են բնակչության ընդհանուր թվի մոտ 95%-ը:
Ինչպես հավելեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ջավախահայությունը վերջերս ստորագրահավաք է անցկացրել մայրենի լեզվին տարածաշրջանայինի կարգավիճակ տալու պահանջով: Հակառակ դրան, ըստ պատգամավորի, Վրաստանի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս երկիրն ունիտար պետություն դարձնելու մասին հայտարարություններով: Շ.Թորոսյանը հայտնեց, որ Ջավախքում հայկական դպրոցների տնօրեններին ազատում են զբաղեցրած պաշտոնից միայն այն պատճառով, որ նրանք չեն տիրապետում վրացերենին: Նրա համոզմամբ` վրացական իշխանությունները պետք է գոնե 10-15 տարի ժամանակ տան մարդկանց, որպեսզի նրանք աստիճանաբար վրացերեն սովորեն եւ հիմնարկներում անցումը հայերենից վրացերենին սահուն կերպով կատարվի:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ-ում այցով գտնվող ՌԴ առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան եւ ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանը ապրիլի 7-ին այցելեցին Երեւանի «Մոսկվայի տուն»: Հյուրերը դիտեցին այնտեղ բացված «Ես եւ իմ ընտանիքը ...ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի' կանայք, շնորհավորում եմ ձեզ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԵՒ ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ին կայանալիք պաշտոնակալության արարողությանը ԱՄՆ կառավարության կողմից կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եւ Հայաստանում ...ՀԱԱԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարարի հրամանով` ս.թ. մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդեռլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 7-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ...ՀՀ ԿԲ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՄՀ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ 77 ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ 73-ԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկի աշխատանքի թափանցիկությունը լիովին համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) սահմանած 77 չափորոշիչներից 73-ին, ինչը հաստատվել է ԱՄՀ-ի համապատասխան եզրակացություններով: ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2007 թվականին պատրաստված եւ հրատարակված` բարձր դասարանների համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում է ոչ թե Աղրը ...ՄՅՈՒՆԽԵՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԿՈՍ»-Ի ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ
Երեւան (Երկիր) - Շիշլիի թաղային խորհրդի նախագահ Մուստաֆա Սարըգյուլի հրավերով Ստամբուլում գտնվող Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն այցելել է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատուն: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ` «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված խորհրդարանական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՐԿՐԻ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը (ԺՀԿ) հանդես է եկել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ հայցադիմում ներկայացնելու նախաձեռնությամբ: Ինչպես, ըստ «Նոյյան ...ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՄ ՆԱԽՆԻՆԵՐԻՍ ՀՈՂՈՒՄ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 7-ին Երեւան ժամանած լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերցկին լրագրողներին հայտնեց, որ իր այս առաջին այցը Հայաստան համարում է «վերադարձ դեպի տուն», քանի որ իր տատը եղել է Սպահանից ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՈՒՄ 4 ԷՋ ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Զանգվածային բռնությունների մասին էլեկտրոնային հանրագիտարանում, որում արծարծվում են 19-րդ դարի ընթացքում եւ դրանից հետո բոլոր մայրցամաքներում մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները, ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԳՑՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Օլիմպիական կրակը «տեխնիկական պատճառներով» Փարիզում փոխանցումավազքի ժամանակ հանգցվել է: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: ...ՀՀ ԱԺ-Ն ՄԵԿ ՕՐՈՒՄ ՍՊԱՌԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 7-ին քննարկեց 2,5 տասնյակ օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ` 1 օրում սպառելով հերթական քառօրյա նիստերի օրակարգային հարցերի գրեթե կեսը: Նման բարձր տեմպը հիմնականում ...ՌՈԴ ԱՅԼԵՆԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԻ ՇԵՆՔԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Ռոդ Այլենդի քաղաքային խորհուրդը մերժել է ՀՅԴ Ռոդ Այլենդի Հայ Դատի գրասենյակի` քաղաքային դահլիճի շենքի վրա հայկական դրոշը ծածանելու վերաբերյալ խնդրանքը: Պատճառը քաղաքային խորհրդի կողմից ...ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 31-ին Նյու Ջերսիի «Դրո» կոմիտեի կողմից կկազմակերպվի Հայաստանի առաջին հանրապետության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Բոստոնի «Սայաթ-Նովա» ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ «ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 7-ին Երեւանում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումը, որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ` ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Առաջիկա շաբաթվա ընթացքում Անթիլիասի Մայրավանքում տեղի կունենա միջեկեղեցական միջազգային համագումար` նվիրված գաղթի հարցին: Համագումարին կմասնակցեն ավելի քան 100 ներկայացուցիչներ ամբողջ ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
Երեւան (Երկիր) - Առաջիկա օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բարսելոնայում (Իսպանիա) կմասնակցի միջկրոնական միջազգային համագումարի: Վեհափառ հայրապետին կընկերակցեն գերպ. տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճյանը (կաթողիկոսության ...ՀՀ-ՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչին, որ Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը ...ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍԻ 1-Ը ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Երեւան (Երկիր) - Հայաստանի բջջային կապի շուկա երրորդ օպերատորի հնարավոր մուտքի առնչությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ապրիլի 8-ին լրագրողներին հայտնեց, ...ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵՑ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
Երեւան (Երկիր) - Հասարակական, քաղաքական գործունեության, մարդասիրական սկզբունքների պահպանման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար ապրիլի 8-ին ՀՀ հանրային ծառայությունները ...ՀՀ ԱԺ-Ն ԱՊՐԻԼԻ 8-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ 25 ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 8-ի առավոտյան նիստում ընդունեց նախօրեին քննարկված բոլոր 25 օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին ...ԱԺ-ՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ստորագրությամբ, տեղեկացնում ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ՔԱՅԼԵՐԻ ԴԻՄԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Ադրբեջանը` ԵԱՀԿ շրջանակներից բանակցությունները դուրս բերելու իր ձգտմամբ, «բոլոր սահմաններն անցել է»: Այդ մասին ապրիլի 8-ի մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական ...ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ ՆԱԵՒ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու` Վրաստանի ձգտումը կարող է դրական անդրադառնալ ջավախահայության խնդիրների լուծման վրա: Այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ...ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼԵՀԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
Երեւան (Երկիր) - Լեհաստանի «Օբորնիկի Շլեոնսկ» հրատարակչությունը 2006թ. լույս է ընծայել երաժշտագետ Բոժենա Մուշկալսկայի 400 էջանոց «Անցյալի ձայներ» լեհերեն ժողովածուն, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Ժողովածուն ...ԹՈՒՐՔ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՏԵՍԱՖԻԼՄՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երեւան (Երկիր) - Թուրք կանանց խնդիրների մասին պատմող տեսաֆիլմում ներկայացվել է մի լուսանկար, որում պատկերված են Հայոց ցեղասպանության տարիներին բռնագաղթի ենթարկված հայեր: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ...ԸՍՏ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ` ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ԹԵ ԿՆԵՍԵՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱ
Երեւան (Երկիր) - «Բոլոր այն իսրայելցի պաշտոնյաները, ում հետ մենք հանդիպել ենք, այդ թվում` Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, մեզ վստահեցրել են, որ Կնեսետում (Իսրայելի խորհրդարան) Հայոց ցեղասպանության հարցի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրի ՔՕ 301-րդ հոդվածի փոփոխությունների նախագիծը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, փոփոխություններից մեկով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ուղերձով հանդես է եկել Հանրային հեռուստատեսությամբ: Նախագահի ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Հարգելի' հայրենակիցներ Այսօր ես վերջին անգամ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է «ՎԻԿԻՊԵԴԻԱ»-Ի ԴԵՄ
Երեւան (Երկիր) - «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի թուրքական կազմակերպությունը» էլեկտրոնային նամակների արշավ է սկսել համացանցային «Վիկիպեդիա» հանրագիտարանի դեմ` պահանջելով, որ վերջինս վերացնի ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒՄՏՅԱՆ ԹԵՒԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՎԻԳԵՆ ՍՈՆԵՆՑ-ՓԱՓԱԶՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի նախագահ է ընտրվել Վիգեն Սոնենց-Փափազյանը: Վիգեն Սոնենց-Փափազյանը ծնունդով Ուոթերթաուն քաղաքից է: 1985 թվականից ի վեր նա մասնակցել է Հայ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Միջազգային իրողություններ եւ հարաբերություններ» ֆրանսիական կազմակերպության ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՓՈՓԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Երեւան (Երկիր) - «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հովանավորությամբ` 2008թ. մարտի 28-30-ը Բերձոր քաղաքում տեղի ունեցած Քաշաթաղի շրջանի զարգացման ...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՒԺԵՂ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ. «ԵԹԵ ԳՅՈՒԼԸ ԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ»
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ««ԸՆԴԴԵՄ»-Ը ԿԱՐՈՂ Է ՔԱՆԴԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ` ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
ԹՈՄԱՍ ՀԱՄԵՐԲԵՐԳԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

