
ՀՀ-ՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչին, որ Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, գոհունակություն հայտնեց, որ բարեկամ երկրի ու ժողովրդի ներկայացուցիչը մասնակցելու է մեր երկրի համար կարեւոր իրադարձությանը, միաժամանակ, նրա այցը որակեց իբրեւ լավ հնարավորություն միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար:
Աժ նախագահն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջարկությամբ ընդունված բանաձեւին, որին, ի զարմանս Հայաստանի, կողմ էր քվեարկել նաեւ բարեկամ Սերբիան: Հիշատակելով Կոսովոյի հետ կապված դրդապատճառները` Աժ նախագահը նշեց, որ ավանդաբար երկու երկրների հարաբերությունները եղել են ավելի ճկուն` թե' Հայաստանն է ըմբռնումով վերաբերվել Կոսովոյի խնդրին, թե' Սերբիան` Լեռնային Ղարաբաղի:
Նշվեց, որ Հայաստանը բարձր է գնահատում պատմական հարաբերությունները բարեկամ ժողովրդի հետ եւ միշտ փորձել է գտնել ընդունելի լուծումներ, մանավանդ որ երկու հակամարտությունները իրենց հիմքերով, նախապատմությամբ ու պատճառներով տարբեր են միմյանցից: Նաեւ` բանաձեւի բովանդակությունն ակնհայտորեն անհավասարակշիռ էր, ինչպես միջազգային շատ գնահատականներում արձանագրվեց, եւ չէր արտացոլում ո'չ իրողությունը, ո'չ էլ լուծումների հնարավորություն էր ստեղծում, Կոսովոյի հետ էլ որեւէ առնչություն չուներ:
Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչը, որ երկրորդ անգամ է Հայաստանում, նշեց, որ պատիվ ունի ներկայացնել իր երկիրը ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը: Դեսպանն անդրադարձավ այն դժվարություններին, որ հարկադրված են հաղթահարել Սերբիայի պետությունն ու ժողովուրդը` Կոսովոյի անկախացման գործընթացի հետ կապված: Նշվեց նաեւ, որ անցած ութ տարիներն էլ հեշտ չեն եղել սերբերի համար. ե'ւ ներքին խնդիրները, ե'ւ արտաքին խնդիրները հասարակությունը բաժանել են երկու մասի: 2006 թ. Չեռնոգորիայի անջատումը, նոր Սահմանադրության հանրաքվեն, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները անընդհատ լարման մեջ են պահում երկիրն ու ժողովրդին, եւ այդ պայմաններում երկրի նախագահը ստիպված էր հետաձգել Հայաստան ծրագրված այցը, որը, դեսպանը հույս ունի` կկայանա մայիսին հերթական խորհրդարանական ընտրություններից ու կառավարության կազմավորումից հետո:
Դեսպանը նշեց, որ ավանդաբար Սերբիան ու Հայաստանը բարեկամ երկրներ են եղել եւ միջազգային կառույցներում էլ համագործակցության ու միմյանց աջակցության հարուստ փորձ ունեն: Անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած քվեարկությանը` տիկին Բաչեւիչը նշեց, որ այդ պահը շատ անհարմար էր, եւ նման իրավիճակներում երբեմն տեղի են ունենում ցավալի միջադեպեր, այնուամենայնիվ, դեսպանը հույս հայտնեց, որ այդ միջադեպը չի ազդի միջպետական հարաբերությունների վրա: Նա վստահեցրեց ԱԺ նախագահին, որ իր խնդիրը կլինի նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հաջողություններ մաղթեց սերբ ժողովրդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման ցավալի դեպքեր չեն լինի: Շնորհակալություն հայտնելով ըմբռնումի համար` դեսպան Լիլիանա Բաչեւիչը վստահեցրեց Աժ նախագահին, որ իր լիազորությունների շրջանակներում հնարավորը կանի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համար եւ հաջողություններ մաղթեց նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդին:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ-ում այցով գտնվող ՌԴ առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան եւ ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանը ապրիլի 7-ին այցելեցին Երեւանի «Մոսկվայի տուն»: Հյուրերը դիտեցին այնտեղ բացված «Ես եւ իմ ընտանիքը ...ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սիրելի' կանայք, շնորհավորում եմ ձեզ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԵՒ ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
3Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ին կայանալիք պաշտոնակալության արարողությանը ԱՄՆ կառավարության կողմից կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եւ Հայաստանում ...ՀԱԱԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարարի հրամանով` ս.թ. մարտի 1-ից Հաագայում հիմնվել է ՀՀ հյուպատոսություն, որի հյուպատոսկան շրջանը ներառում է Նիդեռլանդների Թագավորության ողջ տարածքը: Կապված որոշ տեխնիկական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 7-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ...ՀՀ ԿԲ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՄՀ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ 77 ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ 73-ԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկի աշխատանքի թափանցիկությունը լիովին համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) սահմանած 77 չափորոշիչներից 73-ին, ինչը հաստատվել է ԱՄՀ-ի համապատասխան եզրակացություններով: ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2007 թվականին պատրաստված եւ հրատարակված` բարձր դասարանների համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում է ոչ թե Աղրը ...ՄՅՈՒՆԽԵՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱԿՈՍ»-Ի ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ
Երեւան (Երկիր) - Շիշլիի թաղային խորհրդի նախագահ Մուստաֆա Սարըգյուլի հրավերով Ստամբուլում գտնվող Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն այցելել է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատուն: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ` «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված խորհրդարանական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՐԿՐԻ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը (ԺՀԿ) հանդես է եկել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ հայցադիմում ներկայացնելու նախաձեռնությամբ: Ինչպես, ըստ «Նոյյան ...ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿԻ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՄ ՆԱԽՆԻՆԵՐԻՍ ՀՈՂՈՒՄ»
Երեւան (Երկիր) - Ապրիլի 7-ին Երեւան ժամանած լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերցկին լրագրողներին հայտնեց, որ իր այս առաջին այցը Հայաստան համարում է «վերադարձ դեպի տուն», քանի որ իր տատը եղել է Սպահանից ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՈՒՄ 4 ԷՋ ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Զանգվածային բռնությունների մասին էլեկտրոնային հանրագիտարանում, որում արծարծվում են 19-րդ դարի ընթացքում եւ դրանից հետո բոլոր մայրցամաքներում մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները, ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԳՑՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Օլիմպիական կրակը «տեխնիկական պատճառներով» Փարիզում փոխանցումավազքի ժամանակ հանգցվել է: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: ...ՀՀ ԱԺ-Ն ՄԵԿ ՕՐՈՒՄ ՍՊԱՌԵՑ ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 7-ին քննարկեց 2,5 տասնյակ օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ` 1 օրում սպառելով հերթական քառօրյա նիստերի օրակարգային հարցերի գրեթե կեսը: Նման բարձր տեմպը հիմնականում ...ՌՈԴ ԱՅԼԵՆԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԻ ՇԵՆՔԻ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Ռոդ Այլենդի քաղաքային խորհուրդը մերժել է ՀՅԴ Ռոդ Այլենդի Հայ Դատի գրասենյակի` քաղաքային դահլիճի շենքի վրա հայկական դրոշը ծածանելու վերաբերյալ խնդրանքը: Պատճառը քաղաքային խորհրդի կողմից ...ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մայիսի 31-ին Նյու Ջերսիի «Դրո» կոմիտեի կողմից կկազմակերպվի Հայաստանի առաջին հանրապետության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Բոստոնի «Սայաթ-Նովա» ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ «ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 7-ին Երեւանում կայացավ «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումը, որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ` ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ
Երեւան (Երկիր) - Առաջիկա շաբաթվա ընթացքում Անթիլիասի Մայրավանքում տեղի կունենա միջեկեղեցական միջազգային համագումար` նվիրված գաղթի հարցին: Համագումարին կմասնակցեն ավելի քան 100 ներկայացուցիչներ ամբողջ ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
Երեւան (Երկիր) - Առաջիկա օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բարսելոնայում (Իսպանիա) կմասնակցի միջկրոնական միջազգային համագումարի: Վեհափառ հայրապետին կընկերակցեն գերպ. տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճյանը (կաթողիկոսության ...ՀՀ-ՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Լիլիանա Բաչեւիչին, որ Հայաստանում է ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը ...ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍԻ 1-Ը ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Երեւան (Երկիր) - Հայաստանի բջջային կապի շուկա երրորդ օպերատորի հնարավոր մուտքի առնչությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ապրիլի 8-ին լրագրողներին հայտնեց, ...ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵՑ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
Երեւան (Երկիր) - Հասարակական, քաղաքական գործունեության, մարդասիրական սկզբունքների պահպանման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար ապրիլի 8-ին ՀՀ հանրային ծառայությունները ...ՀՀ ԱԺ-Ն ԱՊՐԻԼԻ 8-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ 25 ՕՐԻՆԱԳԾԵՐ ԵՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 8-ի առավոտյան նիստում ընդունեց նախօրեին քննարկված բոլոր 25 օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին ...ԱԺ-ՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ստորագրությամբ, տեղեկացնում ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ՔԱՅԼԵՐԻ ԴԻՄԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Ադրբեջանը` ԵԱՀԿ շրջանակներից բանակցությունները դուրս բերելու իր ձգտմամբ, «բոլոր սահմաններն անցել է»: Այդ մասին ապրիլի 8-ի մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական ...ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԵՆ ՆԱԵՒ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Երեւան (Երկիր) - ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու` Վրաստանի ձգտումը կարող է դրական անդրադառնալ ջավախահայության խնդիրների լուծման վրա: Այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ...ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՀՈԳԵՒՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼԵՀԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
Երեւան (Երկիր) - Լեհաստանի «Օբորնիկի Շլեոնսկ» հրատարակչությունը 2006թ. լույս է ընծայել երաժշտագետ Բոժենա Մուշկալսկայի 400 էջանոց «Անցյալի ձայներ» լեհերեն ժողովածուն, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Ժողովածուն ...ԹՈՒՐՔ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՏԵՍԱՖԻԼՄՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երեւան (Երկիր) - Թուրք կանանց խնդիրների մասին պատմող տեսաֆիլմում ներկայացվել է մի լուսանկար, որում պատկերված են Հայոց ցեղասպանության տարիներին բռնագաղթի ենթարկված հայեր: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», ...ԸՍՏ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ` ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ԹԵ ԿՆԵՍԵՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱ
Երեւան (Երկիր) - «Բոլոր այն իսրայելցի պաշտոնյաները, ում հետ մենք հանդիպել ենք, այդ թվում` Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, մեզ վստահեցրել են, որ Կնեսետում (Իսրայելի խորհրդարան) Հայոց ցեղասպանության հարցի ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրի ՔՕ 301-րդ հոդվածի փոփոխությունների նախագիծը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, փոփոխություններից մեկով ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ուղերձով հանդես է եկել Հանրային հեռուստատեսությամբ: Նախագահի ուղերձի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ: Հարգելի' հայրենակիցներ Այսօր ես վերջին անգամ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է «ՎԻԿԻՊԵԴԻԱ»-Ի ԴԵՄ
Երեւան (Երկիր) - «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի թուրքական կազմակերպությունը» էլեկտրոնային նամակների արշավ է սկսել համացանցային «Վիկիպեդիա» հանրագիտարանի դեմ` պահանջելով, որ վերջինս վերացնի ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒՄՏՅԱՆ ԹԵՒԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՎԻԳԵՆ ՍՈՆԵՆՑ-ՓԱՓԱԶՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի նախագահ է ընտրվել Վիգեն Սոնենց-Փափազյանը: Վիգեն Սոնենց-Փափազյանը ծնունդով Ուոթերթաուն քաղաքից է: 1985 թվականից ի վեր նա մասնակցել է Հայ ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Միջազգային իրողություններ եւ հարաբերություններ» ֆրանսիական կազմակերպության ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՓՈՓԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Երեւան (Երկիր) - «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հովանավորությամբ` 2008թ. մարտի 28-30-ը Բերձոր քաղաքում տեղի ունեցած Քաշաթաղի շրջանի զարգացման ...
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ` ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻՆ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ««ԸՆԴԴԵՄ»-Ը ԿԱՐՈՂ Է ՔԱՆԴԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ` ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏ ԱՆՈՒՆՈՎ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
ԹՈՄԱՍ ՀԱՄԵՐԲԵՐԳԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

