
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Նիստում քննարկվել են ԱՊՀ հետագա զարգացմանը միտված բազմակողմ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրներ, մասնավորապես` համագործակցությունը հումանիտար, միգրացիայի, ինֆորմացիոն անվտանգության ապահովման, հանցագործության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բնագավառներում:
Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները հաստատել են «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը»: Ընդունվել է մայիսի 23-ին Մոսկվայում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ որոշվել, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 25-ի` Բիշկեկում:
Նույն օրը կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱՆԽ) ոչ ֆորմալ նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքականության բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համադրման մեխանիզմի կատարելագործման հարցը:
ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ անվտանգության ոլորտի տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս առումով առանձին քննարկման առարկա է դարձել միջազգային կազմակերպություններում որոշ հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների հաճախ հակադիր դիրքորոշումների խնդիրը:
Այդ հարցի հետ կապված իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ընդունված` ադրբեջանական կողմից առաջարկված բանաձեւին: Վ.Օսկանյանը, մասնավորապես, նշել է, որ թեեւ այդ բանաձեւն իրավական ուժ չունի, սակայն, նման միակողմանի բանաձեւ անցկացնելով, ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում հրաժարվել ներկայումս բանակցային սեղանի վրա գտնվող փաստաթղթից եւ, երկրորդ` հարցը տեղափոխել Մինսկի խմբի շրջանակներից ՄԱԿ, ինչը լուրջ վտանգի տակ կդնի բանակցային գործընթացի շարունակությունը: Այդ առումով Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ ՀԱՊԿ-ն չկարողացավ հանդես գալ միասնական դիրքորոշումով: Նախարարը նշել է, որ այդ բանաձեւին «կողմ» քվեարկած երկրները, փաստորեն, «դեմ» են քվեարկել բանակցային գործընթացին:
Վ.Օսկանյանը հույս է հայտնել, որ այսուհետ ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպության անդամ երկրների կողմից կհարգվի համերաշխության սկզբունքը:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
Երեւան (Երկիր) - ՀՀ վերադարձող քաղաքացիների ռեինտեգրման ծրագրի շրջանակներում Հայաստան են վերադարձել Շվեյցարիայում ապրող մոտ 300 անօրինական միգրանտներից ավելի քան 100-ը: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին ...ԵԱՀԿ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Երեւան (Երկիր) - ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կիրականացվի «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթաց» ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Երեւան (Երկիր) - Ապրիլի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ցեղասպանության թեմայով քննարկում, որին կմասնակցեն գրողներ Անտոնիա Արսլանը, Մարգարեթ Ահներթը եւ դրամատուրգ Քեթրին Ֆիլուն: Քննարկումը կազմակերպել ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՀՐԱՆԻ, ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԵՒ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԹԵՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Ատրպատականի թեմի առաջնորդ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ»
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՔԱՇԱԹԱՂԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ Է»
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Բերձորում գումարվել է Քաշաթաղի շրջանի զարգացմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա ելույթի տեսքտը, որ տրամադրել է ԼՂՀ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՔՆՆԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության կառնի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը (ԱԶԿ) փակելու պահանջով հայցադիմումը եւ որոշում կկայացնի հայցը ընդունելու ...ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄԱՔՈՒՐ ԵՐԵՒԱՆ» ԵՌԱՄՍՅԱԿ
Երեւան (Երկիր) - Ապրիլից Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երեւան» եռամսյակ, որը կտեւի մինչեւ հունիսի վերջը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մարտի 31-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Երեւան (Երկիր) - Շիշլիում գտնվող թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրատան վար նախանցած գիշեր հարձակում է տեղի ունեցել: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հարձակումն ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՆԻ F-35 ՏԻՊԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել 100 հատ F-35 տիպի ռազմական ինքնաթիռներ գնելու նախագծին: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում ...ՀԱՅՏՆԻ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
Երեւան (Երկիր) - Դպրոցի ավարտական քննություն հանձնողների թիվն արդեն հայտնի է: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացրին, որ այս ուսումնական տարվա ավարտին հայոց լեզվից եւ գրականությունից քննություն ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ.«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՈՒՂԵՐՁ ՏՐՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»
Երեւան (Երկիր) - Միջազգային հանրության կողմից պետք է հստակ ուղերձ տրվի Ադրբեջանին` վերջ տալ ժխտողական մոտեցումներին, Հայաստանի ու Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ, փորձել ընդունելի տարբերակով ...ՍԻԼՎԻ ՎԱՐԴԱՆԸ ՀԱՄԵՐԳ Է ՏՎԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Երեւան (Երկիր) - Տոկիոյի «Օրչարդ» համերգասրահում մարտի 28-30-ը տեղի է ունեցել ֆրանսահայ էստրադային հայտնի երգչուհի Սիլվի Վարդանի համերգը: Նա կատարել է երգեր իր նոր ալբոմից, որը կոչվում է «Nouvelle Vague»: ...ԲԱԹՈՒՄՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - Բաթումում շուտով կբացվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», վկայակոչելով էլեկտրոնային լրատվամիջոցներ, հյուպատոս է նշանակվել Հակոբ Հաջի-Հակոբյանը: Հյուպատոսությունն ...
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՌԵԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ԸՍՏ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ` ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

