
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՔԱՇԱԹԱՂԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ Է»
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Բերձորում գումարվել է Քաշաթաղի շրջանի զարգացմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա ելույթի տեսքտը, որ տրամադրել է ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակը, ստորեւ ներկայացվում է ամբողջությամբ:
«Հարգելի' բարեկամներ, խորհրդաժողովի հարգարժա'ն մասնակիցներ, տիկնայք եւ պարոնայք. Այն, որ այսօր դուք այստեղ եք եւ մասնակցում եք այս կարեւորագույն միջոցառմանը, վկայում է, որ մեր քույրերն ու եղբայրները աշխարհի տարբեր ծայրերում անմասն չեն Քաշաթաղի եւ, հետեւաբար, Արցախի ու Հայաստանի ճակատագրից: Քաշաթաղի զարգացմանը նվիրված այս խորհրդաժողովը առաջինն է իր տեսակի մեջ եւ, հուսով եմ, որ այն հիմք կհանդիսանա ապագայում եւս նման միջոցառումների անցկացման համար: Դա կնպաստի շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը եւ նրա հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին, որը գործուն մասնակցություն է ունեցել այս խորհրդաժողովի մտահղացման ու կազմակերպման մեջ:
Քաշաթաղի շրջանը ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մի միավոր է: Եվ պատահական չէ, որ մեր հակառակորդը մոտ 70 տարիների ընթացքում այս տարածքը դարձրել էր սեպ Հայաստանի եւ Արցախի միջեւ: 1992 թվականի մայիսից կտրականապես փոխվել է շրջանի դերը, եւ այդ ժամանակ ազատագրված մի նեղ հատվածը դարձել է իրոք «կյանքի ճանապարհ» արցախցիների համար: Այսօր Շահումյանի շրջանի հետ միասին Քաշաթաղը հանդիսանում է Արցախը Մայր Հայաստանին կապող հիմնական օղակը:
Գիտակցելով Քաշաթաղի թե' քաղաքական եւ թե' տնտեսական կարեւորությունը, նրա ապագայի համար ողջ պատասխանատվությունը, մենք բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը:
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Քաշաթաղը մեր հանրապետության առավել շատ դժվարություններ տարած, միաժամանակ ավելի բարենպաստ հնարավորություններ ունեցող շրջաններից մեկն է: Այդ իսկ պատճառով կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել շրջանի առջեւ ծառացած առավել հրատապ խնդիրների վրա:
Ամենացավոտ հարցը, որ առկա է այստեղ, ժողովրդագրական իրավիճակն է: Սա հետեւանք է տարբեր հիմնախնդիրների, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Պատերազմի հետեւանքները, սոցիալական եւ տնտեսական թույլ զարգացած ենթակառուցվածքները, կառավարման ոլորտում տեղ գտած բացասական երեւույթները, վերաբնակեցման քաղաքականության ոչ ճիշտ իրականացումը խոչընդոտել են շրջանի վերականգնման գործին:
Այդ կապակցությամբ կառավարության կողմից արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվել շրջանում այնպիսի մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ, որտեղ կգերակայեն օրինականության, հայրենասիրության եւ ազգային շահին նվիրվածության սկզբունքները: Դա հուսալի հիմք կհանդիսանա շրջանի հետագա հավասարաչափ եւ կայուն զարգացումն ապահովելու համար:
Ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ ավելի ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում, դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ: Բավական է միայն նշել, որ Արցախը Հայաստանին կապող չորս ճանապարհներից երեքն անցնում են հենց Քաշաթաղով:
Մեծ է նաեւ շրջանի նշանակությունը առեւտրային կապերի պահպանման եւ ընդլայնման տեսանկյունից: Ելնելով մեր ազգային ռազմավարության շահերից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունը նպատակ ունի հզորացնել Քաշաթաղի շրջանը` հետեւողականորեն վարելով վերաբնակեցման լուրջ քաղաքականություն եւ իրականացնելով տնտեսական զարգացման տարբեր ծրագրեր:
Ես ավելի քան վստահ եմ, որ օգտագործելով Քաշաթաղի շրջանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները, կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Որպես հեռանկարային բնագավառներ` այստեղ աչքի են ընկնում գյուղատնտեսությունը, էներգետիկ ոլորտը:
Առանձնակի ուշադրություն է պահանջում անասնապահության զարգացման խնդիրը: Շրջանն ունի նաեւ ընդարձակ վարելահողեր, որոնց համապատասխան մշակման դեպքում կարելի է ապահովել տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների բարձր բերքատվությունը: Այս համատեքստում չափազանց կարեւոր է ոռոգման համակարգի զարգացումը: Հաշվի առնելով շրջանի հարուստ ջրային պաշարները, խոստումնալից կարող է լինել նաեւ ձկնաբուծության խթանումը: Առկա են նաեւ լավ հնարավորություններ հիդրոէներգետիկ բնագավառի զարգացման համար, մասնավորապես, Հագառի գետի ավազանում:
Շրջանի համաչափ զարգացման գործում առանցքային նշանակություն է ստանում ճանապարհաշինությունը: Զարգացած ճանապարհատրանսպորտային ցանցի առկայությունը հնարավորություն կտա ներշրջանային եւ ներհանրապետական կապերի ընդլայնման համար: Այդ առումով անգնահատելի է Բերձոր շրջկենտրոնի դերը: տնվելով շրջանի հյուսիսային եւ հարավային ընդարձակ մասերը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Արցախը իրար կապող խաչմերուկում, քաղաքն ունի բոլոր հնարավորությունները դառնալու կարեւորագույն տրանսպորտային հանգուցակետ: Այս ուղղությամբ պետությունն արդեն իսկ նախատեսում է մի շարք ծրագրերի իրականացում: Օրինակ, Բերձորում կկառուցվի ժամանակակից ավտոկայան եւ շուկա: Այս եւ առաջիկա տարիների ընթացքում շոշափելիորեն կավելանա շրջանի զարգացման նպատակով հատկացված միջոցների ծավալը: Քաշաթաղի շրջանի 2008 թվականի բյուջեն կազմում է 3,7 միլիարդ դրամ, ինչը մոտ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Կապիտալ շինարարության համար նախատեսված է 1 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ներդրումների ոլորտում` 400 միլիոն դրամ: Համաչափ զարգացման այս միտումները կպահպանվեն նաեւ հետագայում: Տնտեսության զարգացման բարձր արդյունավետության ապահովման համար կառավարության գործունեության 2008 թվականի ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձված փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, այդ թվում` Քաշաթաղի շրջանում:
Շրջանի տնտեսական զարգացմանը զուգահեռ նախատեսված է իրականացնել նաեւ բարեփոխումներ` ուղղված բնակչության սոցիալական իրավիճակի բարելավմանը: Այս տարի շրջանի ընթացիկ ծախսերի, այդ թվում` աշխատավարձերի, նպաստների, թոշակների համար հատկացված է 2,5 միլիարդ դրամ: Հանդիսանալով վերաբնակեցվող շրջան` Քաշաթաղն ունի իր յուրահատկությունը. այստեղ պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք միաժամանակ կնպաստեն ե'ւ տեղի բնակչության, ե'ւ վերաբնակիչների ներհոսքի աճին: Արդի պայմաններում շրջանի կայուն զարգացման համար անհրաժեշտ է վերանայել վերաբնակեցման հիմնական մոտեցումները: Ակնհայտ է, որ այն ոգեւորությունը, որն արդյունավետ գործում էր շրջանի ազատագրման սկզբնական փուլում, այսօր պետք է զուգակցվի բազմակողմանի մշակված ծրագրերի հետ:
Առաջնային նշանակություն ունեն բնակարանաշինության, դպրոցաշինության, գազիֆիկացման, առողջապահության, խմելու ջրի հիմնախնդիրները: Անթույլատրելի է, որ ավելի քան 3000 քառ.կմ տարածք ունեցող շրջանն ունենա ընդամենը երկու հիվանդանոց, այն էլ ոչ լիարժեք գործող, եւ նույն վիճակում գտնվող երկու բուժկետ: Այս իրավիճակը բարելավելու, շրջանի սոցիալական ոլորտում շոշափելի տեղաշարժ արձանագրելու նպատակով 2008 թվականին Քաշաթաղի առողջապահության եւ կրթության ոլորտներին հատկացվել է համապատասխանաբար 174 միլիոն եւ 950 միլիոն դրամ:
Միաժամանակ պետք է նշել, որ պետության առկա միջոցները, ցավոք, բավարար չեն ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Քաշաթաղի շրջանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
Այս գործում մենք չափազանց բարձր ենք գնահատում եւ ակնկալում մեր հայրենակիցների, զանազան կազմակերպությունների եւ հիմնադրամների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը: Հատուկ ուզում եմ նշել «Թուֆենկյան» հիմնադրամի բազմաբնույթ գործունեությունը, որը ներառում է առողջապահության, բնակարանաշինության, գյուղատնտեսության, կրթության ոլորտները: «Ագապե» կազմակերպությունը տրամադրում է տարբեր տիպի օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին: «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը օգնում է բազմազավակ եւ կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաեւ ուսանողներին: «Հայ կրթական միությունը» տարբեր ծրագրեր է իրականացնում կրթության բնագավառում: «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը, «Հայրենիք» միությունը, «Արփեն» կենտրոնը, «Ղարաբաղ-Տելեկոմ», «Մենք» եւ շատ ուրիշ կազմակերպություններ իրենց նշանակալի ավանդն են ներդնում շրջանի զարգացման գործում:
Բարեկամնե'ր, խորին երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ազգանպաստ գործունեության համար: Այս տարիներին կատարած ձեր անձնվեր աշխատանքի լավագույն վկայությունը Արցախի ժողովրդի կյանքի բարելավումն է, ինչն արդեն իսկ ակնառու է եւ անհերքելի: Հավատացած եմ, որ համատեղ ուժերով մենք կշենացնենք Արցախի այս գողտրիկ հատվածը, որն ունի համահայկական նշանակություն: Առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության, լիարժեք զարգացումը եւ անվտանգ գոյատեւումը: Սա պետք է հիշենք բոլորս եւ սրանով առաջնորդվենք մեր բոլոր ձեռնարկումներում:
Ամենայն հաջողություն եմ մաղթում բոլորիդ եւ վստահորեն ակնկալում, որ այս խորհրդաժողովը կդառնա եւս մեկ առաջընթաց քայլ` ուղղված Արցախի անվտանգության ամրապնդման, հզորացման ու բարգավաճման հայրենանվեր գործին»:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վերադարձող քաղաքացիների ռեինտեգրման ծրագրի շրջանակներում Հայաստան են վերադարձել Շվեյցարիայում ապրող մոտ 300 անօրինական միգրանտներից ավելի քան 100-ը: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին ...ԵԱՀԿ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կիրականացվի «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթաց» ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ցեղասպանության թեմայով քննարկում, որին կմասնակցեն գրողներ Անտոնիա Արսլանը, Մարգարեթ Ահներթը եւ դրամատուրգ Քեթրին Ֆիլուն: Քննարկումը կազմակերպել ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՀՐԱՆԻ, ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԵՒ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԹԵՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՔԱՇԱԹԱՂԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ Է»
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Բերձորում գումարվել է Քաշաթաղի շրջանի զարգացմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա ելույթի տեսքտը, որ տրամադրել է ԼՂՀ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՔՆՆԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության կառնի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը (ԱԶԿ) փակելու պահանջով հայցադիմումը եւ որոշում կկայացնի հայցը ընդունելու ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄԱՔՈՒՐ ԵՐԵՒԱՆ» ԵՌԱՄՍՅԱԿ
Երեւան (Երկիր) - Ապրիլից Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երեւան» եռամսյակ, որը կտեւի մինչեւ հունիսի վերջը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մարտի 31-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Շիշլիում գտնվող թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրատան վար նախանցած գիշեր հարձակում է տեղի ունեցել: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հարձակումն ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՆԻ F-35 ՏԻՊԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել 100 հատ F-35 տիպի ռազմական ինքնաթիռներ գնելու նախագծին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՀԱՅՏՆԻ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
Երեւան (Երկիր) - Դպրոցի ավարտական քննություն հանձնողների թիվն արդեն հայտնի է: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացրին, որ այս ուսումնական տարվա ավարտին հայոց լեզվից եւ գրականությունից քննություն ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ.«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՈՒՂԵՐՁ ՏՐՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Միջազգային հանրության կողմից պետք է հստակ ուղերձ տրվի Ադրբեջանին` վերջ տալ ժխտողական մոտեցումներին, Հայաստանի ու Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, փորձել ընդունելի տարբերակով ...ՍԻԼՎԻ ՎԱՐԴԱՆԸ ՀԱՄԵՐԳ Է ՏՎԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Տոկիոյի «Օրչարդ» համերգասրահում մարտի 28-30-ը տեղի է ունեցել ֆրանսահայ էստրադային հայտնի երգչուհի Սիլվի Վարդանի համերգը: Նա կատարել է երգեր իր նոր ալբոմից, որը կոչվում է «Nouvelle Vague»: ...ԲԱԹՈՒՄՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Բաթումում շուտով կբացվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով էլեկտրոնային լրատվամիջոցներ, հյուպատոս է նշանակվել Հակոբ Հաջի-Հակոբյանը: Հյուպատոսությունն ...
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԼՂՀ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ
ԸՍՏ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ
ՆԱՏՕ-Ն ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿՎԵՐԱԲԵՐՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ԸՍՏ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ` ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

