
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարեւորելով Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր Ագոյի խմբի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը եւ խմբի կանոնավոր բնույթ կրող այցելությունները մեր երկիր` վարչապետը պատրաստակամություն է հայտնել այս այցի ընթացքում եւս քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
Դեսպան Պեր Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում 9 պետությունների կառավարությունների դեսպաններ են, ընդգծել է, որ դա Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության եւ այդ երկրների ու Եվրախորհրդի մեծ հետաքրքրության, Հայաստանի հետ ապագային միտված համագործակցության վկայությունն է, որի շրջանակներում պետք է դիտարկել նաեւ խմբի առաջարկությունները:
Դեսպան Սյոգրենը դրվատանքով է խոսել ԵԽ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի գործունեության մասին` նշելով, որ այն բնորոշվում է իբրեւ կառուցողական ու բարեկամական, եւ հատկապես օրենսդրական դաշտում արձանագրվել է զգալի առաջընթաց: Որպես օրինակ` նա ներկայացրել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որը, ըստ դեսպանի, Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվել է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու բավարար հիմք:
Այնուհետեւ Պեր Սյոգրենն անդրադարձել է այցի օրերին խմբի ունեցած բազմաթիվ ու բազմակողմ հանդիպումների արդյունքում ստացած տպավորություններին եւ ձեւավորված առաջարկություններին, որոնք, նրա հավաստմամբ, հիմնված են եվրոպական չափանիշների եւ սկզբունքների վրա: Նշելով, որ ժողովրդավարության հետ կապված հարցերը խումբը դիտարկում է նաեւ անվտանգության ապահովման տեսանկյունից եւ շատ լավ հասկանում է, որ հաճախ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը պահանջում է նաեւ կոշտ մոտեցումներ, Ագոյի խմբի ղեկավարը խոսել է խմբին հուզող այն հարցերի մասին, որոնք կարող են հիմք դառնալ Եվրախորհրդի հետ Հայաստանի հետագա համագործակցության համար:
Ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները, ըստ Պեր Սյոգրենի, նպատակաուղղված են Հայաստանում հետընտրական լարվածության թուլացմանը, երկխոսության խթանմանն ու հասարակության մեջ համերաշխության հաստատմանը:
«Մենք երբեք երկխոսությունից չենք հրաժարվել` ե'ւ մինչ ընտրությունները, ե'ւ դրանից հետո մշտապես երկխոսության մեջ ենք եղել տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ունեցել ենք հաջողություններ»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Արդյունքում, ըստ նրա, ձեւավորվել է քաղաքական կոալիցիա` ինչպես ԱԺ, այնպես էլ նախագահական ընտրություններից հետո` չնայած ՀՀԿ-ի ստացած քվեների թիվը բավարար է եղել միայնակ իշխանություն ձեւավորելու համար:
Վարչապետը նշել է, որ իշխանությունները շարունակելու են բարեփոխումները` դրանում ներգրավելով հասարակության լայն շերտերին: Հայաստանը, վարչապետի հավաստմամբ, հավատարիմ է մնալու նաեւ եվրաինտեգրման ճանապարհով առաջ ընթանալու իր քաղաքականությանը:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է Ագոյի խմբի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվելիք հակակոռուպցիոն միջոցառումներին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաեւ քաղաքական կոալիցիայի ձեւավորման մանրամասներին:
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Հայաստանին` նախանշված ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման գործում:
ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի անդամ դեսպանները շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ երկրի ղեկավարի դժվարին ու պատասխանատու աշխատանքում մաղթել հաջողություններ:
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի ...ՏԱՍՆԵՐԵՔ ԱՆՁԻ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ, ...ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ
Երեւան (Երկիր) - ՀՀ արտգործնախարարության չորս նախկին աշխատակիցների դիմումն ընդունվել է ՀՀ Վարչական դատարանի վարույթ: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա ...ԴՈՆԱԼԴ ԲԼՈՔՍՀԱՄԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամը Միչիգանի համալսարանում կազմակերպված հանրային դասախոսության ընթացքում խոսել է «Ցեղասպանության կազմակերպում» թեմայի մասին: Պրոֆեսոր Բլոքսհամը ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 14,6%-ՈՎ, ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ` 18,3%-ՈՎ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0,7% եւ 3,1% գնաճ: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ...2008-Ի ՄԱՐՏԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 1,1%-ՈՎ
Երեւան (Երկիր) - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2008թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, գրանցված սակագների 1,1% հավելաճը հիմնականում պայմանավորվել է մշակույթի ոլորտի (1,1%), հանրային սննդի ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԱՐԺԵՒՈՐՎԵԼ Է 13,9%-ՈՎ
Երեւան (Երկիր) - 2008թ.-ի մարտին, 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 4,8% եւ 1,5%: ...ՀՀ ԳԱԱ-Ն ԸՆԴԳԾՎԱԾ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Երեւան (Երկիր) - Արդեն երկրորդ տարին է, ինչ շարունակվում են Արցախի Տիգրանակերտի պեղումները, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ պեղումների արդյունքները ներկայացնել աշխարհին: ...ԿԱՐԻՆԵ ԲԻՐԱԶՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւելյան թեւի գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը ապրիլի 7-ին կմասնակցի ցեղասպանության մասին իրազեկվածության վերաբերյալ` Նյու Յորքում կայանալիք քննարկմանը: ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԱԼ ՔԱԻԴԱ»-Ի ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ 45 ՄԱՐԴ
Երեւան (Երկիր) - Ստամբուլում «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի դեմ իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 45 մարդ: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Հուրիեթ» օրաթերթը, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ ԵՒ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ100-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ...ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի համապատասխան հանձնաժողովը որոշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկի արտաքին ...ԹԻՎ 13/10 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան (Երկիր) - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՄԽՎ 30-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
Երեւան (Երկիր) - ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 2-5-ը Սանկտ Պետերբուրգում կլինի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Երեւան (Երկիր) - Կրթության եւ գիտության նախարարության մշակած «Ավագ դպրոցների ստեղծման ռազմավարական ծրագիրը» մարտի 27-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակներից է ավագ ...ՀՅԴ-Ն ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ Է ԴԱՐՁԵԼ ԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
1Երեւան (Երկիր) - ՀՅԴ-ն շատ լուրջ քննարկումների արդյունքում է որոշել դառնալ կոալիցիայի անդամ, եւ այդ որոշումը ճիշտ էր: Այս կարծիքը հայտնելով` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանն այսօր լրագրողների ...ՀԱՅ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԱԲՐԱՀԱՄ ՖՈՔՍՄԱՆԻ` ԲԻՐՄԻՆԳՀԵՄՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԴԵՄ
Երեւան (Երկիր) - Մի խումբ ամերիկահայեր մարտի 26-ին ցույց են կազմակերպել Բիրմինգհեմի համայնքային պալատի առջեւ` բողոքելով պալատում կազմակերպված մի միջոցառմանը «Հակազրպարտչական լիգայի» (ADL) ղեկավար Աբրահամ ...ԹՈՒՐՔ ԿԻՊՐՈՍՑԻՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեւան (Երկիր) - Թուրք կիպրոսցիների առաջադիմական կուսակցությունները Բոյուգ Խանում ապրիլի 24-ին առաջին անգամ կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է «Կիպրահայեր» կայքէջը, ...ԿԻՊՐՈՍԻ` ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՀԱՅԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Վիկտորիա (Լեդրա) փողոցի բացումը, համաձայն Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ, այսպես կոչված` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Մեհմեթ Ալի Թալաաթի, հեռանկարներ ...ՀՈԳԵՒՈՐ ՕՐ` ԱՅՆԹԱՓՈՒՄ
Երեւան (Երկիր) - «Ապրիլի 1-ը Այնթափի հերոսամարտի օրն է»,- լրագրողներին բացատրում էր հայ անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը, եւ մենք այդ առիթով ամեն ապրիլի 1-ին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Այնթափի հերոսամարտի ...
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

