
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀՈՒՍԱԼԻ ԸՆԿԵՐՈՋ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ
Երեւան (Երկիր) - Լրացավ նախկին վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Նա կյանքից հեռացավ 56 տարեկան հասակում` սրտի կաթվածից: Մարտի 25-ին Ա.Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին Ա.Մարգարյանի հիշատակին:
Հիշատակի արարողությունները շարունակվեցին նաեւ երեկոյան Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
«Յուրաքանչյուր քաղաքացի այսօր իրավունք ունի հպարտանալու, որ մեր պետության մեջ եղել է այնպիսի վարչապետ, ով իր պաշտոնավարության 7 տարիների ընթացքում ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի հայ պետական գործիչը` անմնացորդ նվիրումով իր ժողովրդին եւ իր պետությանը»,- պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Նա նաեւ մեծ ռոմանտիկ էր, որը հնարավորինս կարողանում էր անընդհատ զարգացնել իր ժողովրդական եւ պետական գործչի կերպարը: Առավել եւս նա մնայուն դարձավ ժողովրդի մեջ, որովհետեւ ժողովուրդը կարողացավ ստեղծել կերպար եւ մատնացույց արեց, թե ինչպիսին պետք է լինի պետական չինովնիկը, որպեսզի իր հետեւից գնա ժողովուրդը: Սա մեծ խորհուրդ ունի»,- կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի համոզմամբ` Ա.Մարգարյանի կյանքում գլխավոր պատգամը թերեւս հետեւյալն էր. «Ամեն ինչ անել պետության հզորացման համար, եւ որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա իրեն այս պետության հարազատ անդամ եւ կարողանա իր լուման ունենալ պետության զարգացման, ամրապնդման գործում»: Ըստ պատգամավորի` մեկ տարին բավականին ժամանակ է խորհելու պետության մեջ Ա.Մարգարյանի դերի մասին: Անձամբ ինքը ամենակարեւորն իր համար ճշտել է. «Դա Անդրանիկ Մարգարյանի հանդուրժողականությունն էր, նրա ունակությունն էր երկխոսության գնալու բոլորի հետ»:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 25-ին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը թողարկել է մի հաղորդում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի` նյույորքյան Armenian ...ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀՈՒՍԱԼԻ ԸՆԿԵՐՈՋ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ
Երեւան (Երկիր) - Լրացավ նախկին վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Նա կյանքից հեռացավ 56 տարեկան հասակում` սրտի կաթվածից: Մարտի 25-ին Ա.Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ»
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, ...ԱՐՎԵՍՏԻ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1Երեւան (Երկիր) - Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Երեւան (Երկիր) - Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում հիմնականում «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների պահանջարկ ...ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ...ՀՀԿ-Ն ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՆԵՂ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` 4 քաղաքական ուժերի կողմից ձեւավորած քաղաքական կոալիցիան համատեղ լուծումների միջոցով կարող է բավարարել ընտրողների պահանջները։ ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԲԵԼՄՈՆՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԵՒ» ՀԱՄՈՒՅԹԸ
Երեւան (Երկիր) - Բելմոնտում մարտի 29-ին կայանալիք համերգի ընթացքում ելույթ կունենա հայկական ժողովրդական «Արեւ» համույթը եւ կներկայացնի Հայաստանի երաժշտական ավանդույթները` ավանդական ժողովրդական եւ ժամանակակից ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է
Երեւան (Երկիր) - Արդեն հայտնի է միասնական քննություն հանձնող դիմորդների թիվը` ըստ առարկաների: Ամբողջ հանրապետությունում հայոց լեզվից եւ գրականությունից քննություն է հանձնելու 13388 դիմորդ, մաթեմատիկայից` ...«ՎԻՎԱՍԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀՀ ԳԱԱ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 26-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ, գիտության եւ կրթության ոլորտներում «ՎիվաՍել» ընկերության կողմից իրականացված խոշորածավալ ներդրումների համար «ՎիվաՍել» ...ԿԱՆԲԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեւան (Երկիր) - Կանբերայի խորհրդարանում անցյալ շաբաթ կազմակերպվել է Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ավստրալական ինստիտուտի լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցել են խորհրդարանական ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վեհարանում մարտի 25-ին ընդունել է Ասորի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Զագգա Ա Յուաս պատրիարքի ներկայացուցիչ երկու եպիսկոպոսներին: ...
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԼՂ-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՆՇԵՑ ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ
ՀԱՅ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՆՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

