
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Երեւան (Երկիր) - Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում հիմնականում «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների պահանջարկ կա: Նախատեսված կարգով այդ բնակավայրերի դպրոցներից պահանջարկի մասին հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, որը դրանց հիման վրա բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ է գործուղում։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Սիրանուշ Էլոյանի տեղեկացմամբ` յուրաքանչյուր տարի մարզերից հայտերն ուղարկվում են մինչեւ օգոստոսի 20-ը, դրանք թարմացվում են հաջորդ տարվա հունվարին` չնայած լրացուցիչ կարող են ստացվել նաեւ ամբողջ տարվա ընթացքում, հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն:
Մանկավարժներին սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրեր գործուղելիս տրվում է 15 հազար դրամ լրավճար` բնակարան վարձելու եւ կոմունալ վարձերի համար, տրամադրվում է գումար գույքի տեղափոխման համար, նաեւ ճանապարհածախս` տարեկան 4 անգամ: Մանկավարժները գործուղվում են առնվազն կես դրույք հաստիքով աշխատելու պայմանով, ավելի քիչ դասաժամերի համար նախարարությունը մասնագետներ չի ուղարկում: Ս. Էլոյանի խոսքով` մարզերում աշխատելու համար նախարարություն են դիմում բոլոր տարիքի ուսուցիչներ, այդ թվում` նորավարտ մասնագետներ:
Այս տարվա հունվարին մարզերից հայտ է ներկայացրել միայն Գեղարքունիքը` 8 մասնագետի պահանջարկով: Նախարարությունից գործուղվել է միայն մեկը` ֆիզիկայի մասնագետ: 2007-ի օգոստոսին Գեղարքունիքն ունեցել է 31 մանկավարժի կարիք, սակայն գործուղվել է միայն 5 մասնագետ: Կոտայքի մարզը հայտ է ներկայացրել 7 տեղի համար, որոնք լիովին բավարարվել են: Լոռու դպրոցներին անհրաժեշտ է եղել 39 մանկավարժ, գործուղվել են միայն 6-ը:
Ըստ Ս. Էլոյանի` համեմատաբար ավելի բարվոք է Շիրակի մարզի դրությունը, այնտեղ ուղարկվել է 25 մանկավարժ` 54 մասնագետի պահանջարկի դիմաց:
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանը 2007թ.-ի օգոստոսին 16 ուսուցչի կարիք է ունեցել, Սիսիանը` 28, Գորիսը` 12, Մեղրին` 4: Մարզ է գործուղվել 3 մանկավարժ, ինչը Ս. Էլոյանը պայմանավորում է այդ շրջանների հեռավորությամբ, ոչ բավարար պայմաններով:
Արագածոտնը օգոստոսին ներկայացրել է 40 մանկավարժի հայտ, բավարարվել է 13-ը: Վայոց Ձորի, Տավուշի եւ Արմավիրի մարզերը հայտ չեն ներկայացրել, սակայն տարվա ընթացքում եղած պահանջարկով նախարարությունը Վայոց Ձոր է ուղարկել 1 ուսուցիչ: Արմավիրի մարզից դեկտեմբերին ներկայացվել է 1 ուսուցչի հայտ, սակայն դեռ ոչ ոք չի գործուղվել:
Արարատի մարզը նախարարությանը դիմել է 5 ուսուցչի պահանջարկով, բայց քանի որ մասնագետներն անհրաժեշտ են եղել այն գյուղերի դպրոցների համար, որոնք չեն համարվում սահմանամերձ, լեռնային կամ բարձրլեռնային բնակավայրեր, նախարարությունը մանկավարժներ չի գործուղել:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 25-ին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը թողարկել է մի հաղորդում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի` նյույորքյան Armenian ...ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀՈՒՍԱԼԻ ԸՆԿԵՐՈՋ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ
Երեւան (Երկիր) - Լրացավ նախկին վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Նա կյանքից հեռացավ 56 տարեկան հասակում` սրտի կաթվածից: Մարտի 25-ին Ա.Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ»
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, ...ԱՐՎԵՍՏԻ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1Երեւան (Երկիր) - Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Երեւան (Երկիր) - Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում հիմնականում «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների պահանջարկ ...ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ...ՀՀԿ-Ն ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՆԵՂ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` 4 քաղաքական ուժերի կողմից ձեւավորած քաղաքական կոալիցիան համատեղ լուծումների միջոցով կարող է բավարարել ընտրողների պահանջները։ ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԲԵԼՄՈՆՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԵՒ» ՀԱՄՈՒՅԹԸ
Երեւան (Երկիր) - Բելմոնտում մարտի 29-ին կայանալիք համերգի ընթացքում ելույթ կունենա հայկական ժողովրդական «Արեւ» համույթը եւ կներկայացնի Հայաստանի երաժշտական ավանդույթները` ավանդական ժողովրդական եւ ժամանակակից ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է
Երեւան (Երկիր) - Արդեն հայտնի է միասնական քննություն հանձնող դիմորդների թիվը` ըստ առարկաների: Ամբողջ հանրապետությունում հայոց լեզվից եւ գրականությունից քննություն է հանձնելու 13388 դիմորդ, մաթեմատիկայից` ...«ՎԻՎԱՍԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀՀ ԳԱԱ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 26-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ, գիտության եւ կրթության ոլորտներում «ՎիվաՍել» ընկերության կողմից իրականացված խոշորածավալ ներդրումների համար «ՎիվաՍել» ...ԿԱՆԲԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեւան (Երկիր) - Կանբերայի խորհրդարանում անցյալ շաբաթ կազմակերպվել է Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ավստրալական ինստիտուտի լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցել են խորհրդարանական ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վեհարանում մարտի 25-ին ընդունել է Ասորի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Զագգա Ա Յուաս պատրիարքի ներկայացուցիչ երկու եպիսկոպոսներին: ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 10-ՈՎ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՉԺՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՒ ՉԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՆԻՍՏԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

