
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հարցազրույց է ունեցել ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ` խնդրելով գնահատել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի ընդունումից հետո ձեւավորվող իրավիճակը:
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը չէ եւ չի կարող Հայաստանի հետ քննարկումների առարկա լինել»:
- Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Ադրբեջանի իշխանություններն իրենց գործողություններով փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ որպես համապիտանի նորմ ամրագրված մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման սկզբունքի կիրառումը Ղարաբաղի հայերի նկատմամբ բացառապես Ադրբեջանի ներքին գործն է: Նրանց նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորազերծումն է եւ նրա կազմից Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հեռացումը` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ժամանակ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների կիրառման նկատմամբ այդ պետությունների ցուցաբերած համակարգային մոտեցման հետ:
- Ի՞նչ է դրված Ադրբեջանի նման դիրքորոշման հիմքում:
- Բանն այն է, որ Բաքվի քաղաքական գործիչները փորձում են միջազգային հանրությանը պարտադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ լուծման նկատմամբ կիրարկված միջազգային իրավունքի իրենց տեղային-պատեհապաշտական մեկնաբանումը: Եվ դա անում են «օրինաստեղծների ու անառարկելի մեկնաբանողների» գոռոզամտությամբ ոչ միայն իրենց տանը, այլեւ միջազգային լսարաններում: Հարեւան պետության ղեկավարը, ԱԳՆ-ի պաշտոնյաները, հայտարարելով, թե Բաքվի իշխանությունները հավատարիմ են «հակամարտության լուծմանը միջազգային իրավունքի նորմերին խստագույն համապատասխանությամբ», այդ համապատասխանությունը համառորեն հանգեցնում են միջազգային իրավունքի նորմերից միայն մեկին` տարածքային ամբողջականության հայտնի սկզբունքին, եւ անտեսում են մյուս նորմերը, որոնք կիրառվում են Ղարաբաղյան հակամարտության նման հիմնախնդիրների քննարկման ժամանակ: Այդ համատեքստում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի անտեսումը ունի զուտ ձեռնածության բնույթ: Միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Բաքվի այդ միակողմանի մոտեցումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` մասնագիտորեն պայմանավորված դիրքորոշումների վրա:
- Վերադառնանք հիմնախնդրի իրավական կողմին: Ադրբեջանի օրինակով` ինչպիսի՞ն են պետությունների պարտավորությունները ազգային իրավունքի համակարգում միջազգային նորմերի եւ ստանդարտների պահպանման գծով:
- Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», եւ կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի խորհրդատվությունները իբր ներխուժում են Ադրբեջանի ներքին գործերի ոլորտ:
Հատկանշական է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության անհամապատասխանությունը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ 1966 թ. Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերով ձեւակերպված` լիակատար ազատության պայմաններում ազատ կամարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու ժողովուրդների իրավունքի եւ սկզբունքի միջազգային-իրավական նորմի էությանը: Ինչպես հայտնի է, միջազգային հարաբերությունների համակարգում այդ փաստաթղթերը այն պայմանագրերն են, որոնք ամրագրում են միջազգային իրավունքի ճանաչված հիմնական սկզբունքներն ու նորմերը պահպանելու եւ հարգելու պետությունների պարտավորությունները, եւ առաջին հերթին` մարդու իրավունքներն ու ազատությունները: Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնք կազմում են նրա առավել կայուն միջուկը եւ համապիտանի չափանիշ են պետությունների գործելակերպի միջազգային օրինականության գնահատման համար:
- Կիրառելով միջազգային հանրության կողմից ճանաչված օրինականության չափանիշները` Դուք ինչպե՞ս կգնահատեիք Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ Ադրբեջանի գործելակերպի համապատասխանությունը իր միջազգային պարտավորություններին:
- Ադրբեջանի Սահմանադրության` «Ադրբեջանի ամբողջ բնակչության շրջանում հանրաքվեի միջոցով տարածքի փոփոխման մասին» նորմը հակասում է այդ փաստաթղթի մեկ այլ նորմի, որը ձեւակերպված է «Պետության գերագույն նպատակը» հոդվածում: Ըստ այդ ձեւակերպման` «սույն Սահմանադրության մեջ թվարկված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները կիրառվում են այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց կողմն է Ադրբեջանի Հանրապետությունը»: Տվյալ դեպքում խոսքը պետք է վերաբերի վերը հիշատակված միջազգային պայմանագրերին:
Այսպիսով` Ադրբեջանի իշխանությունների այն պնդումները, թե իրենք Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում հավատարիմ են միջազգային իրավունքին, չեն համապատասխանում իրականությանը: Սահմանադրության մեջ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների եւ նորմերի ամբողջովին արտացոլման տեսանկյունից, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրակտիկայում Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում միջազգային օրինականության չափանիշին:
- Ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայում առաջ քաշված Ղարաբաղյան բանաձեւին Մինսկի խմբի անդամների` դեմ քվեարկության մասին:
- Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ եւ հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը հակասում էր, նախ, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ դրանց կիրառման միջազգային օրինականության չափանիշին: Երկրորդ` Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ լուծման գործում միջազգային իրավունքի սկզբունքների համակարգի կիրառման նկատմամբ Մինսկի խմբի հավասարակշռված մոտեցմանը: ՄԱԿ-ի հարյուր ձեռնպահ անդամները, փաստորեն, ըմբռնողականություն դրսեւորեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կշռադատված դիրքորոշման նկատմամբ:
- Ինչպե՞ս կբացատրեք ՄԱԿ-ի այն 39 անդամների շարժառիթավորումը, որոնք քվեարկեցին հօգուտ բանաձեւի:
- Այդ պետությունները, որոնք հիմնականում ներկայացնում են «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը եւ ՎՈՒԱՄ-ը, հանդես եկան հօգուտ Ադրբեջանի այն դիրքերից, որոնք ավելի բնորոշ են սառը պատերազմի ժամանակներին, այն է` բլոկային համերաշխության սկզբունքով:
- Ադրբեջանը քվեարկության արդյունքներով սպառնում է վերանայել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նկատմամբ իր վարած քաղաքականությունը: Ինչպե՞ս կարելի է բացատրել Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ունեցած ներդրմանը եւ Բաքվի ագրեսիվությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նկատմամբ:
Ադրբեջանը եվրոպական էներգետիկական քաղաքականության մեջ իրեն նախանշանակված դերն ընկալում է որպես Ռուսաստանի հետ աշխարհատնտեսական եւ աշխարհառազմավարական մրցակցության «պատմական» առաքելություն: Շահարկելով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի ռազմավարական շահերը` Ադրբեջանը փորձում է առավելագույնս բարձրացնել իր խաղադրույքներն այնպես, որ կարողանա այդ ռեսուրսն օգտագործել Ղարաբաղյան կարգավորման գործում իր շահերի ուժային հակաիրավական առաջմղման համար: Այդ նպատակով Ադրբեջանն արդեն իսկ իրեն իրավունք է վերապահում շանտաժի ենթարկել ե'ւ Ռուսաստանին, ե'ւ ԱՄՆ-ին, ե'ւ Ֆրանսիային, ե'ւ Մինսկի խմբին ամբողջովին: Մի շարք միջազգային փորձագետների կարծիքով` Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ
11Երեւան (Երկիր) - Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է անտրամաբանական եւ անհասկանալի: «Չեմ ընդունում ընդհանրապես այդ մոտեցումը ...ՇՈՒՏՈՎ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ NATIONAL GEOGRAPHIC TRAVELER ԱՄՍԱԳՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երեւան (Երկիր) - Ապրիլից երկու ամիսը մեկ Հայաստանում կսկսի լույս տեսնել National Geographic Traveler ամերիկյան ճամփորդական ամսագրի հայերեն տարբերակը: Մինչ այդ 10 հազար օրինակ տպաքանակով հրատարակվել է ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ, ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼՈՎ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ, ՕՐԻՆԱԿ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ»
3Երեւան (Երկիր) - Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի վերաբերյալ անկախ հետաքննություն ասելով` եվրոպացիները ավելի շատ նկատի ունեն, օրինակ, խորհրդարանական հետաքննություն, ինչը երբեք չի փոխարինում քրեական ...ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ
13Երեւան (Երկիր) - «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի (ՀՄՀ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրի հնարավոր սառեցման մասին ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանը նամակ է ստացել կառույցի ղեկավար Ջորջ Դանիլովիչից: ...SYSTEM OF A DOWN-Ը ՀԱՄԵՐԳ ԿՏԱ ՍՈԼԹ ԼԵՅՔ ՍԻԹԻՈՒՄ
Երեւան (Երկիր) - System of a Down ռոք խումբը` Սերժ Թանգյանի գլխավորությամբ, առաջիկայում հանդես կգա համերգով Սոլթ Լեյք Սիթիում: Հայ-ամերիկյան ռոք խումբը չի ցրվել, այլ ուղղակի ժամանակավոր դադար է վերցրել, ...ՋԵԿԻ ՍՓԻՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԵՏԱՊՆԴԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Սան Ֆրանցիսկոյի Հայ Դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթ-հավաքին մարտի 8-ին ներկա է եղել եւ ելույթով հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած հայազգի ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ՉԷ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ` «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրման նպատակով ստեղծված ենթահանձնաժողովը ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Երեւան (Երկիր) - ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հարցազրույց է ունեցել ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ 4 ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
13Երեւան (Երկիր) - Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Երեւան (Երկիր) - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 21-ին ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ «ԷՐԳԵՆԵԿՈՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեւան (Երկիր) - Մարտի 21-ի վաղ առավոտյան Թուրքիայում` «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում, ձերբակալվել են Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ՄԱՐԴԻԿ
Երեւան (Երկիր) - Չորս քաղաքական ուժերի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին անդրադառնալով` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը այսօր Աժ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե հաջողվի համախմբվել ...ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Երեւան (Երկիր) - Տնտեսագիտական մասնագիտություններ ընտրողները նախատեսված բոլոր քննությունները հանձնելու են միասնական համակարգով: Կանխատեսվում է, որ, նախորդ տարիների համեմատությամբ, այս ոլորտում միանշանակորեն ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Երեւան (Երկիր) - Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ...ՀՅԴ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՏԻԲԵԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Տիբեթում անզեն վանականների եւ քաղաքացիների դեմ կիրառված բռնությունը: Հանձնախումբն անընդունելի է համարում այն փաստը, որ Տիբեթի ժողովրդի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐՈՒՄ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է»
Երեւան (Երկիր) - Քաղաքական կոալիցիա ստեղծելու նպատակը երկրում բարեփոխումներ, լրջագույն փոփոխություններ իրականացնելն է: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», մարտի 21-ին ՀՀ կառավարությունում խորհրդարանական չորս ...ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
1Երեւան (Երկիր) - Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մի շարք բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ զինված ուժերի այն զորամասեր, որտեղ արտակարգ իրադրության օրերին տեղակայված ...
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ` ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՌՎԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ 8 ՄԱՐԶՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՇԱՀԱՐԿՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՎՔԵՐ ԱՆՉԱՓ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՕՐԸ»

ԵԹԵ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ»-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՌԵՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՓՆՏՐԻ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ ԹԵՐԵՒՍ ԿԱՊՎԱԾ Է ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԸՆԴՈՒՆՎԵՆ ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՉԱՓԵՐ ՃՇՏԵԼ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԻՄ ԽՂՃԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ԽԻՂՃԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ»

- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

