
ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԵՄ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - «Թուրքիան Եվրամիության համար արդեն թեկնածու երկիր չէ, նրա դռան առջեւ սպասող երկիր չէ: Թուրքիան արդեն ԵՄ-ում լիիրավ անդամակցության համար բանակցություններ վարող երկիր է»,- ըստ «Զաման» օրաթերթի` հայտարարել է Շվեդիայում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` միեւնույն ժամանակ քննադատելով ԵՄ այն երկրներին, որոնք համառում են Թուրքիային լիիրավ անդամակցություն տրամադրելու հարցում:
Էրդողանը, խոսելով Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի մասին, իր դժգոհությունն է հայտնել Եվրամիության որոշ պետությունների` այդ հարցում ունեցած անորոշ դիրքորոշման համար:
«Մենք ԵՄ անդամակցության ցանկություն ենք հայտնել: Եթե կան մեկ կամ մի քանի պետություններ, որոնք դեմ են դրան, անհրաժեշտ է, որպեսզի որոշում կայացնեն: Կարող են ասել` «մենք Թուրքիային չենք ընդունում»: Մենք էլ գոհ կմնանք: Ինչո՞ւ: Որովհետեւ կասենք, որ «չցանկացան, հավանություն չտվեցին»: Մենք էլ մեր գլխի ճարը կտեսնենք: Բայց երբ ասում են, թե «մենք ձեզ ընդունելու ենք, բայց...»: Իսկ մենք, իրոք, արդեն ձանձրացել ենք «սակայն», «բայց», «եթե» արտահայտություններից»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Նա հայտարարել է նաեւ, որ «ԵՄ-ն ոչ թե աշխարհագրական, մշակութային եւ կրոնական, այլ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական միություն է»:
«Կան այնպիսիները, որոնք դեռեւս չգիտեն Թուրքիայի տեղը քարտեզի վրա: Մեր երկիրը Ստամբուլի մի մասի միջոցով գտնվում է Եվրոպայում: Սակայն կան ԵՄ անդամ պետություններ, որոնք նույնիսկ չեն էլ գտնվում Եվրոպա մայրցամաքում... Իսկ սա աշխարհագրակա՞ն, մշակութայի՞ն, կրոնակա՞ն, թե՞ քաղաքական միություն է: Մենք կարծում ենք` քաղաքական, սոցիալական եւ տնտեսական միություն է»,- ասել է Էրդողանը` ավելացնելով, որ «եթե 99% մահմեդական բնակչություն ունեցող երկիրը դառնա ԵՄ անդամ, ապա դրանից Եվրամիությունը միայն կշահի` կհարստանա եւ կհզորանա»:
«Սա շատ լավ առիթ է 1,5 միլիարդանոց Իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի հանդիպման համար: Իսլամական աշխարհն ի սրտե աջակցում է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը»,- ավելացրել է Թուրքիայի վարչապետը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ՍԿՍՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՔՕ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂՆԵԼՈՒ
Երեւան (Երկիր) - Թուրքական խորհրդարանում 70 տեղ զբաղեցնող «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունը (ԱՇԿ) պատրաստվում է քարոզարշավ սկսել երկրի ՔՕ 301-րդ հոդվածը փոփոխությունների ենթարկելու` «Արդարություն ...ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԵՄ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - «Թուրքիան Եվրամիության համար արդեն թեկնածու երկիր չէ, նրա դռան առջեւ սպասող երկիր չէ: Թուրքիան արդեն ԵՄ-ում լիիրավ անդամակցության համար բանակցություններ վարող երկիր է»,- ըստ «Զաման» օրաթերթի` ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթաժողովի ժամանակ հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ` Նիկոլա Սարկոզիի հետ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է ...ԹՈՄԱՍ ՀԱՄԵՐԲԵՐԳԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
Երեւան (Երկիր) - ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը ապրիլի 3-ին նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Երեւանում մարտի 12-14-ը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ»
1Երեւան (Երկիր) - «Ադրբեջանի կողմից վերջին շրջանում արված քայլերը պետք է հայկական կողմին պարտադրեն շատ ավելի վճռական լինել սկզբունքային հարցերում, եւ, իհարկե որեւէ զիջում, որեւէ փոփոխություն մեր մոտեցումներում ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԳՈՐԾԻ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Երեւան (Երկիր) - «Այս գործարքի արդյունքում, որի շուրջ մենք պայմանավորվել էինք մի քանի տարի առաջ, շահեցին բոլորը։ Այսպիսի հզոր գլխամասային շենք որեւէ բանկ չունի, եւ կարծում եմ, որ սա մրցակցային բավականին ...ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Հայ Առաքելական եկեղեցին ունի Տիրամորը նվիրված յոթ տոն, որոնցից մեկը` ապրիլի 7-ին նշվողը, Սբ Աստվածածնի ավետման տոնն է: Այդ օրը հավատավոր ժողովուրդը հարգանքի ու սիրո գերագույն տուրք է ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1Երեւան (Երկիր) - Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ասկուհի Ջալյան-Վասիլյանի հիշատակին, ով մահացել է վերջերս` 94 տարեկան հասակում: Ասկուհի Ջալյան-Վասիլյանը ...
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ««ԸՆԴԴԵՄ»-Ը ԿԱՐՈՂ Է ՔԱՆԴԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ` ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
ԹՈՄԱՍ ՀԱՄԵՐԲԵՐԳԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

