
ԶԵԵՒ ԷԼԿԻՆ. «ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ»
Երեւան (Երկիր) - Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվել է առաջին հաջողությունն արձանագրել:
Ինչպես, ըստ PanARMENIAN.Net-ի, գրում է Haaretz թերթը, արտգործնախարար Ցիպի Լիվնիի («Կադիմա») փոխարեն կառավարության դիրքորոշումը ներկայացնում էր գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմխոնը («Ավոդա»): Նա առարկություն է ներկայացրել լիագումար նիստին տվյալ հարցի քննարկման վերաբերյալ, սակայն հանկարծակի համաձայնել է Զեեւ Էլկինի` Հայ-իսրայելական բարեկամության խորհրդարանական ասոցիացիայի նախագահի («Կադիմա») նախաձեռնության հետ, ով առաջարկել է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Արդյունքում` պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Ցեղասպանության հարցի քննարկմանը կրթության հանձնաժողովի նիստում:
Ապա պատգամավոր Հովսեփ Շագալը («Մեր տունը Իսրայելն է»)` Ադրբեջանա-իսրայելական խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, նոր առաջարկություն է ներկայացրել այդ հարցը արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողով տեղափոխելու մասին: Կնեսետին մնում է որոշել` որտեղ է քննարկվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը:
Ինչպես տեղեկացնում է NEWSru.co.il կայքը, պատգամավոր Զեեւ Էլկինն ասել է. «Այս որոշումը կարելի է պատմական համարել: Չէ որ Կնեսետը առաջին անգամէ օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ֆրանսիական խորհրդարանն ու ամերիկյան Կոնգրեսը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների օրենսդիրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ ժամանակն է, որ Իսրայելի Կնեսետը գոնե սկսի քննարկել այդ թեման»:
NEWSru.co.il կայքը 2007 թվականի աշնանը հարցում էր անցկացրել «Իսրայելն ու հայ ժողովրդի ցեղասպանությունը» թեմայով: Հարցմանը մասնակցել էր 561 մարդ, որոնցից 509-ը պատասխանել էին բոլոր հարցերին: Ինչպես ցույց տվեց հարցումը, հարցվածների մեծ մասը` 82,5 տոկոսը, համակարծիք է, որ Հոլոքոստ վերապրած Իսրայելի ժողովուրդն իրավունք չունի ժխտելու այլ երկրների ժողովուրդների ողբերգությունները: Ընդ որում` 72,4 տոկոսը համարում է, որ Իսրայելը 1915 թվականին Թուրքիայում հայերի դեմ իրականացված զանգվածային կոտորածները պետք է ճանաչի որպես ցեղասպանություն:
Հատկանշական է, որ մասնակիցների միայն 43,8 տոկոսն է կարծում, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու գնով, 35,2 տոկոսը հայտարարում է, թե նման գին Իսրայելը չպետք է վճարի: 48 տոկոսը կարծում է, թե Թուրքիային հնարավոր է համոզել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 32,2 տոկոսը նման հեռանկարի չի հավատում:
ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԾՆՎԱԾ ՀԱՅԵՐԸ ԻՐԵՆՑ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ՀԻՆ ՏՈՄԱՐՈՎ ԿՆՇԵՆ ՍԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ
Երեւան (Երկիր) - Սփյուռքի հայերը, որոնք ծնունդով Երուսաղեմից են, պատրաստվում են ընդհանուր հավաք կազմակերպել իրենց ծննդավայրում: Նրանք հիմնականում Հյուսիսային Ամերիկայից եւ Ավստրալիայից են եւ նպատակ ունեն ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 26-ին տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Կնեսետը անցած տարի մարտի 14-ին մերժել էր ...ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
1Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ...ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԱԾ 14 ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
1Երեւան (Երկիր) - Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետեւ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած զանգվածային ...ՊՅԱՏԻԳՈՐՍԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Երեւան (Երկիր) - Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում մարտի 26-ին բացվել է Հայոց լեզվի եւ մշակույթի կենտրոն: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Արդեն չորրորդ տարին է Հայաստանում իրականացվում է «Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության» պետական ծրագիրը, որով փախստականներին տրվում են բնակարանների գնման սերտիֆիկատներ: ...ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՕԳՏԻՆ
Երեւան (Երկիր) - Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհուրդը (JCRC) հանդես է եկել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Երեւան (Երկիր) - Մարտի 26-ին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) հրավիրել էր ընդհանուր ժողով, որի նպատակը, ըստ ՀԵԱԽ նախագահ Արամ Սուքիասյանի, հասարակական-քաղաքական ոլորտներում գործող երիտասարդական ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ԼՂՀ ԱՏԼԱՍ
Երեւան (Երկիր) - ԼՂՀ ատլասի ստեղծման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր են օրերս քննարկել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետկոմում, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի ...ՍՈՖԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - Սոֆիան կդառնա Բուլղարիայի չորրորդ քաղաքը, որը պաշտոնապես կճանաչի 1915-22թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը», այդ մասին ասել է Սոֆիայի քաղաքապետարանի ...ՊԱՐԶՎԵԼ Է 12-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱԿՆՀԱՅՏ ԿԵՂԾ ԼՈՒՐԸ ՏԱՐԱԾԱԾ ԿՆՈՋ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին ակնհայտ կեղծ լուրը մարտի 1-ին ...ԸՍՏ ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ
Երեւան (Երկիր) - Թուրքիայում հարձակում է գնում պետության բոլոր հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է Բախչեյրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դենիզ Ուլկե Արիբողանը: Գլխավոր դատախազության հարցապնդումը իշխող ...ԶԵԵՒ ԷԼԿԻՆ. «ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ»
Երեւան (Երկիր) - Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հաջողվել է առաջին հաջողությունն արձանագրել: Ինչպես, ըստ PanARMENIAN.Net-ի, գրում է Haaretz թերթը, արտգործնախարար Ցիպի ...ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՐԵՒ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Երեւան (Երկիր) - Կույր եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց կրթությունը մատչելի դարձնելու նպատակով ստեղծված «Արեւ» համակարգչային ծրագիրը շուտով կներդրվի Հայաստանի Ազգային գրադարանում: Դեռեւս երկու տարի ...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին: Այն ուղղված է հանրակրթական երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, կրթության ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԻՄ ԽՆԴԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ Է»

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

