
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն մարտի 31-ին կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել հանրապետության փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` գործարարների, ձեռնարկատերերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներ: Սերժ Սարգսյանին ներկայացվել է նախորդ` ս.թ. մարտի 15-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայիս խնդիրների, դրանց լուծման ուղիների, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը շեշտել է, որ կարեւորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը մեր երկրի տնտեսության մեջ, հետեւողական է լինելու, շահագրգիռ քննարկումների արդյունքում, ոլորտի առջեւ ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու, ՓՄՁ-ի համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում` խոստանալով շարունակել հանդիպումները այնքան ժամանակ, մինչեւ բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ համատեղ վերջնական եզրակացություն լինի:
Նախորդ հանդիպմանը վարչապետի տված հանձնարարականի կատարման կապակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը զեկուցել է, որ ՓՄՁ-ի իրավական կարգավիճակին, հարկման եւ վարչարարական խնդիրների կարգավորման վերաբերյալ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպվել է խորհրդակցություն` ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների եւ միությունների, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:
Քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ եւ հստակեցման ենթակա խնդիրները դասակարգվել են չորս հիմնական խմբի` ա) հաշվապահական եւ հարկային հաշվառման խնդիրներ, բ) վարչարարական խնդիրներ, գ) փաստաթղթաշրջանառության խնդիրներ, դ) մանր արտադրողների հետ կապված խնդիրներ: Հիշյալ դասակարգումից ելենելով` առկա խնդիրներին որոշակի լուծումներ տալու նպատակով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություններում ու հարկային պետական ծառայությունում կազմակերպվել են հանգամանալից քննարկումներ, որոնց արդյունքում կատարված առաջարկություններն այսօր ներկայացվել են վարչապետին:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հանձնարարել է քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը համաձայնեցնել բոլոր մասնակիցների հետ` հստակ նշելով, թե որ խնդիրը ինչ ժամկետում է լուծվելու, եւ եթե կմնան լուծում չստացած խնդիրներ, կրկին կնախաձեռնվի նման հանդիպում:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն մարտի 31-ին կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել հանրապետության փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ
2Երեւան (Երկիր) - Այցով Հայաստանում գտնվող Ագոյի խումբը ներկայացրել է 6 կետից բաղկացած առաջարկ, որը նպատակաուղղված է երկիրը ընտրություններից եւ մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված վիճակից դուրս ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի առաջին տասնօրյակին ճանաչողական այցով Ադրբեջան կայցելի Թուրքիայի գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների եւ գեներալների խումբը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», վկայակոչելով ադրբեջանական ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Սահմանադրական դատարանը ընդունել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը (ԱԶԿ) փակելու հայցադիմումը: Ինչպես, ըստ «Նոյյան ...ԱՌԼԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Առլինգտոնի մարդու իրավունքների հանձնաժողովը ապրիլի 3-ին կկազմակերպի հանրային երկխոսություն` «Հայոց ցեղասպանության հարցի հեռանկարները» թեմայով, որի հյուրը կլինի Հայոց ցեղասպանության մասնագետ, ...ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԼԻՆԻ
Երեւան (Երկիր) - «Հանրակրթություն. գնահատում եւ թեստավորում» վերլուծական-տեղեկատվական եռամսյա հանդեսի առաջին համարին հանրությունը կարող է ծանոթանալ հաշված օրեր հետո. այն արդեն տպարանում է: Հանդեսի հիմնական ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ԼՂՀ «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
2Երեւան (Երկիր) - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել նույն օրը աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ...ԼՂՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործարարության աջակցման, ներդրումների խթանման եւ վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով` նախագահ Բակո Սահակյանի` մարտի 27-ի հրամանագրով ստեղծվել ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՒ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Երեւան (Երկիր) - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին` հիմնադրամի նախագահ Ջեյմս Թուֆենկյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում արծարծվել է հիմնադրամի ...ԼՎՈՎՈՒՄ ՊՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 29-30-ը ընկած ժամանակահատվածում բարբարոսները վնասել են Լվովի հայկական եկեղեցու ճակատը եւ ավերել խաչը: Այս մասին «Արեւմտյան տեղեկատվական գործակալությանը» փոխանցել է եկեղեցու սպասավոր ...«ԴՌԱՆ ԹԱԿՈՑ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐԻ ՄԻՋՈՎ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ
Երեւան (Երկիր) - Մարգարեթ Ահներտը իր «Դռան թակոց. ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով» գիրքը ապրիլի 23-ին կներկայացնի Քեմբրիջի Կառավարության եւ միջազգային ուսումնասիրությունների հարվարդյան ...ԼՈՈՒԵԼՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 19-ին Լոուելում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, որի շրջանակներում Մերիմեք եւ Ջոն փողոցներում կկազմակերպվի երթ, ինչպես նաեւ դրոշներ կբարձրացվեն Լոուելի քաղաքային ...ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԶԲՈՍԱՆՔ-ՄԱՐԱԹՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Երեւան (Երկիր) - Ֆիլադելֆիայի հայերը ապրիլի 19-ին կկազմակերպեն Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված զբոսանք-մարաթոն: Այս միջոցառման նպատակն է համախմբել Ֆիլադելֆիայի հայերին եւ կոչ անել իշխանություններին` ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին կմեկնի Ռումինիա` մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ)` Բուխարեստում անցկացվելիք գագաթաժողովին: Սերժ Սարգսյանի ...ՄՇԱԿՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2008-2012ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչությունը մշակել է երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարությունը ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՅԴ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Բազում ամիսների աշխատանքը վերջապես պսակվեց մեծ հաջողությամբ, երբ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի ՀՅ Դաշնակցության կենտրոնական ակումբում մարտի 28-30-ը տեղի ունեցավ Հարավային Ամերիկայի ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԱԺ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - ԵԽ նախարարների կոմիտեի շրջանակներում գործող մոնիտորինգի` Ագոյի խումբը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամների հետ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ...
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 6 ԿԵՏԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՅՑԸ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

