
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 25-ին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը թողարկել է մի հաղորդում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի` նյույորքյան Armenian Reporter թերթի հետ ունեցած հարցազրույցի մասին: «Թրենդ»-ի հաղորդման անգլերեն տարբերակը ակնհայտորեն հակառակ թարգմանություն է մեկ այլ լեզվից, հավանաբար` ռուսերենից կամ ադրբեջաներենից, եւ այդ պատճառով լիովին չի համընկնում Armenian Reporter-ի բնօրինակի` անգլերեն տարբերակի հետ, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:
Այնուամենայնիվ, կա մի հատված, որտեղ ամերիկյան պաշտոնյայի բառերը ակնհայտորեն կեղծվել են, եւ սա չի կարող պարզապես թարգմանության սխալի հետեւանք լինել: Ստորեւ ներկայացվում են «Թրենդ»-ի համապատասխան հատվածի եւ Armenian Reporter-ի բնագիր տեքստի թարգմանությունները: Կեղծված հատվածը նշված է մեծատառերով:
«Թրենդ»-ի հաղորդումը` վերնագրված «ԸՍՏ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆ»(հասցե` http://news.trendaz.com/index.shtml?show=news&newsid=1162329&lang=EN): «Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի` հիմնարար սկզբունքների շուրջ դիրքորոշումների վերաբերյալ բանակցությունները, որոնք միտում ունեն մերձեցնել այդ դիրքորոշումները, կանխորոշելու ուղղությամբ ցանկացած քայլ արդյունավետ չի լինի: ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԵՏ: ԴԱ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՆԱՁԵՎ ԷՐ, ՈՐՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԷՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՐԴԱՐ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԲՆՈՒՅԹԸ: Եթե Հայաստանի կառավարությունը միակողմանի քայլ ձեռնարկի եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դա լրջորեն կխաթարի խաղաղ գործընթացը»,- ասաց Մեթյու Բրայզան Armenian Reporter թերթին տված հարցազրույցում: Բրայզան հայտարարել է, որ եթե Հայաստանը նման քայլ ձեռնարկեր, դա կլիներ անհամաչափ արձագանք Ադրբեջանին: Մեջբերման ավարտը:
Armenian Reporter-ի տեքստը` վերնագրված` «ԱՄՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ»(հասցե`http://www.armenianreporteronline.com): Մեթյու Բրայզա. «Իմ կարծիքով` ցանկացած քայլ, որը կանխորոշում է այժմ ընթացող բանակցությունների ելքը, այն բանակցությունների, որոնք արդեն հասնում են որոշ իրական արդյունքների հիմնարար սկզբունքների վերաբերյալ վերջնական դիրքորոշման մերձեցման առումով, չէր լինի օգտակար: ԵՎ ՀԵՆՑ ԱՅԴ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ԵՆՔ ՄԵՆՔ ԴԻՏԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ. ԴԱ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՆԱՁԵՎ ԷՐ, ՈՐԸ ՉԷՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ: Նմանապես, եթե հայկական կողմը միակողմանի քայլ կատարի եւ կանխորոշի բանակցությունների ելքը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղը, դա լրջորեն կքայքայի խաղաղ գործընթացը: Ըստ իս` դա կլիներ խիստ անհամաչափ պատասխան Ադրբեջանի քայլին եւ հնարավոր է` խիստ ապակայունացնող քայլ»: Մեջբերման ավարտը:
Ակնհայտ է, որ «Թրենդ»-ը կեղծել է Լեռնային Ղարաբաղին նվիրված` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի վերաբերյալ պարոն Բրայզայի գնահատականը, եւ ամենակարեւորը` վերջինիս գնահատականը` տրված Լեռնային Ղարաբաղի բանակցություններում համանախագահների ներկայիս առաջարկներին: Մեթյու Բրայզան ասել է, որ ներկայիս առաջարկները «արդարացի են եւ հավասարակշռված», եւ որ Ադրբեջանի կողմից առաջարկված ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը «չի արտացոլում» դրանց էությունը: Դրան հակառակ, «Թրենդ»-ի հաղորդման մեջ պնդվում է, որ պարոն Բրայզան ասել է, թե առաջարկներն «անարդար են եւ անհավասարակշիռ», ինչն արտացոլված է ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւում: Փաստորեն, «Թրենդ»-ը հաղորդել է Մեթյու Բրայզայի ասածի ճիշտ հակառակը:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԹՐԵՆԴ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԽՈՍՔԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 25-ին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը թողարկել է մի հաղորդում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի` նյույորքյան Armenian ...ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀՈՒՍԱԼԻ ԸՆԿԵՐՈՋ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ
Երեւան (Երկիր) - Լրացավ նախկին վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարելիցը: Նա կյանքից հեռացավ 56 տարեկան հասակում` սրտի կաթվածից: Մարտի 25-ին Ա.Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ»
1Երեւան (Երկիր) - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն, ...ԱՐՎԵՍՏԻ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇՆՈՐՀՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1Երեւան (Երկիր) - Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Երեւան (Երկիր) - Հանրապետության սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում հիմնականում «Օտար լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաների, նաեւ ֆիզիկայի մասնագետների պահանջարկ ...ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ
2Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ...ՀՀԿ-Ն ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՆԵՂ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ
Երեւան (Երկիր) - ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` 4 քաղաքական ուժերի կողմից ձեւավորած քաղաքական կոալիցիան համատեղ լուծումների միջոցով կարող է բավարարել ընտրողների պահանջները։ ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ԲԵԼՄՈՆՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԵՒ» ՀԱՄՈՒՅԹԸ
Երեւան (Երկիր) - Բելմոնտում մարտի 29-ին կայանալիք համերգի ընթացքում ելույթ կունենա հայկական ժողովրդական «Արեւ» համույթը եւ կներկայացնի Հայաստանի երաժշտական ավանդույթները` ավանդական ժողովրդական եւ ժամանակակից ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է
Երեւան (Երկիր) - Արդեն հայտնի է միասնական քննություն հանձնող դիմորդների թիվը` ըստ առարկաների: Ամբողջ հանրապետությունում հայոց լեզվից եւ գրականությունից քննություն է հանձնելու 13388 դիմորդ, մաթեմատիկայից` ...«ՎԻՎԱՍԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՀՀ ԳԱԱ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Երեւան (Երկիր) - Մարտի 26-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ, գիտության եւ կրթության ոլորտներում «ՎիվաՍել» ընկերության կողմից իրականացված խոշորածավալ ներդրումների համար «ՎիվաՍել» ...ԿԱՆԲԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեւան (Երկիր) - Կանբերայի խորհրդարանում անցյալ շաբաթ կազմակերպվել է Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ավստրալական ինստիտուտի լուսանկարների ցուցահանդեսը, որին մասնակցել են խորհրդարանական ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վեհարանում մարտի 25-ին ընդունել է Ասորի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Զագգա Ա Յուաս պատրիարքի ներկայացուցիչ երկու եպիսկոպոսներին: ...
ՄԱՅԻՍԻ 29-30-Ը ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԱՏ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ»
ԸՍՏ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԸ
ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»

- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Տիգրան Կարապետյանի պոեզիան
- «Հայր մեր»-ը տարբեր լեզուներով
- Սիրուշոն Եվրոտեսիլում
- «Իմ երազանքները»
- Срочно!Все больше информации!
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Eurovision 2008
- «Նամակ առանց հետադարձ հասցեի»
- Հայերենով Օպերացիոն Համակարգը (ՕՀ) ՝ հայ օգտագործողների համար
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

