
ՀՈԳԵՒՈՐ ՕՐ` ԱՅՆԹԱՓՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Ապրիլի 1-ը Այնթափի հերոսամարտի օրն է»,- լրագրողներին բացատրում էր հայ անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը, եւ մենք այդ առիթով ամեն ապրիլի 1-ին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Այնթափի հերոսամարտի մասնակիցներին»: Մինչ Այնթափ մեկնողների խումբը կժամաներ, «Մեր թաղը» պանդոկում Հակոբ Հակոբյանը համառոտ պատմեց այդ հերոսամարտի պատմությունը։ Երիտասարդ լրագրողներն իմացան Կիլիկիայի այդ չքնաղ քաղաքի բնակիչների մասին, թե ինչպես նրանք մի անգամ իրենց հայրենիքը կորցնելուց հետո էլ չէին ուզում կրկին կորցնել այն, եւ ինչպես դիմադրություն կազմակերպեցին` հույս ունենալով նաեւ, որ Եվրոպան կպաշտպանի իրենց, եւ թե ինչպես այդ հույսերը ի դերեւ եղան, բայց նրանք որոշեցին կենացմահու կռիվ մղել...
Հակոբ Հակոբյանը շատ տխուր էր` ինչպես այս օրերին յուրաքանչյուր մտածող հայ, բայց նա այնթափցիների հերոսական պայքարի ու այնուամենայնիվ պարտության պատմությունը լուսավոր ավարտի հասցրեց. «Բայց, անշուշտ, այնթափցիները չէին կարող մեծ բանակին դիմադրել, մանավանդ որ ֆրանսիացիները, որ իբր թե պաշտպանելու էին, ասացին, որ եթե մեզի հետ գաք` կփրկվեք։ Նրանք մի տարի տասնմեկ ամիս դիմադրել են եւ կռվել, բայց ստիպված եղան թողնել Այնթափը եւ Միջին Արեւելք, Սիրիա, նաեւ Ֆրանսիա, ուրիշ երկրներ գաղթել, եւ այնթափցիներն ամեն տեղ հարգանք վայելեցին, դժվարություններ չունեցան ապրելու, հիմա այնթափցիներ կան, մոտավորապես հիսուն հազար` աշխարհում, բոլորը բարեկեցիկ եւ լավ վիճակի մեջ են»: Այնուհետեւ պատմեց այնթափցիների բարեգործության, Նոր-Այնթափի ստեղծման, այնտեղ ժանյակի ֆաբրիկա կառուցելու, հուշարձանի կառուցման, երեք հերոս մարդու կիսանդրիները հուշարձանի առջեւ տեղադրելու եւ այլ պատմություններ. «Եվ ամեն տարի ապրիլի մեկին գալիս ենք, ուզում ենք, որ այնտեղի ժողովուրդն իմանա, որ իրենք հին Այնթափի շարունակողներն ենք, իրենք, ճիշտ է, եկել են մեծ մասը Պարսկաստանից, բայց եթե նրանց ասեն` դուք ուրտեղացի՞ եք, պիտի ասեն` այնթափցի ենք»։
Այնուհետեւ ուղեւորվեցինք դեպի Այնթափ, որտեղ հուշարձանի մոտ արդեն հավաքվել էին այնթափցի մանուկները: Այնթափում հրաշալի գարուն էր բացվել, ծառերը ծաղկած եւ յասամանները բացված էին հուշարձանի մոտ: Մթնոլորտը բարի ու անկեղծ էր նաեւ հայ ամենաանկեղծ արվեստագետների շնորհիվ. Հակոբ Հակոբյան, Գեւորգ Հաճյան, Դանիել Երաժիշտ, որ լրիվ աննյութեղեն էր թվում: Ծաղիկները ձեռքներին աշակերտները հուշարձանի առջեւ արտասանեցին «Ողջույն ձեզ, հերոսներ արի», «Այնթափի հեգ հուշարձան, մեր սրտին ջերմ հուշարձան…», երգեցին հայրենասիրական երգեր` «Մենք հպարտ ենք հայ արյունով»:
Հուշարձանի մոտ ելույթ ունեցավ«Շարական» համույթը (գեղարվեստական ղեկավար` Դանիել Երաժիշտ), կատարեցին «Կիլիկիան» (մենակատար` եւորգ Հաճյան)։ Այնուհետեւ խումբը տեղափոխվեց Այնթափի թիվ 1 դպրոց` մանկավարժ-խմբավար եւորգ անտահարյանի անվան հանդիսությունների դահլիճ, որտեղ դեռեւս փակցված էր Զատիկի տոնակատարությունների պաստառը` «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Մինչ համերգի սկսվելը զրուցեցի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Էմիլյա Արշակյանի հետ, որը մեծագույն սիրով եկել էր համերգ լսելու։ Նա ասաց. «Շատ դրական ազդեցություն են թողնում այս միջոցառումները երեխաների վրա, առաջին հերթին ճաշակ են դաստիարակում իսկական արվեստի նկատմամբ, շատ հաճելի է, որ նման միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում, որովհետեւ սովորաբար, գուցե պարտադրմամբ, երեխաները հիմա ավելի շատ սիրում են օտարինը, քան մերը, բայց երբ նման միջոցառումներ են կազմակերպվում, արդեն երեխաներն զգում են, որ կա հայկականը, կա մաքուրը, եւ իրենք էլ են սիրում, պիտի մեկը սկսեր այս գործը, պիտի ճանաչեին մեր տաղանդներին: Անցած անգամ էլ երեխաները մեծ տպավորություններով են գնացել, երբեմն կատարում են այդ երգերից»:
Համերգի սկիզբը ազդարարեց Գեւորգ Հաճյանը. «Բարեւ ձեզ թիվ մեկ դպրոցի պատերեն ներս, որ կոչված է իմ մեծ ուսուցիչ Գեւորգ Գանտահարյանի անունով եւ ազգային մեծ բարերար պրն Գաբրիել Չեմպերջյանի բարերարությամբ: Դուք գիտեք, որ այս դահլիճին մեջ մեր կոչումն է, մեր բարձր առաքելությունն է միշտ բարձր պահել ամենեն ազնիվ անձնավորության` պրն եւորգ անտահարյանի հիշատակը, եւ գեղարվեստական հարգանքով կուգանք անմահացնելու մեր ուսուցչին հիշատակը, եւ հավերժության համար արվեստով իրար հետ կզրուցենք, իրար աճյունների կնայինք… այսօրը նաեւ կզուգադիպի Այնթափի հերոսամարտին, մեր այսօրվա համերգին եկեք սրտով մաքրված լինենք եւ Այնթափի հերոսամարտին նվիրաբերված բոլոր անձնազոհ հերոսներու հարգանքը մեր մեջ վառ պահենք ու խոստանանք, որ մենք ալ, հայրենասերներ որպես, տերն ենք այս երկրին, տերն ենք այս ժողովրդին, եւ մենք արվեստով, հայ մշակույթով ու մեր մշակույթով զինված` պիտի երթանք դեպի առաջ: Այսօր ձեզ կողջունի «Շարական» անսամբլը`Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ»:
Դանիել Երաժիշտը որոշել էր, որ «առաջին երգը կհնչի Կոմիտասի վերջին երգը։ Դա 1915 թվին գրված մանկական աղոթքն է, մանկական «Հայր մերը»` «Պահապան եղիր հայրիկին, մայրիկին եւ հայ ժողովրդին, բնականաբար»: Ինչո՞ւ Կոմիտասը իր կյանքի վերջին մանկան շուրթերին դիմեց` աղոթելու համար, որ խոսքն ավելի շուտ հասնի Աստծուն, եւ այս երգը կատարելիս ավելի շատ հիշում եմ այն դեպքը, երբ խորտակվող նավի նավապետը մի մանչուկի վերցնում դնում է ուսերին, ասում է` աղոթիր։ Այսօր միայն տխուր երգեր չեն լինելու, լինելու են հերոսական եւ ուրախ երգեր` ինչպես կյանքն է»: Այնուհետեւ լսեցինք մանկան աղոթքը`«Հայր մեր, մեզ օրհնե սուրբ խաչով, հայր մեր, տուր մեզ մեր հայրիկին, մեր մայրիկին…», եւ դահլիճում գտնվող բոլոր չափահասներն աղոթում էին հայ ժողովրդին նոր փորձություններից ազատելու համար եւ մանկան հոգիներվ: եւորգն աղոթում էր, եւ նրա հետ էլ` բոլորը: Այնուհետեւ կատարվեցին «Անիի ողբը», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» (խոսքերը` յոթեի, թարգմանությունը` Հովհաննես Թումանյանի), Դանիել Երաժիշտը միչ քիչ խոսեց «Վարդի» մասին. «Այդ բանաստեղծության հիման վրա երգ են գրել նաեւ Շուբերտը եւ Հայնրիխ Վերները, գրել են էլի շատ կոմպոզիտորներ, բայց բոլորը գրել են իբրեւ զավեշտական մի բան, միակը Ռոմանոս Մելիքյանն է, որ ողբերգություն է տեսել, նա Վարդի մեջ տեսնում է գեղեցիկը եւ արվեստը, այսինքն` որ պոկում են արվեստագետի կյանքը կամ վշտացնում են նրան, Ռոմանոս Մելիքյանը մի նամակում դա խոստովանում է, եւ ուրեմն, հայերի ընկալումը ամենահուզականն է:
Այնուհետեւ կատարվեց Արամ Խաչատրյանի «Աղջկա պարը» «այանե» բալետից (Յաշա Հեկկեցի փոխադրությամբ):
Դանիել Երաժիշտը միաժամանակ ե՝ւ հուզված, ե՝ւ հանդարտ էր: Նա կարծես եկել էր ժողովրդին առողջացնելու եւ դրա համար էլ աղոթքներ էր ներառել իր ծրագրում: «Շարականի» նվագակցությամբ եւորգ Հաճյանը կատարեց Դավթի «70-71»րդ սաղմոսը, այնուհետեւ որդի Հաճյանը` Թաթուլը, կիթառի նվագակցությամբ կատարեց իտալական երկու աշխույժ երգ:
Դանիել Երաժիշտը, ներկայացնելով Կոմիտասին` որպես ստեղծագործող, հայտարարեց, թե կատարվում է Կոմիտասի սեփական ստեղծագործությունը` «Մի գեղեցիկ պարզ գիշեր` նվիրված Վանա կոտորածին, որտեղ այսպիսի տողեր կային` «Վրա հասիր, հայ ազգասեր, ձեռքից կերթա Հայաստան», որը եւորգ Հաճյանը կատարեց ինքնաներշնչումով, եւ դահլիճը հուզվեց, այնքան բառերը համաշունչ էին Հայաստանի իրականությանը: Երբ համերգն արդեն ավարտվեց, հոտնկայս ծափահարություններից հետո Գեւորգ Հաճյանը խոսք ասաց, թե երախտագիտությամբ իր ուսուցչի հիշատակին է նվիրում Ներսես Շնորհալու «Տեր ողորմյան», որպեսզի ինքը մեր ծափերով եւ մեր այս ուրախությամբ փառավորվի երկնքում…«Շարական» համույթով միասնաբար աղոթենք եւ մեր սրտերը մաքրենք:
Այնուհետեւ բոլորը լուսանկարվեցին մեծ մանկավարժի լուսանկարի մոտ:
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՏԱՍՆԵՐԵՔ ԱՆՁԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ, ...ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտգործնախարարության չորս նախկին աշխատակիցների դիմումն ընդունվել է ՀՀ Վարչական դատարանի վարույթ: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա ...ԴՈՆԱԼԴ ԲԼՈՔՍՀԱՄԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամը Միչիգանի համալսարանում կազմակերպված հանրային դասախոսության ընթացքում խոսել է «Ցեղասպանության կազմակերպում» թեմայի մասին: Պրոֆեսոր Բլոքսհամը ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 14,6%-ՈՎ, ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ` 18,3%-ՈՎ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0,7% եւ 3,1% գնաճ: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ...2008-Ի ՄԱՐՏԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 1,1%-ՈՎ
Երեւան (Երկիր) - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2008թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, գրանցված սակագների 1,1% հավելաճը հիմնականում պայմանավորվել է մշակույթի ոլորտի (1,1%), հանրային սննդի ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԱՐԺԵՒՈՐՎԵԼ Է 13,9%-ՈՎ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ի մարտին, 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 4,8% եւ 1,5%: ...ՀՀ ԳԱԱ-Ն ԸՆԴԳԾՎԱԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Երեւան (Երկիր) - Արդեն երկրորդ տարին է, ինչ շարունակվում են Արցախի Տիգրանակերտի պեղումները, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ պեղումների արդյունքները ներկայացնել աշխարհին: ...ԿԱՐԻՆԵ ԲԻՐԱԶՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւելյան թեւի գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը ապրիլի 7-ին կմասնակցի ցեղասպանության մասին իրազեկվածության վերաբերյալ` Նյու Յորքում կայանալիք քննարկմանը: ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԱԼ ՔԱԻԴԱ»-Ի ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ 45 ՄԱՐԴ
Երեւան (Երկիր) - Ստամբուլում «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի դեմ իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 45 մարդ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Հուրիեթ» օրաթերթը, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ ԵՒ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ100-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ...ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի համապատասխան հանձնաժողովը որոշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկի արտաքին ...ԹԻՎ 13/10 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՄԽՎ 30-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ը Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Երեւան (Երկիր) - Կրթության եւ գիտության նախարարության մշակած «Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագիրը» մարտի 27-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակներից է ավագ ...ՀՅԴ-Ն ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ Է ԴԱՐՁԵԼ ԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
1Երեւան (Երկիր) - ՀՅԴ-ն շատ լուրջ քննարկումների արդյունքում է որոշել դառնալ կոալիցիայի անդամ, եւ այդ որոշումը ճիշտ էր: Այս կարծիքը հայտնելով` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանն այսօր լրագրողների ...ՀԱՅ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԱԲՐԱՀԱՄ ՖՈՔՍՄԱՆԻ` ԲԻՐՄԻՆԳՀԵՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Մի խումբ ամերիկահայեր մարտի 26-ին ցույց են կազմակերպել Բիրմինգհեմի համայնքային պալատի առջեւ` բողոքելով պալատում կազմակերպված մի միջոցառմանը «Հակազրպարտչական լիգայի» (ADL) ղեկավար Աբրահամ ...ԹՈՒՐՔ ԿԻՊՐՈՍՑԻՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Թուրք կիպրոսցիների առաջադիմական կուսակցությունները Բոյուգ Խանում ապրիլի 24-ին առաջին անգամ կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Կիպրահայեր» կայքէջը, ...ԿԻՊՐՈՍԻ` ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՀԱՅԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Վիկտորիա (Լեդրա) փողոցի բացումը, համաձայն Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ, այսպես կոչված` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Մեհմեթ Ալի Թալաաթի, հեռանկարներ ...ՀՈԳԵՒՈՐ ՕՐ` ԱՅՆԹԱՓՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Ապրիլի 1-ը Այնթափի հերոսամարտի օրն է»,- լրագրողներին բացատրում էր հայ անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը, եւ մենք այդ առիթով ամեն ապրիլի 1-ին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Այնթափի հերոսամարտի ...
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

