
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ` ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանել է ադրբեջանական կողմի` ԵԱՀԿ քարտուղարությանը նամակ ուղարկելու նախաձեռնությունը, որի նպատակը Մինսկի խմբի համանախագահներին հետ կանչելը կամ փոխելն է:
Տիգրան Բալայանը ասել է. «Պարոն Ազիմովի պնդմանը հակառակ, այն նամակը, որ Ադրբեջանը ուղարկել է ԵԱՀԿ, ուղղված է Մինսկի խումբը ցրելուն եւ դա արվել է մինչեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու` իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ադրբեջանական կողմը առանց որեւէ լուրջ հիմնավորման տապալեց ապրիլին Բուխարեստում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ նորընտիր նախագահի նախատեսվող հանդիպումը:
Մենք համաձայն ենք Մինսկի Խմբի համանախագահների հետ եւ հույս ենք հայտնում, որ այս քայլը եւ պրն Ազիմովի արտահայտած տեսակետը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը չեն արտացոլում»:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունեց ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի տեղաբաշխման եւ գործելու համար հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հարցերով ...ԴԱԼԱՅ-ԼԱՄԱՅԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պոտերինգը Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ-լամային հրավիրել է ելույթ ունենալու ԵՄ օրենսդրական մարմնի պատգամավորների առջեւ եւ պատմելու նրանց Լհասայի վերջին ...ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ` ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանել է ադրբեջանական կողմի` ԵԱՀԿ քարտուղարությանը ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ATAKA ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՎ ՁԱԽՈՂՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի հանդիպումից հետո կայանալիք համատեղ մամլո ասուլիսը ձախողվել է ազգայնական ATAKA կուսակցության ջանքերով: ...ՍՈՖԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Երեւան (Երկիր) - Սոֆիայի քաղաքային խորհրդում հետաձգվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, հայկական օրինագծի ընդունման ...ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Կրթությունը` զարգացման նախապայման» ժողովածուի եւ «Կրթության իրավունք» գրքի շնորհանդեսը` կազմակերպված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Երեւան (Երկիր) - Եվրախորհրդարանը քննադատության Է ենթարկել Թուրքիային այն բարեփոխումների ընթացքը դանդաղեցնելու համար, որոնք նախատեսված են Եվրամիությանը ինտեգրման գործընթացով: Այդ մասին, ըստ Հայաստանի հանրային ...ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՐԴԱ ՖԼՈՐԻԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանում կկարդա երկու դասախոսություն: Առաջին դասախոսությունը, որի թեման է «Հայոց ցեղասպանությունը` որպես ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. «ԿՆԵՍԵՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ»
Երեւան (Երկիր) - Վերջերս իսրայելա-թուրքական հարաբերությունները այնքան էլ լավ չեն, եւ այդ առումով Կնեսետի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը միանգամայն կանխատեսելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐԸ, ԹԵ ԱՄՆ-Ը ՓՈՐՁԵԼ Է «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - «ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակով եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններով, որոնց հետեւեցին արտակարգ իրավիճակի հայտարարումը, ձերբակալություններն ...ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԴԵՌԵՒՍ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Երեւան (Երկիր) - Սպիտակ տունը դեռեւս Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու չի առաջադրել, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
1Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, ...ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԲԱՆԱՁԵՒԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 28-ին Հայաստանի նախաձեռնությամբ Ժնեւում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց բանաձեւ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ (Resolution “Prevention of genocide”): ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Ինչպես տեղեկանցում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում ...ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԲԸՄ ԱՇԽԱՐՀԻ 18-ՐԴ ԽԱՂԵՐԸ
Երեւան (Երկիր) - Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հուլիսին կանցկացվեն Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աշխարհի 18-րդ խաղերը, որին կմասնակցեն հայ մարզիկներ ամբողջ աշխարհից: Առաջին անգամ այս ...ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երեւան (Երկիր) - Երուսաղեմի Հեբրյու համալսարանում ապրիլի 29-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության հիշատակման սիմպոզիում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են տեղի հայ համայնքից, գլխավոր բանախոսը կլինի ...ՄԱՐՏԻ 30-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Մարտի 30-ից Հայաստանն անցնում է ամառային ժամանակի: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունից, մարտի լույս 30-ի գիշերը` ...ՀՅԴ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 22-ին ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւմտյան թեւը մասնակցել է Ամերիկայի հունական խորհրդի 33-րդ տարեդարձին նվիրված ճաշկերույթ-պարահանդեսին, որն անցկացվել է Լոս Անջելեսում: Միջոցառմանը ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նախագահությամբ, Անթիլիասի Մայրավանքի վեհարանում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի պատվիրակությունը ...ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՆՇՎԵԼՈՒ Է Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ-ՄԿՐՏՉԻ ԳԼԽԱՏՄԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակի օրը: Ժամը 10:30-ին` Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի մատաղի օրհնության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՍՈՒՊԵՐԲՐԵՆԴ-2008» ՄՐՑԱՆԱԿԻ
Երեւան (Երկիր) - Մոսկվայում անցկացված «Պրոդէքսպո-2008» ցուցահանդեսում Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատն արժանացել է «Սուպերբրենդ-2008» մրցանակի: Ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի տարբեր ...«ՆՈՐԱՎԱՆՔ»-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԶԵԿՈՒՅՑԸ
Երեւան (Երկիր) - «Նորավանք» գիտակրթական կենտրոնում այսօր հյուրընկալվել էր ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ բնագիտության եւ քաղաքագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: ...
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ԱՄՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ-2008» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԵԱՀԿ ՄԽ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

