
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Այսօր առավոտյան սկսվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կրեմլում ողջունելով Սերժ Սարգսյանին` Դմիտրի Մեդվեդեւը նախ շնորհավորել է նրան ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նշելով, որ սա նոր կարգավիճակում Սերժ Սարգսյանի առաջին այցն է ՌԴ, պարոն Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահի ղեկավարության ներքո եւս կշարունակվեն վերջին տարիներին ամուր հիմքերի վրա դրված հայ-ռուսական հարաբերությունները, եւ երկու երկրները կկարողանան լիարժեք ու բազմակողմանի համագործակցություն ծավալել ամենատարբեր ոլորտներում` ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի, երկու երկրների ժողովուրդների:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ փոխադարձաբար շնորհավորել Դմիտրի Մեդվեդեւին` մարտի 2-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ: Ընդգծելով, որ Հայաստանում պարոն Մեդվեդեւին ճանաչում են որպես հմուտ քաղաքական եւ պետական գործչի, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա կողմից ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եւս երկու պետությունների միջեւ համագործակցությունը կշարունակվի ռազմավարական գործընկերության նույն ոգով:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Դմիտրի Մեդվեդեւի այցի հրավերը Հայաստան` նրան հարմար ժամկետում, ինչը շնորհակալությամբ ընդունվել է: ՌԴ նորընտիր նախագահը նշել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան:
Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին` ընտրություններից հետո Հայաստանի համար դժվարին օրերին սատար լինելու, ըմբռնման եւ դժվարությունների հաղթահարման գործում աջակցության համար:
Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը:
Երկուստեք բավարարվածություն է հայտնվել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակից: Ընդգծվել է, որ տնտեսական կապերը երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են. Ռուսաստանի Դաշնությունը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
ՀՀ եւ ՌԴ նորընտիր նախագահները խոսել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները եւ վստահեցրել, որ` որպես ՀՀ նորընտիր նախագահ, պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները:
Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայանալիք Տնտեսական համաժողովին, որը շնորհակալությամբ է ընդունվել:
Հանդիպման ավարտին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին կառուցողական երկխոսության համար եւ հաջողություններ մաղթել ՌԴ նորընտիր նախագահին:
Օրվա ընթացքում սպասվում են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ:
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Մարտի 22-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը հանդիպեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, ...ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան (Երկիր) - 2008թ. հունիսի 1-ին` ժամը 11:00-19:00-ն, ՀոլիվուդիՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ»
Երեւան (Երկիր) - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման ժամկետի եւ տեղի հարցը մնում է անորոշ, ադրբեջանական «Թրենդ նյուս»-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ...ՀՀ ԿԲ-Ն ԹՈՂԱՐԿԵԼ Է «ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է «Երկվորյակներ» արծաթե հուշադրամը: Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայության` թողարկված հուշադրամի ...ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Երեւան (Երկիր) - Ուոլտեր Կարաբյանը իր ծննդյան 70-րդ տարեդարձին, որն անցկացվել է մարտի 15-ին Անահայմ քաղաքում, նվերների փոխարեն խնդրել է նվիրատվություն կատարել «Հայկական ֆիլմ» հիմնադրամին, տեղեկացնում ...ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 23-ին մեր Տեր եւԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՒ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Երեւան (Երկիր) - Մարտի 20-23-ը Երեւանում` ՀՅԴ Բյուրոյի «ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Երեւան (Երկիր) - Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաեւ Ջավախքի ու Լեռնային Ղարաբաղի 8-11-րդ դասարանցիները մասնակցում են 2007-2008 ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլին` 14 առարկայից: ...ԸՍՏ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ` ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂՀ-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
1Երեւան (Երկիր) - Վերջին շաբաթներին Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը խոչընդոտում են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է ԱՅՍ ԴԱՏԱՐԿ ԳԵՐԵԶՄԱՆՈՎ»
Երեւան (Երկիր) - Համայն քրիստոնյա աշխարհի համար նվիրական Ավագ ուրբաթը ամեն տարի հավատքի արթնության առիթ է մեր ժողովրդի համար: Անթիլիասի Մայր տաճարում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ անցկացված ...ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Երեւան (Երկիր) - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել Է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ ...ԵՐԵՒԱՆԻ ԵՒՍ 16 ԴՊՐՈՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Երեւան (Երկիր) - Երեւանի կրթական հաստատություններին պետբյուջեից հատկացվող գումարը տարեցտարի աճում է. այսպես` եթե 2004թ.-ին այդ գումարը կազմել է 6,4 մլրդ դրամ, ապա 2008թ.-ին` 15 մլրդ դրամ: Այս մասին, ըստ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
Երեւան (Երկիր) - Այսօր առավոտյան սկսվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՎԻԵՏՆԱՄԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՒՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակում տեղի է ունեցել Իրաքում կայունացման ուժերի կազմում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ...«ՌՈՒԲԵԺ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՓՈՒԼԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության ...ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ 20-ԱՄՅԱԿԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը մարտի 24-ին «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպել էր խորհրդաժողով` նվիրված Արցախյան գոյամարտի 20-ամյակին: Խորհրդաժողովին մասնակցում էին երիտասարդներ ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԺԴՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐԵԼ Է ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՂՐԻՄԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 650-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՄԻ ԽՈՒՄԲ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ

- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

